Լինքոլն կենտրոն (անգլ.՝ Lincoln Center) Նյու Յորքի ամենամեծ մշակույթի կենտրոն, այնտեղ է գտնվում Մետրոպոլիտեն օպերայի թատրոնը, Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի և մի շարք այլ համերգային, թատերական և կրթական կազմակերպություններ[2]։

Լինքոլն կենտրոն
Տեսակբազմաֆունկցիոնալ թատերական-համերգային համալիր և մշակութային կենտրոն
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունՆյու Յորք շրջան
ՎայրNew York?
ՀասցեNY 10023
Անվանված էԱբրահամ Լինքոլն
ԲնակիչLincoln Center for the Performing Arts?[1], The Chamber Music Society of Lincoln Center?, Film Society of Lincoln Center?, Jazz at Lincoln Center Orchestra?, Ջուլիարդ դպրոց, Lincoln Center Theater?, Մետրոպոլիտեն օպերա, Նյու Յորք Սիթի բալետ, New York City Opera?, New York Philharmonic Orchestra?, New York Public Library for the Performing Arts? և School of American Ballet?
Հիմնադրված է1962
Բացված1962
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Կառուցվածք

խմբագրել

Կատարողական արվեստի կենտրոնը, որը կոչվում է ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինքոլնի անունով, տասներկու շենքերից բաղկացած համալիր է ՝ նախատեսված տարբեր հասարակական մշակութային իրադարձությունների և կրթական նպատակների համար՝ համերգասրահներով, օպերային և դրամատիկական թատրոններով, կինոկենտրոններով և այլն։

«Մետրոպոլիտեն» օպերային թատերախումբը հանդես է գալիս իր սեփական շենքում, «Նյու Յորք Սիթիի բալետի» թատերախումբը (մինչև 2011 թվականն այստեղ ելույթներ է ունեցել նաև Նյու Յորքի քաղաքային օպերան)՝ Դևիդ Կոխի թատրոնի շենքում, Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ «Դեյվիդ Գեֆեն» շենքի դահլիճում(մինչև 2015 թվականը՝ «Էվերի Ֆիշեր» դահլիճ)։ էլիս Թալլի համերգային դահլիճը, որը Դջուլիարդյան դպրոցի մի մասն էր, նախատեսված է կամերային երաժշտության ներկայացումների և Նյու Յորքի կինոփառատոնի միջոցառումների համար, Վիվիան Բոմոնի թատրոնը՝ դրամատիկական ներկայացումների համար։ Ուոլթեր Ռիդի թատրոնի դահլիճը ծառայում է Լինքոլն կենտրոնի կինոընկերության նպատակների համար։ Այստեղ են գտնվում նաև ամերիկյան բալետի դպրոցը, Նյու Յորքի կատարողական արվեստի հանրային գրադարանը և ջազային կենտրոնը, շենքերի մի խումբ, որի մեջ են մտնում Ռոուզ թատրոնը՝ ավելի քան 1000 նստատեղով, Ալլենայի դահլիճը և Դիզի «Կոկա կոլա» ջազային ակումբը։ Դամրոշի զբոսայգում կա ամառային ամֆիթատրոն, ուր տեղի են ունենում բացօթյա համերգներ։

Լինքոլն կենտրոնը հրատարակում է մշակութային բրոշյուրներ և ամսագրեր, այդ թվում ՝ ԱՄՆ-ի սահմաններից դուրս գտնվող հայտնի Opera News- ի և Film Comment- ի հայտնի ամսագրերը։

Պատմություն

խմբագրել

Մանհեթենում գտնվող Լինքոլն կենտրոնը, որը հիմնադրվել է 1959 թվականին նախագահ Էյզենհաուերի կողմից, կառուցվել է 1960-ական թվականներին Ջոն Ռոքֆելլերի կողմից ղեկավարած քաղաքային կոնսորցիումի կողմից։ Նա մեկ վայրում է միավորել արդեն երկար տարիներ գոյություն ունեցող հայտնի մշակութային հաստատությունները, ինչպիսիք են Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախումբը (1842 թվական), Մետրոպոլիտեն օպերան (1883 թվական), Դջուլիարդի երաժշտական դպրոցը (1905 թվական), Նյու Յորքի քաղաքային օպերան (1944 թվական) և Նյու Յորքի քաղաքային բալետը(1935-1948 թվականներ), նորերի հետ։

Շենքերի մեծ մասը կառուցվել է 1960-ական թվականներին։ 2004 թվականին կառուցվել է ջազային կենտրոնը։ 2006 թվականի մարտին սկսվել է Լինքոլն կենտրոնի վերանորոգումը։ Աշխատանքի արժեքը 2011 թվականի դրությամբ կազմել է 1,2 միլիարդ դոլար[3]։

Ճարտարապետներն են.

  • Մաքս Աբրամովից, Ֆիլհարմոնիկ դահլիճ,1962 թվական
  • Ուոլես Հարիսոն, «Մետրոպոլիտեն» օպերայի շենքը, 1963-1966 թվականներ
  • Ֆիլիպ Ջոնսոն, Նյու Յորք նահանգի թատրոն, 1964 թվական(2008 թվականից՝ Դևիդ Կոխի թատրոն)
  • Գորդոն Բունշավտ, Կատարողական արվեստի գրադարան և թանգարան, 1965 թվական
  • Էրո Սարինեն, Վիվիան Բոմոնի թատրոն, 1965 թվական
  • Պիետրո Բելլուսկի, Դջուլիարդի դպրոց և այնտեղ գտնվող էլիս Թալլի համերգային դահլիճ, 1969 թվական

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Flanders Arts Institute — 2015.
  2. Старейший и самый знаменитый нью-йоркский концертный зал Карнеги-холл, однако, в эту структуру не входит.
  3. «Новый облик Линкольн-центра». newsinphoto.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 03 мая 2011-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լինքոլն կենտրոն» հոդվածին։