Լեզվաընտանիքը լեզուների ծագումնաբանական դասակարգման հիմնական միավորն է, որը ցեղակից լեզուների ամբողջություն է։ Լեզվաընտանիքը զարգանում է մեկ նախնական լեզվի (հիմք լեզվի, հիմնալեզվի, նախալեզվի) վրա, որպես լեզուների պատմական զարգացման հետևանք։ Որևէ լեզվի՝ այս կամ այն ընտանիքին պատկանելը որոշվում է պատմա-համեմատական հետազոտությունների օգնությամբ, որոնցով բացահայտվում են լեզվական ցեղակցական կապերը։ Շատ լեզուների ցեղակցական կապերը դեռևս ճշգրտորեն բացահայտված չեն անհրաժեշտ տվյալների բացակայության պատճառով (օրինակ էտրուսկերենի պատկանելությունը հնդեվրոպական ընտանիքին)[1]։

Լեզվաընտանիքների դասակարգման պատմությունը և ավանդույթներ

խմբագրել

Լեզվաընտանիքը լեզուների խումբ է, որոնք կապակցված են ծագումով, այսինքն սերում են ընդհանուր նախնի լեզվից, որին անվանում են այդ լեզվաընտանիքի նախալեզու։ Այդ եզրը ծագել է լեզուների դասակարգման մեջ լեզուների ծառի օգտագործման մոտեցումից և վերաբերում է պատմական լեզվաբանության ոլորտին։ Ըստ էության դա լեզուները մարդկանց հետ համեմատելու փոխաբերական մոտեցում է տոհմաբանական ծառի կամ լեզուների դեպքում որոշակի էվոլյուցիոն տաքսոնոմիայից բխող ֆիլոգենետիկ ծառի տեսքով։ Լեզուների դասակարգման մեջ բոլոր կենսաբանական եզրերն օգտագործվում են փոխաբերական առումով և լեզվական դասակարգման մոտեցումներում ոչ մի կենսաբանական հիմքեր չկան։

2007-ին «SIL Ethnologue» կատալոգում գրանցված էին 6,912 կենդանի լեզուներ[2] Կենդանի լեզու են համարվում այն լեզուները, որոնք մարդկանց որոշակի խմբերի կողմից լայնորեն օգտագործվում են որպես հաղորդակցման միջոց։ Հայտնի կենդանի լեզուների ճշգրիտ թիվը կարող է տատանվել 5,000-ից մինչև 10,000, հիմնականում կախված լեզու հասկացության սահմանման ճշգրտության աստիճանից և բարբառների դասակարգման մոտեցումից։ Կան նաև բազմաթիվ մեռած լեզուներ։ Որոշ լեզվաբաններ որոշակիորեն տարբեր բնորոշում են տալիս մեռած և վերացած լեզուներին։

Լեզուների պատկանելությունը նույն լեզվաընտանիքին որոշվում է համեմատական լեզվաբանության միջոցով։ Ընդունված է համարել, որ «դուստր լեզուները» ունեն «գենետիկ» կամ «տոհմաբանական կապ»[3]։ Տոհմաբանորեն կապված լեզուները ունենում են նախալեզվին հատուկ փոխադարձաբար արտահայտված բնութագրեր (կամ նման բնութագրերի հետքեր), որոնք չեն կարող պատահական լինել կամ փոխառնված։ Լեզվաընտանիքի մեջ լեզուների պատկանելությունը որևէ լեզվաճյուղին կամ լեզվախմբին որոշվում է այդ լեզուներին բնորոշ համատեղ կամ փոխադարձաբար կապված նորամուծություններով; այսինքն այդ լեզուներին ընդհանուր առանձնահատկություններով, որոնք չեն բխում ամբողջ լեզվաընտանիքի ընդհանուր նախալեզվից։ Օրինակ Գերմանական լեզուներն առանձնանում են հնդեվրոպական լեզվաընտանիքի մյուս լեզուներից իրենց ընդհանուր բառապաշարով և քերականական առանձնահատկություններով, որոնք չեն եղել հնդեվրոպական նախալեզվում (Պրոտո հնդեվրոպական լեզու)։ Այդ առանձնահատկությունները նորամուծություն են համարվում պրոտո-գերմանական լեզվում, որը ծագել է հնդեվրոպական նախալեզվից և եղել ժամանակակից գերմանական լեզուների ծագման աղբյուրը։

Լեզվաընտանիքի կառուցվածք

խմբագրել

Լեզվաընտանիքը ֆիլոգենետիկ միավոր է; այսինքն մեկ լեզվաընտանիքի բոլոր անդամները ծագում են միևնույն ընդհանուր նախահայր կամ նախամայր լեզվից, և այդ նախալեզվի բոլոր հետնորդ լեզուներն ընդգրկված են լեզվաընտանիքի մեջ։ Սակայն ի տարբերություն կենսաբանական նոմենկլատուրայի (անվանակարգության), լեզվական ընդհանուր կապերով առանձնացված խոշոր լեզվական խմբերը նույնպես ընդունված է կոչել ընտանիք։ Օրինակ Գերմանական, Սլավոնական, Ռոմանական, և Հնդկական լեզուների ընտանիքները մտնում են ավելի խոշոր Հնդեվրոպական լեզուների ընտանիքի մեջ։

Լեզվաընտանիքի ենթաբաժանում

խմբագրել

Լեզվաընտանիքները կարող են բաժանվել ավելի փոքր ֆիլոգենետիկ միավորների, որոնց ընդունված է անվանել լեզվի ճյուղեր, որովհետև յուրաքանչյուր լեզվաընտանիքի կառուցվածքը կամ պատմությունը հաճախ ներկայացվում է որպես Ֆիլոգենետիկ ծառ։ Սակայն ընտանիք եզրը կարող է օգտագործվել նաև այդ ծառի բոլոր մակարդակների համար։ Օրինակ Գերմանական ընտանիքը Հնդեվրոպական ընտանիքի ճյուղն է (այս առումով ընտանիք եզրը նման է կենսաբանական կլադ եզրին։) Որոշ տաքսոնոմիստներ ընտանիք եզրի օգտագործումը սահմանափակում են միայն որոշակի մակարդակների համար, սակայն ընդհանուր հանաձայնություն այդ ուղղությամբ չկա։ Այն լեզվաբանները, ովքեր գտնում են, որ պետք է դասակարգման յուրաքանչյուր մակարդակին առանձին անվանում տալ, ճյուղերը բաղդատում են խմբերի, և խմբերը նույնպես բաժանում են ենթախմբերի։ Լեզուների ենթադրվող միավորումների դասակարգման համար, այսինքն լեզվաընտանիքների այնպիսի խմբավորումների համար, որոնց ֆիլոգենետիկ կապերը պատմական լեզվաբանական մեթոդներով հիմնավոր չեն համարվում, երբեմն օգտագործվում են գերընտանիք, ֆիլոգենետիկ միավոր կամ լեզվական խմբավորում եզրերը։

Բարբառներ

խմբագրել

Որոշ սերտորեն փոխկապակցված լեզուներ, և հիմնականում առավել խոշոր լեզվաընտանիքների բազմաթիվ ճյուղեր կազմում են բարբառային համակցություններ, որոնցում չկան հստակ տարանջատող սահմաններ, որպեսզի հնարավոր դարձնեին այդ լեզուների միանշանակ առանձնացումը և բնութագրումը, կամ դրանց ճանաչումը որպես տվյալ լեզվաընտանիքի առանձին ինքնուրույն լեզուներ։ Սակայն երբ բարբառային համակցության ծայրերում գտնվող լեզուների բանավոր խոսքի տարբերությունը այնքան մեծ է, որ լեզուների միջև չկա փոխադարձ ըմբռնման պարագա, ապա բարբառային համակցությունը չի կարող հիմնավոր դիտվել որպես մեկ լեզու։ Բանավոր խոսքի տարբերակը նույնպես կարող է դիտվել որպես կամ լեզու կամ բարբառ կախված սոցիալական կամ քաղաքական նպատակահարմարությունից, ինչպես օրինակ հինդի և ուրդու լեզուների դեպքում հինդուստանի լեզվի շրջանակներում։ Ուստի հենց դա է պատճառը, որ երբերմն տարբեր աղբյուրներ նույն լեզվաընտանիքի մեջ հիշատակում են լեզուների շատ տարբեր թվաքանակներ։ Օրինակ ճապոնական լեզվաընտանիքի լեզուների դասակարգումը տարբեր աղբյուրներում տատանվում է մեկից մինչև քսան լեզվի։

Նախալեզուներ կամ հիմնալեզուներ

խմբագրել

Որևէ լեզվաընտանիքի ընդհանուր նախնին շատ հազվադեպ է անմիջականորեն հայտնի լինում, քանի որ լեզուների մեծամասնությունը հարաբերականորեն կարճ գրանցված պատմություն ունեն։ Սակայն հնարավոր է բացահայտել կամ վերականգնել նախալեզվի շատ առանձնահատկություններ՝ կիրառելով լեզուների ուսումնասիրության համեմատական մեթոդը, որը գիտական վերլուծական վերականգնողական գործընթաց է և մշակվել ու առաջին անգամ կիրառվել է 19րդ դարում լեզվաբան Ավգուստ Շլեյխերի կողմից։ Այդ մեթոդով կատարված վերլուծությունը կարող է ցուցադրել Լեզվաընտանիքների ցանկում տեսականորեն առաջարկված շատ լեզվաընտանիքների միավորման հիմնավորությունը կամ վավերականությունը։ Օրինակ հնդեվրոպական լեզուների վերականգնելի ընդհանուր նախնին կոչվում է Պրոտո հնդեվրոպական լեզու։ Պրոտո-հնդեվրոպական լեզուն չի կարող հաստատվել գրավոր աղբյուրներով, քանի որ այն օգտագործվել է մինչև գրերի հայտնագործումը։

Երբեմն սակայն պրոտ-լեզվի կամ նախալեզվի ինքնությունը կարող է հաստատվել պատմականորեն հայտնի լեզվի միջոցով։ Օրինակ Հին նորվեգերենի բարբառները նախալեզու են հանդիսանում նորվեգերենի, շվեդերենի, դանիերենի, ֆարյորերենի և իսլանդերենի համար։

Լեզուների այլ դասակարգումներ

խմբագրել

Մեկուսի լեզուներ

խմբագրել

Աշխարհի լեզուների մեծ մասը հայտնի հիմնավորումներով պատկանում է որոշակի լեզվաընտանիքների։ Այն լեզուները, որոնք հայտնի լեզվական կապեր չունեն (կամ որոնց լեզվաընտանեկան կապերը միայն հարաբերականորեն են առաջարկված) կոչվում են Մեկուսի լեզուներ, որոնց այլ կերպ կարելի է նաև անվանել լեզուներ, որոնք պատկանում են ամենափոքր լեզվաընտանիքներին։ Օրինակ բասկերենը։ Ընդհանուր առմամբ ենթադրվում է, որ բոլոր մեկուսի լեզուները պետք է ունենան որոշակի լեզվաբանական կապեր, որոնք սակայն տվյալ պահին չափազանց խորն են լեզվաբանական համեմատական վերլուծության կողմից բացահայտվելու համար։

Այն լեզուները, որոնք վստահաբար չեն կարող դասակարգվել որևէ լեզվաընտանիքի մեջ, հայտնի են որպես մեկուսի լեզուներ։ Սովորաբար մեկուսի են կոչվում նաև այն լեզուները, օրինակ հայերենը, որոնք մեկուսի ճյուղ են զբաղեցնում իրենց լեզվաընտանիքում, բայց նման դեպքերում մեկուսի բնորոշման իմաստը սովորաբար առանձին պարզաբանում է ստանում։ Օրինակ հայերենը որոշ լեզվաբանների բնորոշումով կարող է դասակարգվել որպես հնդեվրոպական մեկուսի լեզու։ Ի տարբերություն հայերենի բասկերենը դիտվում է որպես բացարձակ մեկուսի լեզու։ Առայժմ բասկերենի և որևէ այլ լեզվի միջև, չնայած բազմաթիվ փորձերի, ոչ մի լեզվաբանական կապ չի բացահայտվել, թեև այն իր վրա կրել է աշխարհագրական առումով հարևան ռոմանական լեզուների ազդեցությունը։ Լեզուն կարող է համարվել մեկուսի ներկայում, բայց ոչ պատմականորեն, որովհետև այն կարող է կապեր ունեցած լինել ժամանակին կենսագործած բայց ներկայումս վերացած լեզուների հետ։

Լեզվական արեոլներ

խմբագրել

Համատեղ նորամուծությունները, որոնք լեզուները ստացել են փոխառնելով այլ հարևան լեզուներից կամ ուրիշ եղանակներով, չեն դիտվում որպես տոհմաբանական առանձնահատկություններ և ուստի չեն վերագրվում լեզվաընտանիքի հասկացությանը։ Օրինակ գիտական կարծիք կա, որ իտալական լեզուներին բնորոշ (լատիներեն, օսկաներեն, ումբրիերեն, և այլն) շատ առանձնահատկություններ կարող են լինել տարածաշրջանային բնույթի։ Եվս մեկ միանգամայն ապացուցելի օրինակ են արևմտագերմանական լեզուներում երկար ձայնավորների նմանատիպ հնչյունափոխությունները, որոնք կատարվել են շատ ավելի ուշ քան կարող էր լինել պրոտո-լեզվի ազդեցության հետևանքով (որոնք իրականում չեն կարող նաև միանշանակորեն դիտվել որպես տարածաշրջանային ազդեցություն, որովհետև անգլերենը և մայրցամաքային արևմտագերմաներենը նույն լեզվական արեոլից չեն)։ Նմանապես բազմաթիվ նմանօրինակ նորամուծություններ կան գերմանական և բալթյան լեզուների ու սլավոնական լեզուների միջև, որոնք շատ ավելի նման են տարածաշրջանային առանձնահատկության, քան ընդհանուր նախալեզվից բխող ժառանգականության։ Այս բոլոր հիմնավոր անորոշությունները, որոնք թույլ չեն տալիս վստահաբար պնդել, թե համատեղ նորամուծությունները լեզուներում ինչի արդյունք են՝ տարածաշրջանային փոխազդեցության, պատահականության, թե ընդհանուր նախալեզվից ստացած ժառանագության, տարակարծությունների հիմք են ստեղծում խոշոր լեզվաընտանիքներում լեզվախմբերի և լեզվաճյուղերի ենթաբաժանման շուրջը։

Լեզվական արեոլները աշխարհագրական տարածքներ են, որտեղ գործում են ընդհանուր լեզվաբանական կառուցվածք ունեցող մի շարք լեզուներ։ Այդ լեզուների միջև եղած նմանությունները կարող են լինել լեզվական կապերի կամ փոխազդեցության հետևանք, որոնք ոչ պատահական, ոչ էլ ընդհանուր նախալեզվից սերող ընդհանրություններ կամ նմանություններ են, և չեն դիտվում որպես այնպիսի չափանիշներ, որոնք բավարար են լեզվաընտանիք բնորոշելու համար։

Խառը լեզուներ

խմբագրել

Լեզվաընտանիք հասկացությունը հենված է այն պատմական դիտարկման վրա, որ լեզուներին բնորոշ է զարգացնել բարբառներ, որոնք ժամանակի ընթացքում կարող են այնքան զարգանալ ու առանձնանալ մայր լեզվից, որ վերածվեն հստակ առանձին լեզուների։ Սակայն ամեն դեպքում լեզվաբանական տոհմաբանությունը այնքան ակնհայտ տեսանելի չէ, որքան կենսաբանական տոհմաբանությունը։ Լեզվաբանական կապերի զարգացումը ավելի շատ կարելի է համեմատել բացիլների զարգացման ընթացքի հետ, «ճյուղային կամ կողային գեների փոխանցումով»։ Միանգամայն հեռավոր կապեր ունեցող լեզուները կարող են ազդեցություն ունենալ միմյանց վրա աշխարհագրական, պատմական կամ սոցիալ-քաղաքական զարգացման արդյունքում ստեղծված «լեզվական կապերի» միջոցով, ինչը ամենացայտուն արտահայտված դեպքերում կարող է հանգեցնել կրեոլական կամ խառը լեզուների առաջացմանը, որոնք չունեն որևէ հստակ մեկ նախալեզու։ Դրանից բացի համեմատաբար կարճ վերջին ժամանակաշրջանում մի շարք նշանային լեզուներ են զարգացել միանգամայն մեկուսի պայմաններում, որոնք ոչ մի ակնհայտ լեզվական կապեր չունեն։ Այդուհանդերձ նման դեպքերը հարաբերականորեն հազվադեպ են և լայնորեն կիրառվող լեզուների մեծամասնությունը ներկայումս կարող է միանշանակորեն դասակարգվել։

Աշխարհագրական տարածումը

խմբագրել

     Բերբերական
     Չադական
     Քուշական
     Սեմական
     Մոնղոլական լեզուներ
     Տունգուսական լեզուներ
     Թյուրքական լեզուներ
     Ալջիական լեզուներ
     Ժե-թուփի-քարիբյան լեզվաընտանիքներ
     Մայական լեզուներ
     Քեչուական և Այմարական լեզվաընտանիքներ
     Ուտո-ացտեկյան լեզուներ

     Ավստրալասիական լեզուներ      Ավստրալանեզական լեզուներ      Դենե-ենիսեյան լեզուներ

     Դրավիդյան լեզուներ      Էսկիմո-ալեության լեզուներ      Անդրենածին ավստրալիական լեզվաընտանիքներ

     Ալբաներեն
     Հայերեն
     Բալթիական լեզուներ
     Սլավոնական լեզուներ
     Կելտական լեզուներ
     Հյուսիս-գերմանական լեզուներ
     Արևմտա-գերմանական լեզուներ
     Հունարեն
     Հնդարիական
     Իրանական լեզուներ
     Ռոմանական լեզուներ

     Խոյիսյան լեզվաընտանիքներ      Քրադայան լեզուներ      Մեկուսի լեզու      Նիգեր-կոնգոյական լեզուներ

     Բանտու

     Նեղոս-սահարական լեզուներ      Պալեոսիբիրյան լեզվաընտանիքներ      Պապուական լեզվաընտանիքներ

     Չինական լեզուներ (Չինարեն)
     Տիբեթական լեզուներ

     Հարավ-կովկասյան լեզուներ

     Ֆիննո-պերմական լեզուներ
     Ուգորական լեզուներ
     Սամոյեդական լեզուներ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայկական Սովետական հանրագիտարան, 1978 թ. հատոր 4
  2. "Ethnologue: Languages of the World, Fifteenth edition", վերցված է 28 հունիսի 2007, ISBN 1-55671-159-X
  3. Max Müller, Lectures on the science of language: delivered at the Royal institution of Great Britain in April, May and June, 1861, Լondon, Longman, Green, Longman and Roberts, 1862, 3րդ հրատարակություն, էջ 216, Մեջբերում. The genealogical classification of the Aryan languages was founded, as we saw, on a close comparison of the grammatical characteristics of each;.... (....ինչպես տեսանք արիական լեզուների տոհմաբանական դասակարգումը հաստատվել է դրանցից յուրաքանչյուրի քերականական առանձնահատկությունների մանրամասն համեմատության միջոցով...)

Արտաքին հղումներ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Աղբյուրներ և լրացուցիչ գրականություն

խմբագրել
  • Հայկական Սովետական հանրագիտարան հատորներ 1, 2, 3, 5, 9,10, Ե, 1976-1985
  • Հ.Աճառյան, Լիակատար քերականություն հայոց լեզվի համեմատությամբ 562 լեզուների, Երևան, 1955
  • Boas, Franz (1911). Handbook of American Indian languages. Bureau of American Ethnology, Bulletin 40. Vol. Volume 1. Washington: Smithsonian Institution, Bureau of American Ethnology. {{cite book}}: |volume= has extra text (օգնություն)
  • Boas, Franz. (1922). Handbook of American Indian languages (Vol. 2). Bureau of American Ethnology, Bulletin 40. Washington։ Government Print Office (Smithsonian Institution, Bureau of American Ethnology).
  • Boas, Franz. (1933). Handbook of American Indian languages (Vol. 3). Native American legal materials collection, title 1227. Glückstadt։ J.J. Augustin.
  • Campbell, Lyle. (1997). American Indian languages: The historical linguistics of Native America. New York։ Oxford University Press. ISBN 0-19-509427-1.
  • Campbell, Lyle; & Mithun, Marianne (Eds.). (1979). The languages of native America: Historical and comparative assessment. Austin։ University of Texas Press.
  • Goddard, Ives (Ed.). (1996). Languages. Handbook of North American Indians (W. C. Sturtevant, General Ed.) (Vol. 17). Washington, D. C.։ Smithsonian Institution. ISBN 0-16-048774-9.
  • Goddard, Ives. (1999). Native languages and language families of North America (rev. and enlarged ed. with additions and corrections). [Map]. Lincoln, NE։ University of Nebraska Press (Smithsonian Institution). (Updated version of the map in Goddard 1996). ISBN 0-8032-9271-6.
  • Gordon, Raymond G., Jr. (Ed.). (2005). Ethnologue: Languages of the world (15th ed.). Dallas, TX։ SIL International. ISBN 1-55671-159-X. (Online version։ http://www.ethnologue.com).
  • Greenberg, Joseph H. (1966). The Languages of Africa (2nd ed.). Bloomington։ Indiana University.
  • Harrison, K. David. (2007) When Languages Die: The Extinction of the World's Languages and the Erosion of Human Knowledge. New York and London։ Oxford University Press.
  • Mithun, Marianne. (1999). The languages of Native North America. Cambridge։ Cambridge University Press. ISBN 0-521-23228-7 (hbk); ISBN 0-521-29875-X.
  • Ross, Malcom. (2005). Pronouns as a preliminary diagnostic for grouping Papuan languages. In։ Andrew Pawley, Robert Attenborough, Robin Hide and Jack Golson, eds, Papuan pasts: cultural, linguistic and biological histories of Papuan-speaking peoples (PDF)
  • Ruhlen, Merritt. (1987). A guide to the world's languages. Stanford: Stanford University Press.
  • Sturtevant, William C. (Ed.). (1978–present). Handbook of North American Indians (Vol. 1–20). Washington, D. C.: Smithsonian Institution. (Vols. 1–3, 16, 18–20 not yet published).
  • Voegelin, C. F.; & Voegelin, F. M. (1977). Classification and index of the world's languages. New York։ Elsevier.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 516