Լիմանային ոռոգում
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Լիմանային ոռոգում, հողի խորը, գարնանային միանվագ խոնավացում տեղական հոսքի ջրերով։
Ապահովում է խոտաբույսերի, եգիպտացորենի, կերային մշակաբույսերի բարձր բերքը։ Լիմանային ոռոգման համար օգտագործում են բարձր տեղադրության տարածությունների ձնհալքի ջրերը, հեղեղաջրերը և ջրամբարների ու ջրանցքների ավելորդ ջուրը։ Ջուրը ոռոգվող հողատարածություններում (լիմանում) լճացվում է պատնեշների և ամբարտակների (թմբեր) համակարգով։
Լիմանները լինում են՝
- պարզ, երբ լճացվող հողատարածությունը պարսպված է մի թմբի շարքով,
- հարկային (աստիճանային), երբ լիմանը կազմվում է մի քանի, մեկը մյուսից բարձր դասավորված թմբերի շարքով, (տեխնիկապես առավել կատարելագործված են)։
Ըստ լճացվող ջրի շերտի հաստության լինում են՝
- խորջրյա (0,6-1,5 մ),
- սակավաջուր կամ ծանծաղ (0,25-0,6 մ)։
Ոռոգման նորման 1,5-4,5 հազար մ³ հա ջուր է։ Լիմանի ողողման տևողությունը կախված է ոռոգվող կուլտուրայի տեսակից, հողի խոնավունակությունից և խոնավության խորությունից՝ սովորաբար 10-20 օր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 616)։ |