Լեյք Փլեսիդ
Լեյք Փլեսիդ[2] (անգլ.՝ Lake Placid), բնակավայր ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգում։ 1932 և 1980 թվականներին եղել է ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաք։ Ժամանակ առ ժամանակ այստեղ անցկացվում են բիաթլոնի` աշխարհի գավաթի առաջնությունները։ 1999 թվականից բազմամարտի Ironman («Երկաթե մարդ») առաջնության անցկացման պաշտոնական վայրերից մեկն է։ Վերջին 37 տարիների ընթացքում այստեղ են անցկացվում ձիասպորտի «Ես սիրում են Նյու Յորքը» (անգլ.՝ I Love New York) և «Լեյք Փլեսիդ» առաջնությունները։
Բնակավայր | ||
---|---|---|
Լեյք Փլեսիդ | ||
անգլ.՝ Lake Placid | ||
Երկիր | ԱՄՆ | |
Համայնք | North Elba? | |
Մակերես | 3,980703 կմ² | |
ԲԾՄ | 549±1 մետր | |
Բնակչություն | ▼2205 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | |
Ժամային գոտի | EDT? | |
Հեռախոսային կոդ | 845 | |
Փոստային դասիչ | 12946 | |
Պաշտոնական կայք | lake-placid.ny.us(անգլ.) | |
| ||
Աշխարհագրություն
խմբագրելԼեյք Փլեսիդը գտնվում է Ադիրոնդակ լեռներում, որոնք Ապալաչներ լեռնային համակարգի մաս են կազմում։ Ավանը գտնվում է Փլեսիդ լճի հարավային ծայրամասում, սակայն ավելի մոտ է Միրոր լճին, որի երկարությամբ ձգվում է նրա գլխավոր փողոցը` Մեյն սթրիթը։ Ավանի մակերեսը 3.9 կմ² է, որից ցամաքը կազմում է 3.6 կմ², ջրային տարածքը` 0.4 կմ²։
Ժողովրդագրություն
խմբագրել2000 թվականի մարդահամարի տվյալներով ավանն ունի 2638 բնակիչ։ Ավանում հաշվվում են 1303 տնային տնտեսություն և 604 ընտանիք։ Բնակչության խտությունը 1913.2 մարդ է քառակուսի մղոնում (738,1/կմ²)։ Բնակչության ռասայական կազմը հետևյալ տեսքն ունի.
Տոկոսային հարաբերություն, % | Էթնիկ կամ ռասայական խումբ |
---|---|
95,75 % | սպիտակամորթներ |
0,68 % | աֆրոամերիկացիներ |
0,45 % | բնիկ ամերիկացիներ |
0,91 % | ասիացիներ |
0,57 % | Օվկիանիայից ներգաղթածներ |
0,19 % | այլ ռասաներ |
0,91 % | իսպանացիներ և լատիաամերիկացիներ |
Տնտեսությունների 22,3 %-ն ունի 18 տարեկանից փոքր երեխա, որոնց հետ ապրում են համատեղ, 34.1 %-ը ամուսնացած զույգեր են, որ ապրում են միասին, 8.4 %-ը չամուսնացած կանայք են, իսկ 53.6 %-ը ընտանիքներ չեն համարվում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 194.
Արտաքին հղումներ
խմբագրել- Լեյք Փլեսիդի օլիմպիական փառքը Արխիվացված 2010-06-21 Wayback Machine
- Լեյք Փլեսիդի նորություններ
- Լեյք Փլեսիդի շրջագայությունների բյուրո
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեյք Փլեսիդ» հոդվածին։ |