Լիխտենշտայնի ֆուտբոլի ազգային հավաքական
Լիխտենշտայնի ֆուտբոլի ազգային հավաքական, ֆուտբոլի ազգային հավաքակա, որը ներկայացնում է Լիխտենշտայնը միջազգային ֆուտբոլային խաղերում։ Հավաքականը հսկվում է Լիխտենշտայնի ֆուտբոլի ասոցիացիայի կողմից։ Հավաքականը իր առաջին հանդիպումը անցկացրել է 1982 թվականի մարտի 9-ին՝ Շվեյցարիայի հավաքականի դեմ[1]։ Ամենախոշոր հաշվով հաղթանակը տարել է 2004 թվականի հոկտեմբերի 13-ին՝ Լյուքսեմբուրգի հավաքականի դեմ խաղում, որն ավարտվել է 4:0 հաշվով։ Ամենախոշոր հաշվով պարտությունը կրել է 1996 թվականի նոյեմբերի 6-ին Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականից՝ 11:1 հաշվով։
Գլխավոր մարզիչ | Ռենե Պաուրիչ | ||
---|---|---|---|
Թիմի ավագ | Martin Büchel? | ||
Ամենաշատ խաղեր | Մարիո Ֆրիկ (143) | ||
Հիմնական մարզադաշտ | Ռայնպարկ | ||
ՖԻՖԱ կոդ | LIE | ||
| |||
Առաջին հանդիպում | |||
Լիխտենշտայն 0։1 Շվեյցարիա | |||
Ամենախոշոր հաղթանակ | |||
Լիխտենշտայն 4։0 Լյուքսմեբուրգ | |||
Ամենախոշոր պարտություն | |||
Լիխտենշտայն 1։11 Հյուսիսային Մակեդոնիա | |||
Կայք | lfv.li | ||
Liechtenstein national football team Վիքիպահեստում |
Մարզադաշտը
խմբագրելՀավաքականը 1998 թվականից սկսած իր տնային հանդիպումներն անցկացնում է «Ռայնպարկ» մարզադաշտում, որը գտնվում է Վադուցում։ Մարզադաշտը կարող է ընդունել մինչև 6000 հանդիսականի։
Մարզիչները
խմբագրել- Դիտրիխ Վայզե - 1994 -1996
- Ալֆրես Ռիդլ - 1997-1998
- Ռալֆ Լուզե - 1998-2003
- Մարտին Անդերմատ - 2004-2006
- Հանս Ցաուգ - 2007-2012
- Ռենե Պաուրիչ - 2012-ներկա
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Garin, Erik. «Liechtenstein – International Results». RSSSF. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 13-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիխտենշտայնի ֆուտբոլի ազգային հավաքական» հոդվածին։ |