Լեռնագյուղ

գյուղ Հայաստանի Շիրակի մարզում

Լեռնագյուղ (մինչև 1946 թ.՝ Չորլի, 1946-1967 թթ.՝ Լեռնանցք), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 15 կմ հյուսիս-արևելք, Հողմաջուր գետի հովտում։ Վերանվանվել է Լեռնագյուղ 1967 թ. հոկտեմբերի 21-ին[3]։

Գյուղ
Լեռնագյուղ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
ՀամայնքԱլեքսանդրապոլի գավառ, Ղուկասյանի շրջան և Շիրակի մարզ
Այլ անվանումներՉոռլի
Մակերես22.6 կմ²
ԲԾՄ1980 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն35[1] մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 245[2]
Լեռնագյուղ (Հայաստան)##
Լեռնագյուղ (Հայաստան)

Բնակչություն

խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Լեռնագյուղի մշտական բնակչությունը կազմել է 25, առկա բնակչությունը՝ 21 մարդ[4]։ Բնակիչները հայեր են, որոնց մի մասի նախնիները տարբեր ժամանակներում գաղթել են Կարսի և Բասենի շրջանների գյուղերից[3]։

Լեռնագյուղի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.

Տարի Բնակչություն
1831 28 մարդ [5]
1873 345 մարդ [6]
1897 520 մարդ [5]
1926 366 մարդ [5]
1939 539 մարդ [5]
1959 135 մարդ [5]
1979 66 մարդ [5]
1989 42 մարդ [7]
2001 42 մարդ [5]
2011 25 մարդ [8]


Տնտեսություն

խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Լեռնագյուղում պահպանվել է Սբ. Հովհաննես եկեղեցին (վերակառուցված 1866 թ.) և “Մանուկ Ավետարան” մատուռը։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել