Լիդ (անգլ.՝ Lead paragraph՝  առաջատար կամ գլխավոր պարբերություն), լուրի կամ կոմյունիկեի համառոտ բովանդակություն, հոդվածի «գլխարկ»։ Բաղկացած է մեկ առանձնացված պարբերությունից, որում կարճ ներկայացվում է խնդիրը կամ հրապարակման էությունը։ Սովորաբար կազմում է 3-5 տողից ոչ ավել, 1-3 նախադասություն։

Հոդվածի վերնագրին հաջորդող լիդ

Վերնագիրը, լիդը և վերջաբանը լրագրողական տեքստի կառուցվածքի կարևորագույն մասերն են[1]։

Նկարագրություն

խմբագրել

Լիդը հոդվածի առաջին պարբերությունն է, տեղեկատվական անցումը, որ հնարավորություն է տալիս գրավել ընթերցողի ուշադրությունը տվյալ նյութի վրա։

Լիդի գլխավոր չափանիշն է համարվում նրա խտությունը, որը թույլ է տալիս ընթերցելու կարճ ժամանակահատվածում ընթերցողին հասցնել այն, ինչի մասին ընթերցողին ցանկանում է հաջորդիվ տեղեկացնել նյութի/ հոդվածի հեղինակը։

Լիդի գրելուց պետք է հիշել, որ պետք է որքան հնարավոր է արագ և արդյունավետ գրավել ընթերցողի ուշադրությունը, հասկացնել, որ այդ տեքստում նա կգտնի իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները, ավելին, նրան հետաքրքրել կարելի է կամ պետք է լիդի նույն բովանդակությունում։

Կարևորությունը լրատվամիջոցներում և մարկետինգում

խմբագրել
  • Լիդը արագացնում է օգտատիրոջ կողմնորոշվելու գործընթացը հաղորդագրության բովանդակության մեջ, չնայած տեղեկատվության հսկայական հոսքերի ֆոնին։
  • Կարող է գրված լինել Twitter- ում գրառում կատարելու սկզբունքներով, եթե դուք օգտագործում եք այդ ծառայությունը թողարկման համար։
  • Համարվում է RSS-հոսքերի արդյունավետ գործունեության անփոխարինելի չափանիշ։

Լիդի տեսակներ

խմբագրել
  • Հիմնական՝ լիդի տեսակ, որը իր բովանդակության մեջ ներկայացնում է տեքստի հիմնական միտքը կամ կարճ ներկայացնում է այն։
  • ։ Օրինակ. «Արդեն մի քանի օր է, ինչ ոստիկանությունը փորձում է հանգստացնել տեղի ցուցարարներին»։
  • Դիպվածային՝ լիդի տեսակ, որում մեզ պատմում են հատված կապված հաջորդիվ շարադրվածում։
  • ։ Օրինակ. ««Այսօր բերքահավաքի տոնակատարության ժամանակ, որտեղ ներկայացված են եղել մի շարք մրգատու մշակաբույսեր, անցկացվել է սեզոնի ամենահամեղ դդումի մրցույթը։ Ես շատ ուրախ եմ, որ իմացա, որ այս անգամ հաղթել է մեր փոքրիկ քաղաքի ներկայացուցիչը», - ասաց այգեպան Տատյանան։ Նա ուրախությամբ հայտնեց, որ իր ջանքերն ապարդյուն չէին»։
  • Մեջբերումային՝ տեսակ, որում օգտագործվում է հոդվածի բովանդակությունը բնութագրող մեջբերում։
  • ։ Օրինակ՝ ««Ես չեմ պատրաստվում ժամանակ ծախսել այն մարդկանց համար, ովքեր չեն կարողանում ժամանակ տրամադրել ինձ», - հայտարարեց մեր լրագրողներից մեկը»։
  • Ռեզոնանսային՝ տեսակ, որի ժամանակ շեղվելով գլխավոր թեմայից, միանգամից անցնում ենք օբյեկտի վերաբերյալ մեզ անհրաժեշտ բովանդակության բացահայտմանը, որպեսզի գրավենք ընթերցողի ուշադրությունը։
  • ։ Օրինակ՝ «Հսկայական նշաններ դաշտերում։ Տարօրինակ նշաններ են սկսել հայտնվել մեր մոլորակի լանդշաֆտի վրա»։

Լիդի ընտրությունը ամբողջությամբ կախված է լրագրողի փորձից ու վարպետությունից, այստեղ ներկայացված են հիմնական տեսակներից մի քանիսը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Колесниченко А. В. Заголовок, лид и концовка: Глава 10 // Практическая журналистика: Учебное пособие. Москва: Издательство Московского университета, 2008.

Արտաքին հղումներ

խմբագրել