Լեռնամերձ
Լեռնամերձ, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում, Վաղարշապատ քաղաքից մոտ 9 կմ հյուսիս-արևմուտք։
Գյուղ | |||
---|---|---|---|
Լեռնամերձ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արմավիրի | ||
Շրջան | Վաղարշապատի տարծաշրջան | ||
Գյուղ | Արմավիրի մարզ և Էջմիածնի շրջան | ||
Գյուղապետ | Սահակ Միրզոյան | ||
Մակերես | 1.6 կմ² | ||
ԲԾՄ | 985 մ | ||
Կլիմայի տեսակ | չոր խիստ ցամաքային | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 384[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | լեռնամերձցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (231)[2] | ||
Փոստային ինդեքս | 1150[3] | ||
| |||
Աշխարհագրություն
խմբագրելՀեռավորությունը մարզկենտրոնից 25 կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է Այառլու, Այարլի, Այարլու անվանումները։ Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում՝ ծովի մակարդակից 975 մ բարձրության վրա։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24 °C-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Հարուստ է արտեզյան ջրերով, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր։
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Լեռնամերձի մշտական բնակչությունը կազմել է 384, առկա բնակչությունը՝ 367 մարդ[1]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիների մի մասը տեղափոխվել են Արևմտյան Հայաստանի Բիթլիսի, Սասունի և Երևանի նահանգի Սուրմալուի շրջաններից։ Լեռնամերձի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 38 | 355 | 57 | 226 | 221 | 363 | 449[5] | 405 | 384[1] |
Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին սեռային կազմում տղամարդիկ և կանայք ունեն նույն համամասնությունը՝ 50-ական%։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 22%, աշխատունակներ՝ 69%, հետաշխատունակներ՝ 9%։ Գյուղն ունի 88 առկա տնտեսություն։ Ունի տարրական դպրոց, կապի հանգույց։
Տնտեսություն
խմբագրելԳյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (48 հա), կան պտղատու այգիներ (3 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 23 և 16 հեկտար։ Զբաղվում են բանջարաբոստանային և հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, թռչնաբուծությամբ, խոշոր եղջերավոր անասնապահությամբ։
Համայնքի հիմանխնդիրներ
խմբագրելՀամայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջրի հարցն է և ոռոգման, խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, դպրոցաշինության հարցը։ Կարևորվում է նաև գյուղտտնտեսական մթերքների իրացումը։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի մարզերի կոդեր». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ Code database of Armenia, Արմավիր
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 88» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 689