Լեո Սիլարդ
Լեո Սիլարդ (հունգ.՝ Szilárd Leó, փետրվարի 11, 1898[1][2][3][…], Բուդապեշտ, Հունգարիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[4] - մայիսի 30, 1964[4][1][2][…], Լա Խոյա, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[9], հունգարա-հրեական ծագում ունեցող ամերիկացի ֆիզիկոս։
Էնրիկո Ֆերմիի հետ միասին սահմանել է Ուրան-235 կրիտիկական զանգվածը և մասնակցել է առաջին միջուկային ռեակտորի ստեղծմանը[10]։ Առաջարկել է օգտագործել գրաֆիտը որպես նեյտրոնների դանդաղեցնող։ Զբաղվել է ուրանի կրիտիկական զանգվածի հաշվարկներով և միջուկային շղթայական գործընթացի կառավարմամբ։ Առաջարկել է օգտագործել հետերոգենային համակարգեր, նշել է արագ նեյտրոնների բաժանման հնարավորությունը։
Ուսումնասիրել է բջջային նյութափոխանակության կարգավորումը, հակամարմինների ձևավորումը, կենտրոնական նյարդային համակարգի ծերացման և գործունեության գործընթացները, մարդկային հիշողության մոլեկուլային հիմքերը։ Պագուոշյան շարժման նախաձեռնողներից մեկն է։ Ֆիզիկայի նոր հայտնագործությունների, ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման, միջուկային ռումբերի արտադրության վերահսկողության հետ կապված հարցերի վերաբերյալ մի շարք հուշագրերի հեղինակ է։
Աշխատել է Գերմանիայում, Անգլիայում և ԱՄՆ-ում, միջուկային ֆիզիկայի և տեխնիկայի, թերմոդինամիկայի, ռենտգենյան բյուրեղագրության, արագացուցիչների տեսության, մոլեկուլային կենսաբանության, գենետիկայի, իմունոլոգիայի ոլորտներում։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1898 թվականին Բուդապեշտում, միջին հարստության հրեական ընտանիքում։ Նրա ծնողներն են Լայոշ Շպիցը, որը ինժեներ-շինարար էր, և Տեկլա Վիդորը[11]։ Լինելով կրթված կրոնական ավանդության մեջ, հետագայում նա դարձել է ագնոստիկ։ 1908-1916 թվականներին Լեոն իր հայրենի քաղաքում հաճախում էր իրական միջնակարգ դպրոց։ Նա ցույց է տվել վաղ հետաքրքրություն ֆիզիկայի և մաթեմատիկայի գիտելիքների ոլորտում։ 1916 թվականին արժանացել է Էթվեշի մրցանակի, որը մաթեմատիկայի բնագավառում ազգային մրցանակ է։
1916 թվականին ընդունվել է Բուդապեշտի տեխնիկական համալսարանի ինժեներական ֆակուլտետ։ Հաջորդ տարի Ավստրո-հունգարական բանակ է զորակոչվել որպես թեկնածու սպա։ Իր գունդը ճակատային գիծ ուղարկելուց քիչ առաջ Սիլարդը հիվանդացել Է իսպանական գրիպով և ուղարկվել տնային հիվանդանոց։ Ավելի ուշ նրան հայտնել են, որ նրա գրեթե ամբողջ գունդը ճակատամարտում ոչնչացվել է, այնպես որ հիվանդությունը, ամենայն հավանականությամբ, փրկել է նրա կյանքը։ Պատերազմի ավարտին նրան տեղափոխել են պահուստ։
1919 թվականին նա ուսումը շարունակել է Բուդապեշտի տեխնիկական համալսարանի ինժեներական ֆակուլտետում։ Հունգարական խորհրդային հանրապետության ժամանակաշրջանում եղբայր Բելի հետ հիմնադրել է հունգարական սոցիալիստական ուսանողական ասոցիացիան, որն առաջ է քաշել Սիլարդի կողմից մշակված հարկային բարեփոխումների սխեման։ Սակայն շուտով հաղթանակ է տարել սպիտակ տեռորով և հակասեմիտիզմի սանձարձակությամբ աջ արձագանքը։ Սիլարդ եղբայրները, որպեսզի խուսափեին հակասեմական արձագանքից, պաշտոնապես փոխել են իրենց կրոնը, սակայն ուսումը շարունակելն արդեն անհնար էր։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Հունգարիայում տիրող քաոսային քաղաքական իրավիճակի, հեղափոխության և հակահեղափոխության պատճառով Լեոն որոշել է լքել հայրենիքը։
Սիլարդը ինժեներական կրթությունը շարունակել է Բեռլին-Շառլոտենբուրգ շրջանի Բեռլինի բարձրագույն տեխնիկական դպրոցում (տեխնոլոգիական ինստիտուտ)։ Շուտով անցել է ֆիզիկայի ուսումնասիրությանը, նրա դասախոսներն էին Ալբերտ Այնշտայնը, Պլանկն ու Մաքս ֆոն Լաուեն։ Նրա ատենախոսությունը «Թերմոդինամիկայի թերմոդինամիկական տատանումների դրսևորման մասին» (Über die thermodynamischen Schwankungserscheinungen) էր, որն արժանացել է Էյնշտեյնի գովասանքին, առաջին տեղն է գրավել 1922 թվականին։ 1923 թվականին Բեռլինի Հումբոլդտի համալսարան նրան շնորհվել է ֆիզիկայի դոկտորի աստիճան։
1926 թվականին Ալբերտ Այնշտայնի հետ համատեղ առաջարկել է կլանող սառնարանի դիզայնի տարբերակը[12]։ 1929 թվականին լրացրել է ցիկլոտրոնի գաղափարի արտոնագիրը[13]։
1933 թվականի մարտին փախել Է Մեծ Բրիտանիա։
1934 թվականին առաջարկել է ինքնաֆազավորման սկզբունքը, որը ընկած է ժամանակակից արագացուցիչների տեխնոլոգիայի հիմքում[14]։ Այդ նույն 1934 թվականին հայտնաբերել է քիմիական կապի ոչնչացման ազդեցությունը նեյտրոնների ազդեցության տակ, որը ճանաչում է ստացել որպես Սիլարդ-Չալմերսի էֆեկտ։
1938 թվականին, կանխատեսելով համաշխարհային պատերազմի սկիզբը, տեղափոխվել է Նյու Յորք։
1939 թվականին հիմնավորել է ուրանում ուրանի միջուկների բաժանման ժամանակ ինքնապահպանվող միջուկային ռեակցիայի զարգացման հնարավորությունը։ Ինչպես նաև առաջիններից մեկն էր, որը ապացուցեց, որ ուրանի միջուկների բաժանման ընթացքում արտանետվում են երկրորդային նեյտրոններ։ Վ. Զիննի հետ համատեղ ստացել է երկրորդային նեյտրոնների միջին թվի արժեքը մեկ բաժանման ակտի համար։
1941 թվականին նվազագույն պետական աջակցությամբ անձամբ կազմակերպել է ռեակտորի համար անհրաժեշտ մաքուր գրաֆիտի և ուրանի արդյունաբերական արտադրությունը[15]։
1942-1946 թվականներին, որպես Չիկագոյի համալսարանի մետալուրգիական լաբորատորիայի աշխատակից, մասնակցել է Մանհեթենյան նախագծին։ 1945 թվականին ԱՄՆ-ի իշխանություններին դիմում է ստորագրել՝ խնդրելով, ճապոնական քաղաքների ատոմային ռմբակոծություններ չիրականացնել։
Մրցանակներ և հիշողություն
խմբագրել- «Ատոմներ աշխարհի համար» մրցանակ (Atoms for Peace Award, 1959, Վիգների հետ համատեղ),
- «Տարվա հումանիստ» մրցանակ (1960, ամերիկյան մարդասիրական ասոցիացիա),
- Էյնշտեյնի մրցանակ (1960),
- Գիտնականի պատվին անվանվել են Լուսնի հակառակ կողմում գտնվող Սիլարդ խառնարանը և 38442 աստերոիդը[16],
- 1974 թվականին սահմանվել է Լեո Սիլարդի մրցանակը,
- Պատկերված է Հունգարիայի 1998 թվականի փոստային նամականիշի վրա։
Գրականություն
խմբագրել- Bess, Michael Realism, Utopia, and the Mushroom Cloud: Four Activist Intellectuals and their Strategies for Peace, 1945–1989. — Chicago: University of Chicago Press, 1993. — ISBN 0-226-04421-1
- Blumesberger, Susanne; Doppelhofer, Michael; Mauthe, Gabriele Handbuch österreichischer Autorinnen und Autoren jüdischer Herkunft. — Munich, 2002. — Т. 1. — ISBN 9783598115455
- Calaprice, Alice; Lipscombe, Trevor Albert Einstein: A Biography. — Westport, Connecticut: Greenwood Press, 2005. — ISBN 978-0-313-33080-3
- Esterer, Arnulf K.; Esterer, Luise A. Prophet of the Atomic Age: Leo Szilard. — New York: Julian Messner, 1972. — ISBN 0-671-32523-X
- Frank, Tibor Double exile: migrations of Jewish-Hungarian professionals through Germany to the United States, 1919–1945. — Oxford: Peter Lang, 2008. — Т. 7. — (Exile Studies). — ISBN 3-03911-331-3
- Fraser, Gordon The Quantum Exodus. — Oxford: Oxford University Press, 2012. — ISBN 978-0-19-959215-9
- Hargittai, István The Martians of Science: Five Physicists Who Changed the Twentieth Century. — Oxford: Oxford University Press, 2006. — ISBN 978-0-19-517845-6
- Richard G. Hewlett The New World, 1939–1946. — University Park: Penn State University Press, 1962. — ISBN 0-520-07186-7
- Lanouette W. Genius in the Shadows: A Biography of Leo Szilard: The Man Behind The Bomb. — New York, 1992. — ISBN 1-626-36023-5
- Rhodes, Richard The Making of the Atomic Bomb. — New York: Simon and Schuster, 1986. — ISBN 0671441337
- Alvin Weinberg The First Nuclear Era: The Life and Times of a Technological Fixer. — New York: AIP Press, 1994. — ISBN 1-56396-358-2
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Силард Лео // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Ազգային գյուտարարների փառքի սրահ — 1973.
- ↑ См. о правильной транскрипции, например: Советский энциклопедический словарь. — М.: Советская энциклопедия, 1982. — С. 1202 (Силард); С. 1288 (Сцилард).
- ↑ U.S. Patent 2,708,656—Neutronic reactor—E. Fermi, L. Szilard, filed December 19, 1944, issued May 17, 1955
- ↑ Lanouette W., 1992, էջեր 10—13
- ↑ Einstein A., Szilárd L. Refrigeration (Appl: 16 December 1927; Priority: Germany, 16 December 1926), 11 November 1930
- ↑ Craddoc M. K. Eighty Years of Cyclotrons Արխիվացված 2013-06-07 Wayback Machine Proc. CYCLO’2010, Lanzhou, China, p.1.
- ↑ Френкель В. Я., Явелов Б. Е. Эйнштейн: изобретения и эксперимент. Гл. VI. Абсорбционные холодильники и тепловые насосы
- ↑ «Leo Szilard - A Biographical Chronology (with photo)» (անգլերեն). members.peak.org. Արխիվացված է օրիգինալից 2019-05-12-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին.
- ↑ 38442 Szilard (1999 SU6) JPL Small-Body Database Browser, 38442 Szilárd en.wikipedia (Abgerufen am 5. Mai 2010)
Արտաքին հղումներ
խմբագրել- Leo Szilard - A Biographical Chronology Արխիվացված 2019-05-12 Wayback Machine (անգլ.)
- Leo Szilard (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեո Սիլարդ» հոդվածին։ |