Լեոպոլդո Էլիա
Լեոպոլդո Էլիա (իտալ.՝ Leopoldo Elia, նոյեմբերի 4, 1925[1], Ֆանո, Պեզարո է Ուրբինո, Մարկե, Իտալիայի թագավորություն[1] - հոկտեմբերի 5, 2008[1], Հռոմ, Իտալիա[1]), իտալացի իրավաբան, պետական և քաղաքական գործիչ, 1981 թվականից մինչև 1985 թվականը եղել է Իտալիայի սահմանադրական դատարանի նախագահ, իսկ 1993 թվականից մինչև 1994 թվականը՝ Իտալիայի ընտրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների նախարար։
Լեոպոլդո Էլիա իտալ.՝ Leopoldo Elia | |||
| |||
---|---|---|---|
1994 թվականի ապրիլի 19 - 1994 թվականի մայիսի 10 | |||
Նախորդող | Բենյամինո Անդրեատա | ||
Հաջորդող | Անտոնիո Մարտինո | ||
| |||
1993 թվականի ապրիլի 28 - 1994 թվականի մայիսի 10 | |||
Նախորդող | Մինո Մարտինացոլի | ||
Հաջորդող | Ֆրանչեսկո Սպերոնի | ||
| |||
1981 թվականի սեպտեմբերի 21 - 1985 թվականի մայիսի 7 | |||
Նախորդող | Լիոնետո Ամադեի | ||
Հաջորդող | Լիվիո Պալադին | ||
Կուսակցություն՝ | Իտալիայի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն (1943-1994) Իտալիայի ժողովրդական կուսակցություն (1994-2002) | ||
Կրթություն՝ | Հռոմի Սապիենցա համալսարան | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | ||
Գործունեություն՝ | քաղաքականություն | ||
Ազգություն | Իտալիա | ||
Դավանանք | Կաթոլիկ | ||
Ծննդյան օր | նոյեմբերի 4, 1925[1] | ||
Ծննդավայր | Ֆանո, Պեզարո է Ուրբինո, Մարկե, Իտալիայի թագավորություն[1] | ||
Վախճանի օր | հոկտեմբերի 5, 2008[1] (82 տարեկան) | ||
Վախճանի վայր | Հռոմ, Իտալիա[1] | ||
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն | ||
Ի ծնե անուն | իտալ.՝ Leopoldo Elia | ||
Հայր | Raffaele Elia? | ||
Պարգևներ | |||
Կենսագրություն
խմբագրելԼեոպոլդո Էլիան ծնվել է 1925 թվականի նոյեմբերի 4-ին Մարկեում, Իտալիա։ 1947 թվականին ավարտել է Հռոմի Կա Սապիենցա համալսարանը, որտեղ իրավունք է սովորել։ Ֆերարայի (1962-1963), Թուրինի (1963-1970) և Հռոմի համալսարաններում (1970-1997) եղել է սահմանադրական իրավունքի պրոֆեսոր[2] 1962 թվականին դարձել է Իտալիայի Սենատի օրենսդրական հետազոտությունների վարչության փոխնախագահ, 1970 թվականից մինչև 1976 թվականը եղել է հանրային կրթության նախարարության բարձրագույն խորհրդի նախագահի տեղակալ։ 1975-1976 թվականներին եղել Է Rai-TV-ի տնօրենների խորհրդում (նրա կազմում ընտրվել է ռադիոհեռարձակման վերահսկողության խորհրդարանական հանձնաժողովի կողմից)։ 1969, 1973 և 1976 թվականներին ընտրվել Է Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ազգային խորհուրդ[3]։ 1976 թվականի ապրիլի 20-ին Էլիան խորհրդարանի քվոտայով ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր, 1981 թվականի սեպտեմբերի 21-ին ընտրվել է դատարանի նախագահ, 1984 թվականի սեպտեմբերի 24-ին վերընտրվել է։ 1985 թվականի մայիսի 7-ին նրա նախագահական լիազորությունների ժամկետը լրացել է[4]։
Վերադառնալով ակադեմիական գործունեությանը՝ սահմանադրական իրավունք է դասավանդել է Հռոմի համալսարանում, բայց 1986 թվականին ընտրվել Է Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության Ազգային խորհրդի անդամ, իսկ 1987 թվականին խորհրդարանի լուծարումից հետո՝ Իտալիայի Սենատ, որտեղ մինչև 1989 թվականը գլխավորել է սահմանադրական հարցերի հանձնաժողովը, նաև եղել է կանոնակարգի Սենատի վարչության կազմում։ Հանդիսացել է սահմանադրական բարեփոխումների օրինագծերի հիմնական մշակողը, որն առաջին հերթին ուղղված էր հաղթահարելու երկպալատ խորհրդարանական համակարգի ներքին հակամարտությունները։ Նախագիծը Սենատի կողմից հավանության է արժանացել, սակայն նույնիսկ չի ընդունվել 10-րդ գումարման ստորին պալատում լսման համար։ 1968-1976 թվականներին, իսկ հետո 1985 թվականից ղեկավարել է Giurisprudenza costituzionale ամսագրի հրատարակումը։ 1989 թվականին մտել է Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ազգային վարչություն[5]։ 1993 թվականի ապրիլի 29-ից մինչև 1994 թվականի մայիսի 10-ը Չամպիի առաջին կառավարությունում եղել է առանց պորտֆելի նախարար՝ կատարելով ընտրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների իրագործման լիազորությունները։ 1994 թվականի ապրիլի 19-ից մինչև մայիսի 10-ը միաժամանակ կատարել է Իտալիայի արտաքին գործերի նախարարի պարտականությունները։ 1994 թվականի հունվարին անդամակցել է Իտալիայի ժողովրդական կուսակցությանը, նույն թվականին ընտրվել է պատգամավորների պալատ, 1996 թվականին վերընտրվել Է Սենատի կազմում[6]։ Լեոպոլդո Էլիան մահացել է 2008 թվականի հոկտեմբերի 5-ին Հռոմում՝ 82 տարեկան հասակում։
Մրցանակներ
խմբագրելՀիմնական աշխատանքներ
խմբագրել- Possibilità di un mutamento istituzionale in Italia (Cronache sociali, 1949, pp. 234–40);
- La continuità nel funzionamento degli organi costituzionali, vol. I, Milano 1958;
- Gli atti bicamerali non legislativi (Studi sulla Costituzione, vol. II, ivi 1958, pp. 419–41);
- Forma di governo e procedimento legislativo negli Stati Uniti d’America, ivi 1961;
- Le commissioni parlamentari italiane nel procedimento legislativo, Modena 1961;
- Libertà personale e misure di prevenzione, Milano 1962;
- Problemi costituzionali dell’amministrazione centrale, Milano 1966;
- Art. 34 del Concordato e impegno antidivorzista dello stato italiano (Giurisprudenza costituzionale, 1971, pp. 2920–48);
- La peculiarità e l’evoluzione del sistema italiano riguardo ai partiti politici (Il sistema politico italiano, Bologna 1975, pp. 25–42).
- Հոդվածներ
- Forme di governo (Enciclopedia del diritto, vol. XIX, Milano 1969, pp. 634–75);
- Commissioni parlamentari (Enciclopedia del diritto, vol. VII, Milano 1960, pp. 895–910);
- Primo ministro (Diritto comparato) (Novissimo Digesto Italiano, vol. XIII, Torino 1966, pp. 863–68).
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ Alessandro Pace. «RICORDO DI LEOPOLDO ELIA» (իտալերեն). AIC. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.(չաշխատող հղում)
- ↑ Pietro Spirito (1978). «Elìa, Leopoldo». Enciclopedia Italiana - IV Appendice (իտալերեն). Treccani. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «Addio a Leopoldo Elia, Presidente Emerito della Corte Costituzionale» (իտալերեն). il Sole 24 ORE. 2008 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ Sergio Bartole (1992). «Elìa, Leopoldo». Enciclopedia Italiana - V Appendice (իտալերեն). Treccani. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «Elìa, Leopoldo». Enciclopedie on line (իտալերեն). Treccani. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «ELIA Dr. Prof. Leopoldo». Dettaglio decorato (իտալերեն). Presidenza della Reppublica. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «ELIA Dr. Prof. Leopoldo». Dettaglio decorato (իտալերեն). Presidenza della Reppublica. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Leopoldo Elia». Gruppi parlamentari (իտալերեն). Camera dei Deputati (Portale storico). Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
- «Leopoldo Elia». Incarichi di governo (իտալերեն). Camera dei Deputati (Portale storico). Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
- «Leopoldo Elia». Dati anagrafici e incarichi (իտալերեն). Senato della Repubblica. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոպոլդո Էլիա» հոդվածին։ |