Սովորել է Պետերբուրգի և Խարկովի տեխնոլոգիական ինստիտուտներում։ Եղել է Բրուսնևի խմբի անդամ։ Բազմիցս ձերբակալվել և աքսորվել է։ 1900-1904 թվականներին աշխատել է Բաքվում, ուր շարունակել է քարոզչական գործունեությունը։ Վ.Զ.Կեցխովելու հետ ստեղծել է «Նինա» անլեգալ տպարանը։ ՌԽԴԲԿ II (1903) համագումարից հետո հարել է բոլշևիկներին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 676)։