Լիսիստրատա
Լիսիստրատա, հին հույն դրամատուրգ Արիստոփանեսի կատակերգությունն է, որը ստեղծվել է մոտ մ.թ.ա. 411։. Ստեղծագործությունը գրվել է սիցիլիական ռազմարարշավի պարտությունից հետո, երբ պատերազմի և խաղաղության խնդիրը դարձել աթենացիների գլխավոր «ցավոտ հարցը»։ Ընթացիկ թեման, որը քննարկվել է ամենուր, այդ թվում՝ էքկլեսիայի ժողովներում, հիմք է հանդիսացել Լիսիստրատայի սյուժեի համար[5][6]։ Մ.թ.ա. 411 թվականի հունվարին կատակերգությունը հավանաբար մասնակցել է Լենայայի տոնի ժամանակ Դիոնիսոսի թատրոնում անցկացված դրամատիկական մրցույթներին. հանդիսատեսին ներկայացրել է ոմն Կալիստրատ։ Հետազոտողները տեղեկություն չունեն, թե ինչ տեղ է գրավել բեմադրությունը մրցույթներում և ովքեր են եղել դրա մրցակիցները։ Սյուժեն հիմնված է այն պատմության վրա, թե ինչպես է աթենացի Լիսիստրատան, փորձելով կասեցնել անվերջ պատերազմները, կազմակերպում է «սեքսուալ գործադուլ»։ Ըստ գլխավոր հերոսի ծրագրի՝ հունական քաղաքների կանայք պետք է հրաժարվեն իրենց ամուսնական պարտքը կատարել, քանի դեռ արյունահեղությունը չի ավարտվել[6][7][8]։
Լիսիստրատա հին հունարեն՝ Λυσιστράτη[1] | |
---|---|
Տեսակ | դրամատիկական ստեղծագործություն |
Ժանր | Old Comedy?[2] |
Ձև | պիես |
Հեղինակ | Արիստոփանես[1] |
Բնագիր լեզու | հին հունարեն[1] |
Գրվել է | մ. թ. ա. 412[3] |
Առաջին ներկայացում | մ. թ. ա. 411[1][4] |
Առաջին ներկայացման վայր | Աթենք |
Տեսարան | Propylaea of Athens? |
Կերպարներ | Lysistrata? |
Lysistrata (Aristophanes) |
Հետազոտողները, վերլուծելով «Լիսիստրատան» Արիստոփանեսի դրամատուրգիայի համատեքստում, այն թեմատիկորեն դասում են նույն «հակապատերազմական» շարքում, ինչ նախկինում գրված «Ահարնյաններ», «Խաղաղություն» և, հնարավոր է, «Թռչուններ» պիեսները[8]։ Ավելի խորը, համեմատած վաղ ստեղծագործությունների հետ, կա հերոսների կերպարների ուսումնասիրություն, ինչպես նաև ինտրիգների առկայություն, որը պահպանվում է մինչև վերջին տեսարանները։ «Լիսիստրատան» առաջին անգամ հրատարակվել է 1516 թվականին հունարեն ( լատիներեն մեկնաբանություններով) Ֆլորենցիայում ՝ Բեռնարդո Ջյունտայի խմբագրությամբ։ 1545 թվականին այս ստեղծագործության հիման վրա Ռոզիտինի վենետիկյան ընտանիքի անդամները՝ Բարտալոմեոն և Պիետրոն կատակերգությունը թարգմանել են իտալերեն։ Ստեղծագործությունը եղել և մնում է պահանջված ինչպես համաշխարհային բեմերում և կինոգործիչների շրջանում։ Սա Արիստոփանեսի պիեսներից ամենաշատ «կատարվածն» է[9]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Aristophanes: The Eleven Comedies — London: The Athenian Society, 1912.
- ↑ Aristophanes: Four Comedies — P. 4. — ISBN 0-15-602765-8
- ↑ Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.) — Encyclopædia Britannica, Inc., 1768.
- ↑ Ярхо В. Н. Аристофан. — М.: Гослитиздат, 1954. — 135 с. — 20 000 экз.
- ↑ 6,0 6,1 Ярхо В. Н. Адриан Пиотровский — переводчик Аристофана // Аристофан. Комедии; Фрагменты / Пер. Адр. Пиотровского; Изд. подгот. В. Н. Ярхо; Отв. ред. М. Л. Гаспаров. — М.: Ладомир, Наука, 2008. — С. 936—959. — 1033 с. — (Литературные памятники). — ISBN 978-5-86218-234-7.
- ↑ Кудрявцева Т. В. Война и мир в комедиях Аристофана // МНЕМОН. Исследования и публикации по истории античного мира. Под редакцией профессора Э. Д. Фролова. — СПб.: Санкт-Петербургский государственный университет. Исторический факультет, 2011. — Вып. 10. — С. 45—56.
- ↑ 8,0 8,1 Соболевский С. И. Аристофан и его время. — М.: Лабиринт, 2001. — 416 с. — (Античное наследие). — ISBN 5-87604-129-7.
- ↑ A Companion to Ancient Greece and Rome on Screen (англ.) / Edited by Arthur J. Pomeroy. — John Wiley & Sons, Inc., 2017. — 550 p. — (Blackwell Companions to the Ancient World). — ISBN 9781118741382.