Լեղային քար

մարդու հիվանդություն

Լեղային քար, քար, որն առաջանում է լեղապարկում կամ լեղային ուղիներում[1]։ Լեղաքարային հիվանդություն տերմինը կարող է վերաբերվել ինչպես այն փաստին, որ լեղապարկում կան քարեր, այնպես էլ այն ախտանիշներին, որոնք առաջանում են քարերի պատճառով[2]։ Մարդկանց մեծ մասը (80%), որոնք ունեն լեղային քար կարող են ոչ մի ախտանիշ չունենալ[1][3]։ Երբ լեղային քարը փակում է լեղուղին կարող է առաջանալ ցնցումային (սուր) ցավ որովայնի վերին աջ հատվածում` հայտնի է որպես լեղային խիթ (լեղապարկի նոպա)[4]։ Դա տեղի է ունենում լեղաքարային հիվանդություն ունեցող մարդկանց 1-4%-ի մոտ[4]։ Լեղային քարի բարդություններից կարող են լինել՝ լեղապարկի բորբոքում (խոլեցիստիտ), 5 ենթաստամոքսային գեղձի բորբոքում (պանկրեատիտ), դեղնուկ և լեղածորանի ինֆեկցիա[4][5]։ Այս բարդություններն իր մեջ կարող են ներառել հետևյալ ախտանիշները՝ ցավ, որը տևում է 5 ժամ և ավելի, տենդ, դեղնավուն մաշկ, փսխում, մուգ մեզ և անգույն կղանք[1]։

Լեղային քար
Բժշկական մասնագիտությունաղեստամոքսաբանություն
ՀՄԴ-9574 և 574.9
ՀՄԴ-10K80
 Gallstones Վիքիպահեստում

Լեղային քարի համար ռիսկային գործոն են համարվում հակաբեղմնավորիչների օգտագործումը, հղիությունը, լեղային քարի անամնեզ ընտանիքում, ճարպակալումը, շաքարային դիաբետը, լյարդի հիվանդությունները և քաշի արագ կորուստը[1]։ Լեղային բաղադրամասերը, որոնք առաջացնում են լեղային քար ներառում են խոլեսթերին, բիլիռուբին և լեղային աղեր[1]։ Այն քարերը, որոնք առաջանում են հիմնականում խոլեսթերինից՝ կոչվում են խոլեսթերինային քարեր, իսկ այն քարերը, որոնք առաջանում են հիմնականում բիլիռուբինից՝ կոչվում են պիգմենտային քարեր[1][3]։ Հիվանդի մոտ լեղային քարեր ենթադրվում են որոշ ախտանիշների դեպքում՝ հիմնականում ախտորոշվում են ուլտրաձայնային հետազոտությամբ[1]։ Բարդացած դեպքերում կարող են ախտորոշվել արյան հետազոտության միջոցով[1]։

Լեղային քարերի առաջացման ռիսկը լեղապարկում կարելի է նվազեցնել պահպանելով մարմնի զանգվածը նորմայի սահմաններում, կատարել վարժություններ և պահպանել առողջ սննդակարգ[1]։ Ախտանիշների բացակայության պարագայում սովորաբար բուժում չի պահանջվում[1]։ Նրանք, ովքեր ունենում են լեղաքարային խիթի նոպաներ, սովորաբար անհրաժեշտություն են ումենում ենթարկվելու վիրահատության․ հեռացվում է լեղապարկը[1]։ Վիրահատությունը հիմնականում կատարվում է ընդհանուր անզգայացման տակ, կատարում են մի քանի փոքր կտրվածքներով կամ մեկ մեծ[1]։ Հազվադեպ դեպքերում, երբ վիրահատությունը անհնար է կատարել, օգտագործում են դեղորայք, որը լուծում է քարը կամ քարափշրում, որը քայքայում է այն[6]։

Զարգացած երկրներում մեծահասակների 10-15%-ը ունի քար լեղապարկում[4]։ Համենայն դեպս օրինակ Աֆրիկայում ցուցանիշը կազմում է 3%[7]։ ՀԻվանդությունները, որոնք կապված են լեղապարկի կամ լեղու հետ առաջացել են մոտ 104 մլն․ մարդկանց մոտ (1,6%) 2013 թվականին և հանգեցրել են 106,000 մարդկանց մահվան[8][9]։ Կանանց մոտ ավելի հաճախ է հանդիպում լեղաքարային հիվանդությունը, քան տղամարդկանց։ Առավելապես հանդիպում է 40 տարեկանից հետո[1]։ Որոշ էթնիկ խմբերի մոտ լեղային քարերն ավելի հաճախ են հանդիպում[1]։ Որպես օրինակ՝ բնիկ ամերիկացիների 48%-ը ունի քարեր լեղապարկում[1]։ Երբ լեղապարկը հեռացվում է, հիվանդության ելքը հիմնականում բարենպաստ է[1]։

Սահմանում

խմբագրել

Լեղաքարային հիվանդությունը այն վիճակն է, երբ լեղային քարը գտնվում է կա՛մ լեղապարկում, կա՛մ ընդհանուր լեղածորանում[2]։ Քարերի առկայությունը լեղապարկում հայտնի է որպես լեղաքարային հիվանդություն (cholelithiasis), հունարենից՝ chol- (լեղի) + lith- (քար) -iasis (գործընթաց)[10]։ Երբ քարը գտնվում է ընդհանուր լեղածորանում՝ վիճակը կոչվում է choledocholithiasis (լեղածորանային քար), հունարենից՝ chol- (լեղի) + docho- (ծորան) + lith- (քար) + -iasis (գործընթաց)[10]։ Լեղածորանային քարը հաճախ խցանում է լեղային ուղիները, որն իր հերթին կարող է բերել լեղածորանաբորբի (cholangitis), հունարենից՝ chol- (լեղի) + ang- (անոթ) + -itis (բորբոքում)` լեղային ուղիների լուրջ ինֆեկցիա։ Լեղային քարերը կարող են փակել Ֆատերյան պտկիկի ամպուլան և հանգեցնել ենթաստամոքսային գեղձի արտազատիչ ֆունկցիայի խաթարման, որն էլ իր հերթին կարող է բերել ենթաստամոքսային գեղձի բորբոքման (պանկրեատիտ

Ախտանիշներ

խմբագրել
 
Լեղային քար

Լեղային քարերը կարող են լինել անախտանիշ, նույնիսկ տարիներ շարունակ։ Այս քարերը կոչվում են «համր քարեր» և բուժում չեն պահանջում[11][12]։ Քարերի չափսերից և քանակից կախված չէ ախտանշանների առկայությունը կամ բացակայությունը մարդկանց մոտ[13]։ Լեղային քարերի դեպքում բնորոշ ախտանիշն է լեղային խիթը (լեղապարկի նոպա), որի ժամանակ հիվանդը կարող է զգալ ցավ որովայնի վերին աջ հատվածում, ցավը սովորաբար ուղեկցվում է սրտխառնոցով և փսխումով։ Ցավը համառորեն տևում է 30 րոպեից մինչև մի քանի ժամ։ Հիվանդը կարող է վերը նշված ցավն զգալ միջթիակային հատվածում և աջ ուսի շրջանում։ Հաճախ նոպաները սկսվում են ճարպոտ սնունդ ուտելուց հետո, գիշերը և հեղուկ օգտագործելուց հետո։

Բացի ցավից, սրտխառնոցից և փսխումից, հիվանդը կարող է ունենալ նաև տենդ։ Եթե քարերը փակում են լեղածորանը և հանգեցնում են բիլիռուբինի անցման արյուն և շրջապատող հյուսվածքներ, հնարավոր է առաջանա նաև դեղնուկ և քոր։ Դա կարող է բերել գիտակցության խանգարման։ Եթե դա այդպես է, ապա լյարդային ֆերմենտները կարող են բարձրացած լինել[14]։

Այլ ախտանիշներ

խմբագրել

Հազվադեպ դեպքերում, երբ առկա է արտահայտված բորբոքում լեղային քարը կարող է քայքայել լեղապարկի պատին հպված աղու պատը և բերել խցանման, որը կոչվում է լեղաքարային անանցանելիություն[15]։

Այլ բարդություններից է վերել լեղածորանաբորբը ( ascending cholangitis ), եթե կա բակտերիալ ինֆեկցիա` ելքը կարող է լինել լեղածորանային ծառի, լյարդի հյուսվածքի թարախային բորբոքումը և պանկրեատիտը (ենթաստամոքսային գեղձի բորբոքում)։ Պատճառը՝ լեղածորանների խցանումն է, որը կարող է խոչընդոտել ենթաստամոքսային գեղձի ակտիվ ֆերմենտների դեպի աղու լուսանցք արտազատմանը, այլ ոչ գեղձի ուղղակի վնասումը[14]։ Հազվադեպ, որպես լեղաքարային հիվանդության բարդություն կարող է առաջանալ լեղապարկի քաղցկեղ[5]։

Ռիսկի գործոններ

խմբագրել

Լեղային քարի առաջացման ռիսկը բարձր է կանանց մոտ (հատկապես մինչև դաշտանադադարն ընկած ժամանակահատվածը), ինչպես նաև 40 տարեկան և ավելի անձանց շրջանում[16]․ գործոններն ավելի տարածված են Հյուսիսային, Հարավային Ամերիկայի բնակիչների և եվրոպական ծագում ունեցող անձանց շրջանում, քան այլ էթնիկ խմբերի մոտ։ Մելատոնինի անբավարարությունը կարող է զգալիորեն նպաստել լեղապարկում քարերի առաջացմանը, քանի որ մելատոնինը հանդիսանում է լեղապարկից խոլեսթերինի արտազատման արգելակիչ, ուժեղացնում է խոլեսթերինից լեղու առաջացումը և հանդիսանում է հակաօքսիդանտ, ունակ է իջեցնել օքսիդատիվ սթրեսը լեղապարկում[17]։ Հետազոտողները ենթադրում են, որ լեղային քարերի առաջացումը լեղապարկում կապված է մի շարք գործոններից ներառյալ՝ օրգանիզմի նյութափոխանակության առանձնահատկություններ, մարմնի զանգված, լեղապարկի շարժունակություն և ցածր կալորիականությամբ դիետա։ Բայց և այնպես այս ռիսկի գործոնների բացակայությունը չի բացառում լեղային քարերի առաջացումը լեղապարկում։

Սննդային գործոնները, որոնք կարող են մեծացնել լեղային քարերի առաջացման ռիսկը՝ օրվա ընթացքում քիչ սնունդ օգտագործելը, սննդարար նյութերի (ֆոլաթթու, մագնեզիում, կալցիում, վիտամին C)[18] և հեղուկների քիչ օգտագործումը[19]։ Տղամարդկանց մոտ կարող են լինել նաև լրացուցիչ ռիսկի գործոններ՝ ածխաջրատների մեծ պահանջ, բարձր գլիկեմիկ ծանրաբեռնվածություն և բարձր գլիկեմիկ ինդեքսով դիետա[20]։ Գինին և հացահատիկները իջեցնում են լեղային քարերի առաջացնաման ռիսկը[21]։

Քաշի արագ կորուստը բարձրացնում է լեղային քարերի առաջացման հաճախականությունը[22]։ Հայտնի է, որ նիհարեցման համար օռլիստատ դեղանյութը նպաստում է լեղային քարերի առաջացմանը[23]։

Խոլեցիստոկինինի անբավարարությունը, որին հանգեցրել է ցելիական նույնպես բարձրացնում է լեղային քարերի առաջացնման ռիսկը լեղապարկում, հատկապես, երբ ցելիակայի ախտորոշումը հետաձգվում է[24]։

Պիգմենտային քարերն ավելի հաճախ հանդիպում են զարգացող երկրներում բնակվող մարդկանց շրջանում։ Պիգմենտային քարերի ռիսկի գործոնները ներառում են՝ հեմոլիտիկ անեմիա (մանգաղձև բջջային անեմիա և ժառանգական սֆերոցիտոզ), լյարդի ցիրոզ և լեղուղիների բորբոքում[25]։ Մարդիկ, որոնք տառապում են էրիթրոպոետիկ պրոտոպորֆիրիայով (ԷՊՊ) ունեն լեղապարկում քարերի առաջացման բարձր ռիսկ[26][27]։ Բացի այդ, ինչպես ցույց են տվել հետազոտությունները, պրոտոնային պոմպի ինհիբիտորների (ՊՊԻ) երկարատև ընդունումը իջեցնում է լեղապարկի շարժողական ֆունկցիան, նպաստելով լեղային քարերի առաջացմանը[28]։

Խոլեստերինը փոփոխող դեղերը կարող են նպաստել լեղային քարերի առաջացմանը։ Ստատինները արգելակում են խոլեստերինի սինթեզը, կան փաստեր, որ նրանց օգտագործումը իջեցնում է լեղային քարերի առաջացման ռիսկը[29][30]։ Ֆիբրատները բարձրացնում են խոլեսթերինի մակարդակը լեղում և նրանց օգտագործումը կապված է լեղաքարային հիվանդության առաջացման բարձր ռիսկի հետ[30]։

Ախտաֆիզիոլոգիա

խմբագրել

Խոլեստերինային լեղային քարերն առաջանում են երբ լեղին պարունակում է մեծ քանակությամբ խոլեստերին և քիչ քանակությամբ լեղային աղեր։ Բացի խոլեստերինի բարձր կոնցենտրացիան կան նաև 2 հավելյալ պայման, դրանք են՝

  1. ինչ հաճախականությամբ և ինչքան լավ է կրճատվում լեղապարկը, լեղապարկի ոչ լրիվ և ոչ հաճախ կրճատումը նպաստում է լեղապարկում լեղու կոնցենտրացիայի ավելացմանը և ի վերջո լեղային քարի առաջացմանը, դրան կարող է նպաստել լեղապարկի ծորանի անատոմիական ծռվածությունը[31]։
  2. Սպիտակուցների պարունակությունը լայրդում և լեղում, որը կա՛մ նպաստում, կա՛մ խոչընդոտում է խոլեստերինի բյուրեղացմանը։ Բացի այդ էստրոգենի բարձր կոնցենտրացիան հղիության, հորմոնալ թերապիայի, հորմոնալ հակաբեղմնավորիչների (էստրոգեն պարունակող) օգտագործման ժամանակ կարող է բարձրացնել խոլեստերինի պարունակությունը լեղու մեջ, իջեցնել լեղապարկի շարժունակությունը դրանով իսկ նպաստելով լեղային քարերի առաջացմանը։

Պարունակություն

խմբագրել
 
Ձախից աջ՝ խոլեստերինային քար, խառը քար, պիգմենտային քար։

Լեղային քարերի կազմությունը կախված է մի շարք գործոններից՝ տարիք, սեռ, էթնիկ պատկանելիություն, սնուցման առանձնահատկություններ[32]։ Իրենց կազմությամբ տարբերում ենք լեղային քարերի հետևյալ տեսակները՝ խոլեստերինային, պիգմենտային (բիլիռուբինային), խառը[3]։ Իդեալական դասակարգում առայժմ գոյություն չունի[33]։

Խոլեստերինային քարեր

խմբագրել

Խոլեստերինային քարերի կարող են ունենալ տարբեր երանգներ՝ բաց դեղնավուն, մուգ կանաչ, շագանակագույն, սպիտակ։ Նրանք օվալ են, հիմնականում եզակի, չափսերը տատանվում են 2-3 սմ-ի սահմաններում, որոնք հաճախ իրենց կենտրոնում ունենում են մուգ հատված։ Որպեսզի քարը համարվի խոլեսթերինային նրա զանգվածի 80%-ը պետք է պարունակի խոլեստերին (70%` ըստ ճապոնական դասակարգման)[33]։ 35-90% դեպքերում լեղային քարերը լինում են խոլեսթերինային[3]։

Պիգմենտային քարեր

խմբագրել

Բիլիռուբինային («գունակ», «մուգ գունակ») քարերը փոքր են, մուգ (հաճախ թվում են սև), և սովորաբար բազմակի։ Նրանք հիմնականում կազմված են բիլիռուբինային աղերից (բիլիռուբինի չլուծվող պիգմենտ) և կալցիումից (կալցիումի ֆոսֆատ), որոնք պարունակվում են լեղում։ Բիլիռուբինային (պիգմենտային) քարերը պարունակում են մինչև 20% խոլեսթերին (30%` ըստ ճապոնական գրականության)[33]։ Լեղային քարերի 2-30%-ը կազմում են բիլիռուբինային քարերը[3]։

Խառը քարեր

խմբագրել

Խառը (շագանակագույն պիգմենտային քարեր) պարունակում են 20-80% խոլեսթերին (30-70%` ըստ ճապոնական դասակարգման)[33]։ Մնացած բաղադրամասերից են կալցիումի կարբոնատը, պալմիտատ ֆոսֆատը, բիլիռուբինը և այլ լեղային պիգմենտներ (կալցիումի բիլիռուբինատ, կալցիումի պալմիտատ և կալցիումի ստեարատ)։ Քանի որ քարը կալցիում է պարունակում այն հաճախ է երևում ռենտգեն պատկերի վրա։ Նրանք հիմնականում առաջանում են երկրորդային ձևով, որպես լեղուղիների բորբոքման հետևանք, բորբոքումը նպաստում է հեպատոցիտների (լյարդային բջիջ) և բակտերիաների կողմից β-գլյուկուրոնիդազի ձերբազատմանը, որը հիդրոլիզի է ենթարկում բիլիռուբինի գլյուկուրոնիլը և մեծացնում է լեղում չկոնյուգացված բիլիռուբինի մակարդակը։ Լեղային քարերի 4-20%-ը կազմում են խառը քարերը[3]։

Լեղային քարերը կարող են տարբերվել իրենց չափսերով և ձևով՝ ավազի հատիկից մինչև գոլֆի գնդակի չափսեր[34]։ Լեղապարկը կարող է պարունակել կա՛մ մեկ մեծ քար, կա՛մ մի քանի փոքր։ Փսևդոքարը/կեղծ քար/ իրենից ներկայացնում է թանձր, խիտ արտազատուկ։ Կեղծ քարերը կարող են գտնվել լեղապարկում կա՛մ առանձին, կա՛մ ձևավորված լեղային քարերի հետ միասին։

Ախտորոշում

խմբագրել

Ախտորոշումը սովորաբար հաստատվում է որովայնի ուլտրաձայնային հետազոտությամբ։ Ախտորոշման այլ մեթոդներ են ՀԽՊԳ-ն (հետընթաց խոլանգիոպանկրեատիկոգրաֆիա), ՄԽՊԳ-ն (մագնիսառեզոնանսային խոլանգիոպանկրեատիկոգրաֆիա)։ Լեղաքարային հիվանդության բարդությունների դեպքում տեղեկատվական է արյան անալիզը[1]։

Լեղաքարային խիթի դեպքում ֆիզիկալ հետազոտության ժամանակ Մերֆիի ախտանիշը դրական է։

Կանխարգելում

խմբագրել

Բավարար քանակությամբ ֆիզիկական վարժությունների, առողջ սննդակարգի, սննդակարգում բջջանյութ ներառելու, մարմնի զանգվածը նորմայի սահմաններում պահպանելու դեպքում կարելի է կանխել լեղային քարերի առաջացումը[1]։

Քաշի արագ կորստի դեպքում ուրսոդեզօքսիխոլինաթթվի օգտագործումը կանխում է քարերի առաջացումը[35]։ Արագ նիհարեցման պարագայում բարձր կալորեականությամբ դիետան նույնպես կանխում է լեղային քարերի առաջացումը[35]։

Բուժում

խմբագրել

Վիրահատական

խմբագրել

Խոլեցիստէկտոմիան (լեղապարկի հեռացում) 99% դեպքերում կանխում է լեղաքարային հիվանդության կրկնությունը։ Շատ մարդկանց մոտ լեղապարկի բացակայությունը կարող է ոչ մի բացասական ազդեցություն չունենալ օրգանիզմի վրա։ Սակայն 10-15% հիվանդների մոտ կարող է զարգանալ մի վիճակ, որը կոչվում է հետխոլեցիստէկտոմիկ համախտանիշ[36]։ Այն կարող է առաջացնել ստամոքս-աղիքային համակարգի խանգարումներ, կայուն ցավ որովայնի վերին աջ հատվածում, 10% դեպքերում՝ քրոնիկ դիարեա (լուծ)[37]։

Կա լեղապարկի վիրահատական հեռացման 2 եղանակ․

  • Բաց խոլեցիստէկտոմիա (լեղապարկի հեռացում)՝ կատարվում է որովայնահատման միջոցով (լապարոտոմիա) աջ թուլակողի շրջանում։ Հիվանդների վերականգնումը սովորաբար պահանջում է 3-5 օր հոսպիտալիզացիա։ Վիրահատությունից հետո նորմալ դիետայի են անցնում մեկ շաբաթ հետո, իսկ ակտիվ կենսակերպի՝ մի քանի շաբաթ հետո[11]։
  • Լապարասկոպիկ խոլեցիստէկտոմիա` ներդրվել է 1980 թվականին։ Կատարվում է որովայնի վրա արված 3-4 փոքր անցքերով՝ տեսախցիկի և գործիքների համար։ Հետվիրահատական շրջանը սովորաբար տևում է մեկ օր կամ հիվանդները դուրս են գրվում հենց նույն օրը, ինչից հետո նշանակվում են ցավազրկողներ և հանգիստ[11]։

Դեղորայքային

խմբագրել

Խոլեսթերինային քարերը երբեմն կարող են լուծվել ուրսոդեզօքսիխոլինաթթվի միջոցով, որը ներքին ընդունման դեղահաբ է, բայց դրա համար անհրաժեշտ է դեղանյութի երակարաժամկետ ընդունում[38], իսկ դեղի ընդունումը ընդհատելու դեպքում, որոշ ժամանակ հետո, նորից կարող են առաջանալ քարեր։ Ընդհանուր լեղածորանի խցանումը լեղային քարերի միջոցով կարելի է վերացնել ՀԽՊԳ-ից (հետընթաց խոլանգիոպանկրեատիկոգրաֆիա) հետո կատարված ՊՍՏ-ի (պապիլոսֆինկտերոտոմիա) միջոցով[38]։

Այլ կենդանիներ

խմբագրել

Կենդանիների լեղային քարերը որոշ մշակույթներում, օրինակ՝ Չինաստանում օգտագործվում են որպես ջերմիջեցնող և հակաթույն։ Ամենաարժեքավոր լեղային քարերը ստանում են ծեր կաթնատու կովերից, որոնք Չինաստանում հայտնի են որպես calculus bovis կամ niu-huang (դեղին անասուններ)։ Ինչպես ալմաստի գործարաններում, այստեղ ևս աշխատակիցները ստուգվում են՝ գողությունը բացառելու համար[39]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 «Gallstones». NIDDK. 2013 թ․ նոյեմբեր. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 27-ին.
  2. 2,0 2,1 Internal Clinical Guidelines Team (2014 թ․ հոկտեմբեր). «Gallstone Disease: Diagnosis and Management of Cholelithiasis, Cholecystitis and Choledocholithiasis. Clinical Guideline 188»: 101. PMID 25473723. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Lee, JY; Keane, MG; Pereira, S (2015 թ․ հունիս). «Diagnosis and treatment of gallstone disease». The Practitioner. 259 (1783): 15–9, 2. PMID 26455113.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Ansaloni, L (2016). «2016 WSES guidelines on acute calculous cholecystitis». World Journal of Emergency Surgery : WJES. 11: 25. doi:10.1186/s13017-016-0082-5. PMC 4908702. PMID 27307785.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  5. 5,0 5,1 «Complications». nhs.uk. Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  6. «Treatment for Gallstones». National Institute of Diabetes and Digestive and Kidney Diseases. 2017 թ․ նոյեմբեր.
  7. editors, Ronnie A. Rosenthal, Michael E. Zenilman, Mark R. Katlic (2011). Principles and practice of geriatric surgery (2nd ed.). Berlin: Springer. էջ 944. ISBN 9781441969996. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին. {{cite book}}: |last1= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  8. Global Burden of Disease Study 2013, Collaborators (2015 թ․ օգոստոսի 22). «Global, regional, and national incidence, prevalence, and years lived with disability for 301 acute and chronic diseases and injuries in 188 countries, 1990-2013: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2013». Lancet. 386 (9995): 743–800. doi:10.1016/s0140-6736(15)60692-4. PMC 4561509. PMID 26063472. {{cite journal}}: |first1= has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  9. GBD 2013 Mortality and Causes of Death, Collaborators (2015 թ․ հունվարի 10). «Global, regional, and national age-sex specific all-cause and cause-specific mortality for 240 causes of death, 1990-2013: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2013». Lancet. 385 (9963): 117–71. doi:10.1016/s0140-6736(14)61682-2. PMC 4340604. PMID 25530442. {{cite journal}}: |first1= has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  10. 10,0 10,1 Quick, Clive R. G.; Reed, Joanna B.; Harper, Simon J. F.; Saeb-Parsy, Kourosh; Deakin, Philip J. (2013). Essential Surgery E-Book: Problems, Diagnosis and Management: With STUDENT CONSULT Online Access (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 281. ISBN 9780702054839.
  11. 11,0 11,1 11,2 National Institute of Diabetes and Digestive and Kidney Diseases (2007). «Gallstones» (PDF). Bethesda, Maryland: National Digestive Diseases Information Clearinghouse, National Institutes of Health, United States Department of Health and Human Services. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.
  12. Heuman DM, Mihas AA, Allen J (2010). «Cholelithiasis». Omaha, Nebraska: Medscape (WebMD). Արխիվացված օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.
  13. Acalovschi, Monica; Blendea, Dan; Feier, Cristina; Letia, Alfred I.; Raitu, Nadia; Dumitrascu, Dan L.; Veres, Adina (2003). «Risk factors for symptomatic gallstones in patients with liver cirrhosis: a case-control study». The American Journal of Gastroenterology. 98 (8): 1856–1860. doi:10.1111/j.1572-0241.2003.07618.x. PMID 12907344.
  14. 14,0 14,1 «Gallstones (Cholelithiasis) Clinical Presentation: History, Physical Examination». emedicine.medscape.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 14-ին.
  15. Fitzgerald JE, Fitzgerald LA, Maxwell-Armstrong CA, Brooks AJ (2009). «Recurrent gallstone ileus: time to change our surgery?». Journal of Digestive Diseases. 10 (2): 149–151. doi:10.1111/j.1751-2980.2009.00378.x. PMID 19426399.
  16. Roizen MF and Oz MC, Gut Feelings: Your Digestive System, pp. 175–206 in Roizen and Oz (2005)
  17. Koppisetti, Sreedevi; Jenigiri, Bharat; Terron, M. Pilar; Tengattini, Sandra; Tamura, Hiroshi; Flores, Luis J.; Tan, Dun-Xian; Reiter, Russel J. (2008). «Reactive Oxygen Species and the Hypomotility of the Gall Bladder as Targets for the Treatment of Gallstones with Melatonin: A Review». Digestive Diseases and Sciences. 53 (10): 2592–603. doi:10.1007/s10620-007-0195-5. PMID 18338264.
  18. Ortega RM, Fernández-Azuela M, Encinas-Sotillos A, Andrés P, López-Sobaler AM (1997). «Differences in diet and food habits between patients with gallstones and controls». Journal of the American College of Nutrition. 16 (1): 88–95. doi:10.1080/07315724.1997.10718655. PMID 9013440. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.
  19. Medicine, Institute of; Board, Food Nutrition; Intakes, Standing Committee on the Scientific Evaluation of Dietary Reference; Water, Panel on Dietary Reference Intakes for Electrolytes and (2005). 4 Water | Dietary Reference Intakes for Water, Potassium, Sodium, Chloride, and Sulfate | The National Academies Press. էջ 124. doi:10.17226/10925. ISBN 978-0-309-09169-5.
  20. Tsai, C.-J.; Leitzmann, M. F.; Willett, W. C.; Giovannucci, E. L. (2005 թ․ հունիսի 1). «Dietary carbohydrates and glycaemic load and the incidence of symptomatic gall stone disease in men». Gut (անգլերեն). 54 (6): 823–828. doi:10.1136/gut.2003.031435. ISSN 1468-3288. PMC 1774557. PMID 15888792.
  21. Misciagna, Giovanni; Leoci, Claudio; Guerra, Vito; Chiloiro, Marisa; Elba, Silvana; Petruzzi, José; Mossa, Ascanio; Noviello, Maria R.; Coviello, Angelo; Minutolo, Marino Capece; Mangini, Vito; Messa, Caterina; Cavallini, Aldo; Michele, Giampiero De; Giorgio, Italo (1996). «Epidemiology of cholelithiasis in southern Italy. Part II». European Journal of Gastroenterology & Hepatology. 8 (6): 585–93. doi:10.1097/00042737-199606000-00017.
  22. Choices, NHS. «Should you lose weight fast? - Live Well—NHS Choices». www.nhs.uk. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 16-ին.
  23. Commissioner, Office of the. «Safety Information—Xenical (orlistat) capsules». www.fda.gov (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  24. Wang HH, Liu M, Li X, Portincasa P, Wang DQ (2017). «Impaired intestinal cholecystokinin secretion, a fascinating but overlooked link between celiac disease and cholesterol gallstone disease». Eur J Clin Invest (Review). 47 (4): 328–333. doi:10.1111/eci.12734. PMID 28186337.
  25. Trotman, Bruce W.; Bernstein, Seldon E.; Bove, Kevin E.; Wirt, Gary D. (1980). «Studies on the Pathogenesis of Pigment Gallstones in Hemolytic Anemia». Journal of Clinical Investigation. 65 (6): 1301–8. doi:10.1172/JCI109793. PMC 371467. PMID 7410545.
  26. Endocrine and Metabolic Disorders: Cutaneous Porphyrias, pp. 63–220 in Beers, Porter and Jones (2006)
  27. Thunell S (2008). «Endocrine and Metabolic Disorders: Cutaneous Porphyrias». Whitehouse Station, New Jersey: Merck Sharp & Dohme Corporation. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 7-ին.
  28. M. A. Cahan, M. A.; L. Balduf; K. Colton; B. Palacioz; W. McCartney; T. M. Farrell (2006). «Proton pump inhibitors reduce gallbladder function». Surgical Endoscopy. 20 (9): 1364–1367. doi:10.1007/s00464-005-0247-x. PMID 16858534.
  29. Kan, He-Ping; Guo, Wen-Bin; Tan, Yong-Fa; Zhou, Jie; Liu, Cun-Dong; Huang, Yu-Qi (2014 թ․ հոկտեմբերի 9). «Statin use and risk of gallstone disease: A meta-analysis». Hepatology Research. 45 (9): 942–948. doi:10.1111/hepr.12433. ISSN 1386-6346. PMID 25297889.
  30. 30,0 30,1 Preiss, David; Tikkanen, Matti J.; Welsh, Paul; Ford, Ian; Lovato, Laura C.; Elam, Marshall B.; LaRosa, John C.; DeMicco, David A.; Colhoun, Helen M. (2012 թ․ օգոստոսի 22). «Lipid-modifying therapies and risk of pancreatitis: a meta-analysis». JAMA. 308 (8): 804–811. doi:10.1001/jama.2012.8439. ISSN 1538-3598. PMID 22910758.
  31. Experimental investigation of the flow of bile in patient specific cystic duct models M Al-Atabi, SB Chin…, Journal of biomechanical engineering, 2010
  32. Channa, Naseem A.; Khand, Fateh D.; Khand, Tayab U.; Leghari, Mhhammad H.; Memon, Allah N. (2007). «Analysis of human gallstones by Fourier Transform Infrared (FTIR)». Pakistan Journal of Medical Sciences. 23 (4): 546–50. ISSN 1682-024X. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.
  33. 33,0 33,1 33,2 33,3 Kim IS, Myung SJ, Lee SS, Lee SK, Kim MH (2003). «Classification and nomenclature of gallstones revisited» (PDF). Yonsei Medical Journal. 44 (4): 561–70. doi:10.3349/ymj.2003.44.4.561. ISSN 0513-5796. PMID 12950109. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.
  34. Gallstones—Cholelithiasis; Gallbladder attack; Biliary colic; Gallstone attack; Bile calculus; Biliary calculus Արխիվացված 2011-02-07 Wayback Machine Last reviewed: July 6, 2009. Reviewed by: George F. Longstreth. Also reviewed by David Zieve
  35. 35,0 35,1 Stokes, Caroline S.; Gluud, Lise Lotte; Casper, Markus; Lammert, Frank (2014 թ․ հուլիսի 1). «Ursodeoxycholic Acid and Diets Higher in Fat Prevent Gallbladder Stones During Weight Loss: A Meta-analysis of Randomized Controlled Trials». Clinical Gastroenterology and Hepatology (English). 12 (7): 1090–1100.e2. doi:10.1016/j.cgh.2013.11.031. ISSN 1542-3565. PMID 24321208.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  36. Jensen (2010). «Postcholecystectomy syndrome». Omaha, Nebraska: Medscape (WebMD). Արխիվացված օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 20-ին.
  37. Marks, Janet; Shuster, Sam; Watson, A. J. (1966). «Small-bowel changes in dermatitis herpetiformis». The Lancet. 288 (7476): 1280–2. doi:10.1016/S0140-6736(66)91692-8. PMID 4163419.
  38. 38,0 38,1 National Health Service (2010). «Gallstones — Treatment». NHS Choices: Health A-Z—Conditions and treatments. London: National Health Service. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.
  39. «Interview with Darren Wise. Transcrip». Omaha, Nebraska: Medscape (WebMD). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեղային քար» հոդվածին։