Լեռնային վարպետ
«Լեռնային վարպետ» (ռուս.՝ «Горный мастер»), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված 1978 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում։ Ռեժիսորը Ինեսա Կովալևսկայան է, որը հեղինակել է նաև մուլտֆիլմի սցենարը Պավել Բաժովի ստեղծագործության հիման վրա։
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
---|---|
Ժանր | skaz? |
Ռեժիսոր | Ինեսա Կովալևսկայա |
Հնչյունավորում | Օլեգ Անոֆրիև[1] |
Բեմադրող նկարիչ | Գելի Արկադև |
Երկիր | ![]() |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 18 րոպե |
Թվական | 1978 |
Սյուժե
խմբագրելՈւրալում շուրջն ամենուր լեռներ են։ Միայն Պղնձե լեռն անուն ունի ու տիրուհի։ Եթե վատը նրան հանդիպի, պատուհաս է, բայց բարի մարդուն էլ լավություն քիչ կլինի։ Գյուղում ապրում էր մի պատանի՝ Դանիլկա-թերասնվածը, որը որբ էր։ Նա աշակերտության է ընունվում դահանակե իրերի վարպետ Պրոկոպիչի մոտ, որը լավագույնն էր այդ ժամանակներում ապրող վարպետների շարքում։ Այդպես մեծանում է Դանիլան ու սովորում դահանակի հետ աշխատելու հմտությունները։ Երբ նա պատրաստում է թևքաբազպան՝ օձ մի ամբողջական քարից, նրան հայտարարում են վարպետ։
Դանիլան ստանում է իր առաջին առաջադրանքը՝ պատրաստել սկահակ ըստ տրված գծագրի։ Նա պատրաստում է այն, բայց դժգոհ է մնում, քանի որ սկահակը կենդանի գեղեցկություն չուներ։ Մի ծերունուց Դանիլան լսում է, որ դա կարող է անել միայն լեռնային վարպետը, որը Պղնձե լեռան տիրուհու մոտ տեսել է քարե ծաղիկ։ Դանիլան որոշում է ստեղծել կենդանի ծաղկի ձևով սկահակ։ Նա երկար է փորձում, բայց ոչինչ չի ստացվում։ Այդ ժամանակ նա Պղնձե լեռան տիրուհուն խնդրում է իրեն ցույց տալ քարե ծաղիկը, առացն որի ինքը կյանք չունի։ Տիրուհին նրան տանում է իր ստորգետնյա քարե այգիները, որ չտեսնված գեղեցկություն ունեին։ Եվ կորչում է Դանիլան, իսկ Կատյան՝ նրա հարսնացուն, տեղափոխվում է Պրոկոպիչի խրճիթ, սակայն վերջինս հիվանդանում է ու շուտով մահանում։ Կատյան մի օր ձեռքն է առնում դահանակե թիթեղն, ու նրան թվում է, թե Դանիլան կանչում է իրեն։ Նա վազում է Պղնձե լեռան մոտ, որտեղ տեսնում է լեռան տիրուհուն և հարցնում, թե ինչու է եկել իր անտառը։ Կատյան պահանջում է կենդանի վերադարձնել Դանիլային։ Տիրուհին ձեռքը թափ է տալիս, ու հայտնվում է Դանիլան, վազում Կատյայի մոտ։ Տիրուհին հայտարարում է, որ եթե Դանիլան գնա նրա հետ, կմոռանա այն, ինչ տեսել է, եթե մնա, պետք է մոռանա նրան ու մարդկանց։ Դանիլան պատասխանում է, որ ինքը չի կարող մարդկանց մոռանալ, իսկ Կատյային ամեն րոպե է հիշում։ Պղնձե լեռան տիրուհին թողնում է նրանց։ Դանիլան ու Կատյան սկսում են ապրել իրենց խրճիթում, իսկ Դանիլային սկսում են կոչել լեռնային վարպետ։
Ստեղծողներ
խմբագրել- Ռեժիսոր – Ինեսա Կովալևսկայա
- Սցենարի հեղինակ – Ինեսա Կովալևսկայա
- Բեմադրող նկարիչներ – Գելի Արկադև, Սվետլանա Սկրեբնևա
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ – Էլվիրա Մասլովա, Օլեգ Սաֆրոնով, Բորիս Բուտակով, Հովսեփ Կուրոյան
- Նկարիչներ – Իրինա Սվետլիցա, Ե. Բոգոլյուբովա, Դմիտրի Կուլիկով
- Օգնականներ – Զոյա Կրեդուշինսկայա, Զ. Պլեխանովա, Լյուդմիլա Կրուտովսկայա, Ելիզավետա Ժարովա
- Օպերատոր – Սվետլանա Կաշչեևա
- Կոմպոզիտոր – Անատոլի Բիկանով
- Հնչյունային օպերատոր – Վլադիմիր Կուտուզով
- Մոնտաժող – Ի. Գերասիմովա
- Խմբագիր – Պյոտր Ֆրոլով
- Ֆիլմի տնօրեն – Լյուբով Բուտիրինա
- Տեքստը կարդում է – Օլեգ Անոֆրիև
Մուլտֆիլմեր
խմբագրելՊավել Բաժովի ծննդյան 100-ամյակի առթիվ «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում տարբեր ռեժիսորների կողմից նկարահանվել են մուլտիպլիկացիոն ֆիլմեր նրա ստեղծագործությունների հիման վրա.
- 1977 — «Արծաթե սմբակիկ» (ռուս.՝ «Серебряное копытце»)
- 1978 — Լեռնային վարպետ
- 1979 — Огневушка-поскакушка
Արձագանքներ
խմբագրելԿովալևսկայան մշակել է նոր թեմա՝ ժողովրդական երգերի ու համաշխարհային դասական արվեստի գլուխգործոցների էկրանավորում։ Այդպես են ստեղծվել «Ռուսական մեղեդիները (1972), «Մանկական ալբոմը» (1976), «Կոստրոման» (1989)։ Ինեսա Կովալևսկայան մշտապես գտնվում էր ստեղծագործական որոնումների մեջ, փոխում նկարիչներին, նկարահանող խմբի կազմը։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Ковалевская разработала новую тему: экранизация народных песен и шедевров мировой классики. Так появились «Русские напевы» (1972), «Детский альбом» (1976), «Кострома» (1989). Инесса Ковалевская постоянно находилась в творческом поиске, меняла художников, состав съёмочной группы.
— Սերգեյ Կապկով, «Մեր մուլտֆիլմերը»[2]
Հատուկ պահանջարկ էին վայելու միայն բաժովյան հեքիաթների անիմացիոն տարբերակները, որ պարզ ու ուսանելի մանկական պատմություններ են։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Особым спросом пользовались лишь анимационные версии бажовских сказок, наивные и поучительные детские истории.
— Լարիսա Մալյուկովա, «СВЕРХкино»[3]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Сергей Капков. Инесса Ковалевская // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
- ↑ Малюкова Лариса: СВЕРХкино . Современная российская анимация. Изд. Ассоциация анимационного кино, 2012, 368с. ISBN 978-5-9904193-1-5
Գրականություն
խմբագրելБажов Павел Медной горы Хозяйка. Уральские сказы. — М.: Речь, 2016. — 144 с. — (Образ Речи). — ISBN 978-5-9268-2117-5
Արտաքին հղումներ
խմբագրել- «Լեռնային վարպետ» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում