Լիպորոտեիդներ (հունարեն ճարպ և պրոտեիդներ), լիպոպրոտեիններ, սպիտակուցների և լիպիդների կոմպլեքսներ։ Լիպոպրոտեիդները պարունակվում են տարբեր հյուսվածքներում (նյարդային), ձվի դեղնուցում, կաթի, արյան, ինչպես նաև կենսաբանական թաղանթների մեջ։

Դասակարգում

խմբագրել

Ըստ լուծելիության լիպորոտեիդները բաժանվում են

  1. Լուծելի լիպոպրոտեիդներ, որոնք լուծվում են ջրում և աղային լուծույթներում,
  2. Բնալուծելի լիպորոտեիդներ,
  3. Լիպորոտեիդներ, որոնք լուծվում են օրգանական լուծիչներում։

Տարբերում են լիպոպրոտեիդների երկու հիմնական տեսակ՝ տրանսպորտային և թաղանթային։ Արյան տրանսպորտային լիպորոտեիդները իրականացնում են լիպիդների տեղափոխումը բարակ աղիքներից դեպի լյարդ, լյարդից՝ ճարպային և այլ հյուսվածքներ։

Մարդու արյան լիպոպրոտեիդները միմյանցից տարբերվում են մասնիկների չափսերով ու խտությամբ և մեծ դեր են խաղում աթերոսկլերոզի առաջացման պրոցեսում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 621