Լիլիթ Պիպոյան

հայ երաժիշտ, երգիչ

Լիլիթ Սուրենի Պիպոյան (հունիսի 16, 1955(1955-06-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի, երգահան, ճարտարապետ։

Լիլիթ Պիպոյան
Ի ծնե անունԼիլիթ Սուրենի Պիպոյան
Ծնվել էհունիսի 16, 1955 (69 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Ժանրերժողովրդական երաժշտություն
ՄասնագիտությունԵրգչուհի
երգահան
ճարտարապետ
Գործիքներվոկալ
Գործունեություն1988 թվականից
Կայքlilitpipoyan.com

Կենսագրություն

խմբագրել

Լիլիթ Պիպոյանը ծնվել է 1955 թվականին Երևանում գեղանկարիչ Սուրեն Պիպոյանի ընտանիքում։ Ավարտել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի դաշնամուրային բաժինը։ 1971-1973 թվականներին սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժնում, 1972-1977 թվականներին՝ Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանում։

Պիպոյանի ստեղծագործությունները հիմնված են հայ պոեզիայի և ժողովրդական բանահյուսության վրա։ Միջնադարյան աշխարհիկ երգերի հիման վրա ստեղծում է ժամանակակից նոր մեղեդիներ։ Թողարկել է 4 ձայնասկավառակ (մեկը՝ Ռուբեն Հախվերդյանի հետ)։ Համերգներով եղել է աշխարհի տարբեր երկրներում[1]։

Ձայնասկավառակներ

խմբագրել
  • «Լիալուսին» (1998)[2]
  • «Ռուբեն և Լիլիթ» (1999)
  • «Քաղաքի մեկ օրը» (2003)
  • «Կապույտ ծաղիկ» (2006)[3]
  • «Նավ» (2012)
  • «Ընտրյալ երգեր Կոմիտասից, Կարաոկե» (2013)

Մրցանակներ

խմբագրել
  • «Ժամանակակից ալտերնատիվ ալբոմ» մրցանակ, Լոս Անջելես, 1999, 2003
  • «Հեղինակային երգի լավագույն ալբոմ» մրցանակ, Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխություն, 2004

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Timely Hymns to a Timeless City
  2. «Լիլիթ Պիպոյան, «Լիալուսին»». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 4-ին.
  3. «Լիլիթ Պիպոյան, «Կապույտ ծաղիկ»». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել