Լեոն Ջեքսոն
Լեոն Ջեքսոն (անգլ.՝ Leon Jackson, դեկտեմբերի 30, 1988, Ուիթբըրն, Ուեսթ Լոտիան, Լոթիան, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[1]), շոտլանդացի երգիչ, երգերի հեղինակ։ Հայտնի որպես «Իքս Ֆակտոր» տաղանդների շոուի չորրորդ սեզոնի հաղթող։
Լեոն Ջեքսոն | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 30, 1988 (35 տարեկան) Ուիթբըրն, Ուեսթ Լոտիան, Լոթիան, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն |
Երկիր | Շոտլանդիա և Միացյալ Թագավորություն |
Ժանրեր | փոփ և ջազ |
Մասնագիտություն | երգիչ, ջազ երաժիշտ և ստուդիական երաժիշտ |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Sony Music և Sony-BMG? |
Կայք | leonjacksonmusic.com |
Leon Jackson Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԼեոն Ջեքսոնը դարձել է "The X-Factor" շոուի հաղթողը 2007 թվականին, նրա ուսուցիչն է եղել հայտնի երգչուհի Դաննի Մինոուգը։ Այդ սեզոնը Դաննի համար որպես ժյուրի առաջին էր, և նա եղել է առաջին կին ժյուրին "The X-Factor" հաղորդումում, ում աշակերտը հաղթել է մրցույթում։
Ջեքսոնի համար մրցանակը եղավ Sony BMG ձայնագրման լեյբլի հետ պայմանագիրը։ Վերջինիս գործման ընթացքում Լեոնը հասցրել է թողարկել երեք սինգլ, որոնցից առաջինը գլխավորել է Բրիտանիայի և Իռլանդիայի ազգային հիթ֊շքերթները։ Առաջնաելույթային ալբոմը "Right Now" անվանումով ստացել է «Ոսկե» կարգավիճակ Մեծ Բրիտանիայում և «Պլատինե»՝ Իռլանդիայում։ Միայն թե 2009 թվականի մարտին Sony BMG դադարեցրել է համագործակցությունը Ջեքսոնի հետ։ ՆԵրկա պահին երիտասարդ երաժիշտը գտնվում է նոր պայմանագրի փնտրտուքներով և պատրաստվում է թողարկել նոր սկավառակ։
Կյանքը մինչ X-Factor
խմբագրելԼեոն Ջեքսոնը ծնվել է Ուիտբուրնում՝ Արևմտյան Լոտիանայում գտնվող փոքր քաղաքում։ Մինչ կսկսեր իր երգչի կարիերան նա աշխատել է Gap ռետեյլերի տարբեր առևտրային ընկերություններում։ Նրա այդոլն է եղել ջազ երգիչ Մայքլ Բուբլեն։ Մինչ X-Factor-ի առաջնաելույթը, Լեոնը պատրաստվում էր ընդունվել Էդինբուրգի համալսարանի ճարտարապետության ֆակուլտետ։
The X-Factor (2007)
խմբագրել2007 թվականին Լեոն Ջեկոսոնը մասնակցել է հայտնի "The X-Factor" տաղանդների շոուի նախընտրական լսումներին։ Ջեքսոնին ժպտաց հաջողությունը, բոլոր չորս ժյուրիները հավանություն տվեցին նրան։ Շոուի ընթացքում նրա ուսուցիչն է եղել Դաննի Մինոուգը։ Երիտասարդը հաջողությամբ հասնում է մինչև եզրափակից փուլ, որտեղ զուգերգ է կատարել Դաննի քրոջ՝ Քայլի Մինոուգի հետ։ Դիտողների քվեարկության արդյունքում նա դարձել է չորրորդ եթերաշրջանի հաղթողը և ստացել է գլխավոր մրցանակը՝ միլիոնանոց պայմանագիր Syco ձայնագրման ընկերության հետ։
Ըստ մի շարք կարծիքների՝ Ջեքսոնի հաղթանակը եղել է ամենազարմանալի հաղթանակներից մեկը հեռուստատեսության պատմության մեջ։ Ավելի ուշ X-Factor-ի ժյուրիներից մեկը՝ Լուիս Վոլշը նշել է, որ երիտասարդը հաղթել է ձայների 10 % բեկումով։
2008 թվականի փետրվարի 11-ին Լեոնը չորրորդ սեզոնի այլ մասնակիցների հետ միասին մեկնել է շրջագայության Մեծ Բրիտանիայով։
Ինքնուրույն կարիերա
խմբագրելԼեոն Ջեքսոնը որպես հյուր հայտնվել է The X-Factor-ի հինգերորդ սեզոնի առաջին շոուում։ Բեմի վրա նա կատարել է "Don't Call This Love" երգը, իր առաջնաելույթային "Right Now" ալբոմից։ Երրորդ և վերջին սինգլն է դարձել "Stargazing"-ը։
2009 թվականի մարտին Sony BMG ընկերությունը հայտնել է, որ դադարեցնում է համագործակցությունը երիտասարդ երգչի հետ։ Լեոնը ցանկություն է հայտնել թողարկել նոր սկավառակ, որը կցանկանար, որ լիներ ավելի ակուստիկ, ոչ այնքան ջազային, որքան նրա առաջին "Right Now" ալբոմն էր։ 2010 թվականի մայիսին նա այց է կատարել Լոս Անջելես, որտեղ հանդիպել է պրոդյուսերների և կոմպոզիտորների հետ, ովքեր պետք է նրան օգնեն երգերը ձայնագրելու հարցում։
Սկավառակագրություն
խմբագրելԱլբոմներ
խմբագրելԹվական | Ալբոմ | Ամենաբարձր հորիզոնականը | Ստատուս | Վաճառքներ | |
---|---|---|---|---|---|
UK | IRE | ||||
2008 | Right Now
|
4 | 7 |
|
|
Սինգլներ
խմբագրելԹվական | Սինգլ | Ամենաբարձր հորիզոնական | Ալբոմ | ||
---|---|---|---|---|---|
UK | IRL | EU | |||
2007 | "When You Believe" | 1 | 1 | 4 | Right Now |
2008 | "Don't Call This Love" | 3 | 8 | 10 | |
"Creative" | 94 | — | — | ||
2009 | "Stargazing" | — | — | — |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «X-Factor Leon has singing in his genes». The Scotsman. Edinburgh. 2007 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 15-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Official Website Արխիվացված 2014-10-24 Wayback Machine
- Լեոն Ջեքսոն Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոն Ջեքսոն» հոդվածին։ |