Լեոնիդ Պաստեռնակ
Լեոնիդ Օսիպովիչ Պաստեռնակ (ռուս.՝ Леонид Осипович Пастернак, փաստաթղթերի համաձայն՝ Ավրում Իցխոկ-Լեյբ (ռուս.՝ Аврум Ицхок-Лейб) կամ Իսահակ Իոսիֆովիչ, Պաստեռնակ ռուս.՝ Исаак Иосифович, Пастернак, նաև Պոստեռնակ (ռուս.՝ Постернак)[8], մարտի 22 (ապրիլի 3), 1862[1], Օդեսա, Q25433208?, Ռուսական կայսրություն[2][3] - մայիսի 31, 1945[4][5][6][…], Օքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[7]), ռուս գեղանկարիչ և գծանկարիչ, ժանրային կոմպոզիցիաների ու գրքերի նկարազարդումների վարպետ։ Գրող Բորիս Պաստեռնակի ու ճարտարապետ Ալեքսանդր Պաստեռնակի հայրն է։
Լեոնիդ Պաստեռնակ ռուս.՝ Леонид Пастернак | |
---|---|
Ի ծնե | Ավրում Իցխոկ-Լեյբ Պոստեռնակ |
Ծնվել է | մարտի 22 (ապրիլի 3), 1862[1] |
Ծննդավայր | Օդեսա, Q25433208?, Ռուսական կայսրություն[2][3] |
Վախճանվել է | մայիսի 31, 1945[4][5][6][…] (83 տարեկան) |
Մահվան վայր | Օքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[7] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան, Մյունխենի գեղարվեստի ակադեմիա և Օդեսայի գեղարվեստական ուսումնարան |
Մասնագիտություն | նկարիչ, նկարիչ-փորագրող և վիզուալ արտիստ |
Ոճ | Պոստիմպրեսիոնիզմ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | The Night before the Exam? և Q17493932? |
Ուսուցիչ | Լուիջի Իորինի |
Աշակերտներ | Q85995140? |
Ամուսին | Rosa Kaufman? |
Զավակներ | Ալեքսանդր Պաստեռնակ, Բորիս Պաստեռնակ, Josephine Pasternak? և Lydia Pasternak Slater? |
Leonid Pasternak Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱվրում Իցխոկ-Լեյբ Պոստեռնակը ծնվել է 1862 թվականի մարտի 22-ին (նոր տոմարով՝ ապրիլի 3) Օդեսայում, հրեայի ընտանիքում։ Նրանից բացի ընտանիքում եղել են ևս հինգ երեխաներ։ Նրա հայրը՝ Իոսիֆ (Օսիպ) Կիվովիչ Պոստեռնակը, վարձակալել է Սլոբոդկայի Ռոժդեստվենսկի փողոցի № 9 տանը տեղակայված հյուրանոցի ութ համար, ուր տեղափոխվել է ապագա նկարչի ողջ ընտանիքը, երբ նա դեռ երեխա էր[9]։ Պապը՝ Կիվա-Իցխոկ Պոստեռնակը, եղել է Օդեսայի հրեական հուղարկավորումների եղբայրության (խևրա կադիշա) հիմնադիրներից մեկը[10]։
Մանուկ հասակում հետաքրքրություն է ցուցաբերել նկարչության նկատմամբ, սակայն ծնողները հավանության չեն արժանացրել նրա այդ հակումը։ 1879 թվականից մինչև 1881 թվականը Լեոնիդը սովորել է Օդեսայի նկարչական դպրոցում, սակայն նկարչի մասնագիտությունն ընտրել է ոչ միանգամից։ 1881 թվականին նա ընդունվել է Մոսկվայի համալսարան և երկու տարի սովորել բժշկական ֆակուլտետում։ 1883 թվականին տեղափոխվել է Նովոռոսիյսկի համալսարան (Օդեսա), որտեղ երկու տարի սովորել է իրավաբանական ֆակուլտետում մինչև 1885 թվականը (1883-1884 ակադեմիական տարվա ուսանողների և 1885 թվականի շրջանավարտների ցանկում գրանցված է որպես Իցխոկ Պոստեռնակ, ռուս.՝ Ицхок Постернак)[11][12]։
Համալսարանական կրթությանը զուգահեռ Լեոնիդ Պաստեռնակը շարունակել է զբաղվել գեղանկարչությամբ։ 1882 թվականին նա պարապել է Մոսկվայում՝ Ե. Սորոկինի դպրոց-ստուդիայում։ 1880-ական թվականների կեսերին սովորել է Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում, որտեղ աշակերտել է Գերտերիխին ու Լիցեն-Մեյերին, ինչպես նաև օֆորտի դասեր է առել Իվան Շիշկինից։
Այն բանից հետո, երբ նրա «Նամակ տնից» (ռուս.՝ «Письмо из дому») նկարը Տրետյակովյան պատկերասրահի համար գնում է Պավել Տրետյակովը, նա որոշում է տեղափոխվել Մոսկվա, որտեղ 1889 թվականին ամուսնանում է դաշնակահարուհի Ռոզալիա Իսիդորովնա (Ռայցա կամ Ռոզա Սրուլևնա) Կաուֆմանի հետ, ով մինչ այդ դասավանդում էր Ռուսական երաժշտական միության Օդեսայի երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանում (առաջին որդու՝ Բորիսի ծննդյան մասին սինագոգային գրությունում հիշատակվում է որպես Իսահակ Իոսիև Պոստեռնակ)[13]։
Լեոնիդ Պաստեռնակը մասնակցել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության ամենամյա ցուցահանդեսներին։ Անդամակցել է «Արվեստի աշխարհ» միությանը։ 1880-ական թվականների վերջին ու 1890-ական թվականների սկզբին դասավանդել է նկարիչ-ճարտարապետ Անատոլի Գունստի Գեղեցիկ արվեստների ուսումնարանում։ 1894 թվականին Լեոնիդ Պաստեռնակը հրավիրվում է դասավանդելու Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում և համաձայնում՝ նախապես պայմանավորվելով, որ չի կնքվելու։
1921 թվականին Լեոնիդ Պաստեռնակը կնոջ ու դուստրերի հետ մեկնել է Գերմանիա բուժվելու նպատակով, սակայն ապաքինվելուց հետո նրանք չեն վերադարձել ԽՍՀՄ։ Տարագրության ընթացքում Լեոնիդ Պաստեռնակն ստեղծել է Ալբերտ Այնշտայնի, Ռայներ Մարիա Ռիլկեի, Դ. Օսբորնի դիմանկարները։ 1924 թվականին մասնակցել է դեպի Պաղեստին կատարված պատմաազգագրական գիտարշավի, որ կազմակերպել էր Ա. Է. Կոգանը։ Գրել է եբրայերեն ու ռուսերեն լույս տեսած «Ռեմբրանդտն ու հրեականությունը նրա արվեստում» (ռուս.՝ «Рембрандт и еврейство в его творчестве», 1923) գիրքը[14][15]։
1938 թվականին հեռացել է Գերմանիայից ու բնակություն հաստատել Անգլիայում։
Լեոնիդ Պաստեռնակը մահացել է 1945 թվականի մայիսի 31-ին Օքսֆորդում։ Ռոզալյա Պաստեռնակը մահացել էր նրանից առաջ՝ 1939 թվականին։
Լեոնիդ Պաստեռնակի անունով կոչվել է փողոց Թել Ավիվում։
Նկարչի ծննդյան 150-ամյակի առթիվ Օդեսայում տեղի է ունեցել նրա աշխատանքների ցուցահանդեսը, ինչպես նաև բացվել է հուշատախտակ, ինչին ներկա են եղել նրա ժառանգները[16]։
Ընտանիք
խմբագրել- Կինը՝ Ռոզալիա Իսիդորովնա (Ռայցա կամ Ռոզա Սրուլևնա) Կաուֆման,
- Որդի՝ Բորիս Պաստեռնակ, գրող, բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր,
- Թոռնուհի՝ Ելենա Պաստեռնակ, բանասեր, Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր,
- Թոռ՝ Եվգենի Պաստեռնակ,
- Որդի՝ Ալեքսանդր Պաստեռնակ, ինժեներ, ճարտարապետ, քաղաքաշինարար ու մանկավարժ,
- Դուստր՝ Ժոզեֆինա Պաստեռնակ,
- Դուստր՝ Լիդիա Պաստեռնակ,
- Թոռնուհի՝ Լիզա Պաստեռնակ-Սլեյտեր, Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր,
- Զարմուհի (քրոջ՝ Խասի Իոսիֆովնա Պաստեռնակի ու գյուտարար Միխայիլ Ֆիլիպովիչ Ֆրեյդենբերգի դուստրը)՝ Օլգա Միխայլովնա Ֆրենդենբերգ, բանասեր,
- Լեոնիդ Պաստեռնակի քրոջ՝ Եկատերինա Օսիպովնա Յակոբսոնի թոռն է ֆրանսիացի նկարիչ Ֆիլիպ Գերմանովիչ Գոզիասոնը[17][18]։
Աշխատանքներ
խմբագրել- Աշխատելիս (ռուս.՝ За работой), էտյուդ, յուղաներկ
- Ա. Ռուբինշտեյնի դիմանկարը (1886)
- Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպի նկարազարդումներ
- Լև Տոլստոյի «Հարություն» վեպի նկարազարդումներ (1899)
- Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես» պիեսի նկարազարդումներ (1891),
- Միխայիլ Լերմոնտովի «Մծիրի» պոեմի նկարազարդումներ (1891)
- «Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի ուսուցիչների խորհրդի նիստ» (1902)
- Լև Տոլստոյն ընտանիքի հետ Յասնայա Պոլյանայում (1902)
- «Լուրեր հայրենիքից» (ռուս.՝ Вести с родины)
- Ս. Ս. Շայկևիչի դիմանկարը
- Ա. Բ. Վիսոցկայայի դիմանկարը, 1912, գունամատիտ
- Ա. Բ. Վիսոցկայայի դիմանկարը, 1912, գունամատիտ
- Մաքսիմ Գորկու դիմանկարը (1906)
- Ա. Ն. Սկրյաբինի դիմանկարը (1909)
- Իլ. Մ. Մեչնիկովի դիմանկարը (1911)
- Վյաչեսլավ Իվանովի դիմանկարը (1915)
- Երաժշտության դասեր, 1909, գունամատիտ
- Հարազատների մոտ (1891), յուղաներկ, կտավ
-
Գրիմանոցում (1893)
-
Դիրիժոր Վյաչեսլավ Սուկ (1906-ից ոչ վաղ)
-
Rügen կղզի (1906)
-
Լև Տոլստոյն ընտանիքի հետ (1902)
-
Լև Տոլստոյ (1908)
-
Լև Տոլստոյ
-
Լև Շեստով (1910)
-
Սոճիներ և ծով (1910)
-
Վագոնի բեռնաթափում (Օդեսայի նավահանգիստ) (1911)
-
Արևի շող
-
Վյաչեսլավ Իվանով, Լև Կոբիլինսկի-Էլլիս, Նիկոլայ Բերդյաև և Անդրեյ Բելի
-
Ոսկե աշուն։ Վորոբյովյան լեռներ
-
Պատուհանի մոտ։ Աշուն (1913)
-
Բորիս և Ալեքսանդր որդիները
-
Ե. Լևինա (1916)
-
Միխայիլ Գերշենզոն, (1917)
-
Խնձորի հավաքում (1918)
-
Նիկոլայ Ֆեոդորովիչ Ֆեոդորով
-
Հարազատներին
Մատենագրություն
խմբագրել- Л. Пастернак. Рембрандт и еврейство в его творчестве. Берлин։ Издательство С. Д. Зальцмана, 1923 (на русском языке); Берлин։ Явне, 1923 (на иврите).
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #11873945X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.yivoencyclopedia.org/article.aspx/Pasternak_Leonid
- ↑ 3,0 3,1 3,2 http://connection.ebscohost.com/c/articles/70051228/les-soci-t-s-secr-tes-de-lart-contemporain
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 Leonid Osipovich Pasternak (նիդերլ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Burleigh-Motley M. Pasternak, Leonid // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T065721
- ↑ 7,0 7,1 7,2 http://www.tretyakovgallerymagazine.com/node/2356
- ↑ «Переписка Л. О. Пастернака с Х.-Н. Бяликом (см. письмо № 3)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
- ↑ «Аура одесской Пересыпи и Слободки-Романовки. Краеведческие прогулки». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
- ↑ «Аура одесской Пересыпи и Слободки-Романовки». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
- ↑ Список студентов и посторонних слушателей Императорского новороссийского университета за 1883—84 академический год
- ↑ А. И. Маркевич «Двадцатипятилетие Императорского новороссийского университета» (18-й выпуск 1885 года): «Постернак Ицхок, по юридическому факультету».
- ↑ Наталья Иванова «Борис Пастернак. Времена жизни» Запись, сделанная 13 февраля 1890 года по старому стилю в метрической книге Московской синагоги, свидетельствует: «Сын, имя дано ему Борис, появился на свет 21 месяца шевата, обрезан по слабости 5 месяца адара. Отец — запасный младший фейерверкер из вольноопределяющихся, действительный студент Исаак Иосиев Постернак, мать — Райца (она же Роза) Срулева Кауфман (по отцу)». Таким образом, в 1890 году фамилия художника записывалась ещё через «о» — Постернак.
- ↑ «Рембрандт и еврейство в его творчестве». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
- ↑ Леонид Кацис «Начальная пора»
- ↑ «Встреча с потомками Л.О. Пастернака - Одесский художественный музей». ofam.od.ua. Վերցված է 2016 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ Сергей Лущук «Обнаружена неизвестная картина Леонида Пастернака»
- ↑ Гозиасон Филипп Германович (лит. псевд. J. Sabile)
Արտաքին հղումներ
խմբագրել- Леонид Пастернак на «Родоводе». Дерево предков и потомков
- Leonid Pasternak’s site Արխիվացված 2008-07-24 Wayback Machine
- Biography of Leonid Pasternak
- Evgeny Pasternak Творчество Л. Пастернака
- Биография Пастернака
- Биография Пастернака Արխիվացված 2005-02-21 Wayback Machine
- Биография Пастернака Արխիվացված 2005-05-03 Wayback Machine
- Биография Արխիվացված 2006-06-11 Wayback Machine
- Биография Արխիվացված 2017-09-03 Wayback Machine
- Леонид Осипович Пастернак. Россия в карандаше(չաշխատող հղում) на сайте Руниверс
- «Борис Пастернак. Жизнь замечательных людей.» Книга Дм. Быкова содержит много интересных сведений про отца поэта.
- Пастернаки в Англии
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնիդ Պաստեռնակ» հոդվածին։ |