Լեոնարդո դա Վինչիի կիսանդրի (Երևան)
Լեոնարդո դա Վինչիի կիսանդրի, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Երևանի ճարտարապետության և շինարարարության պետական համալսարանի բակում։ Տեղադրվել է 2011 թվականին։
Լեոնարդո դա Վինչիի կիսանդրի | |
---|---|
Լեոնարդո դա Վինչիի կիսանդրի | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Համայնք | Կենտրոն |
Գտնվում է | Երևանի ճարտարապետության և շինարարարության պետական համալսարանի բակում |
Քանդակագործ(ներ) | Դինո Դե Ռանիերի |
Նյութ | մարմար |
Շինարարության ավարտ | 2011, հոկտեմբերի 17 |
Ներկա վիճակ | կանգուն
|
Հեղինակ
խմբագրելՏվյալներ
խմբագրելԿիսանդրու կոմպոզիցիան խորհրդանշական է՝ քանդակագործ Դինո Դե Ռանիերիի՝ իտալական մարմարից պատրաստած կիսանդրու պատվանդանը հայկական բազալտից է, ինչը վկայում է հայ-իտալական ճարտարապետական համագործակցության մասին։
Պատմություն
խմբագրելԼեոնարդո դա Վինչիի կիսանդրին տեղադրվել է Երևանի ճարտարապետության և շինարարության համալսարանի 90-ամյա հոբելյանի կապակցությամբ։ Կիսանդրին համալսարանին է նվիրաբերել Իտալիայի «Ռոմուալդո Դել Բիանկո» հիմնադրամը։
Բացման խոսք են ասել Երևանի ճարտարապետության և շինարարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը[1]։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Երևանում բացվել է Լեոնարդո դա Վինչիի կիսանդրին». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 25-ին.