Լիվոնյան պատերազմ (1558-1583), ճակատամարտ հանուն Հին Լիվոնիայի տարածքի ժամանակակից Էստոնիայի և Լատվիայի տարածքում, որի ժամանակ Ռուսական կայսրությունը հակամարտության մեջ է մտնում Դանիա–Նորվեգիայի, Շվեդիայի թագավորության, ինչպես նաև՝ Լիտվական իշխանության ու Լեհաստանի թագավորության միության հետ։

Լիվոնյան պատերազմ
Northern Wars?

1558 թ․ Նարվայր պաշարումը ռուսների կողմից
Թվական 1558-1583
Վայր Հյուսիսային Եվրոպա, Էստոնիա, Լիվոնյա, Ինգրիա, Ռուսաստան
Արդյունք Պատերազմում հաղթել են Դանիան, Նորվեգիան, Լեհաստանը և Լիտվան։
Տարածքային
փոփոխություններ
Էստոնիան անցել է Շվեդիային, Լիֆլանդիան, Կուրլանդիան և Սարրան՝ Դանիային ու Նորվեգիային
Հակառակորդներ
Լիվոնյան կոնֆեդերացիա
Պոսպոլիտիա
Դանիա, Նորվեգիա
Շվեդիա
Զապորոժյան կազակներ
Տրանսիլվանիայի իշխանություն
Ռուսական կայսրություն
Լիվոնյան կայսրություն
Հրամանատարներ
Շտեֆան Բատորի
Գոտհարդ Կետլեր
Ֆրեդերիկ 2–րդ
Էրիկ 14–րդ
Իվան 4–րդ
Մագնուս

1558-1583 թվականներին, Ռուսաստանի պատերազմը Լիվոնյան օրդենի, ինչպես նաև Շվեդիայի, Լեհաստանի և Լիտվական մեծ իշխանության դեմ՝ մերձբալթյան հողերին տիրելու և Բալթիկ ծով դուրս գալու համար։ Ռուսաստանը պատերազմն սկսեց 1558 թվականին և արդեն առաջին տարում գրավեց Նարվան և Դերպըտը (Տարտու)։ 1561 թվականին ռուս զորքերի հարվածների տակ Լիվոնյան օրդենը քայքայվեց, Հյուսիսային Էստոնիայի գերմ. ֆեոդալները շվեդ, հպատակություն ընդունեցին։ 1561 թվականից սկսվեց Լ. պ-ի 2-րդ շրշանը, երբ Ռուսաստանը հարկադրվեց պատերազմել Լեհական թագավորության, Լիտվական մեծ իշխանության և Շվեդիայի դեմ։ 1569 թվականին Լեհական թագավորությունն ու Լիտվական մեծ իշխանությունը միասնական պետության (Ռեչ Պոսպոլիտա) մեջ միավորվելը (տես Լյուբչինյան ունիա), 1570 թվականին Շվեդիայի և Դանիայի միջև պատերազմի ավարտվելը և Իվան IV-ի ներքին քաղաքականության հետևանքով (տես Օպրիչնինա) երկրում ստեղծված բարդ իրավիճակը ծանր կացության մեշ դրեցին Ռուսաստանը։ 1576 թվականին լեհական գահ բարձրացած Ստեֆան Բատորին 1579 թվականին անցավ հարձակման, գրավեց Պո- լոցկը, Վելիկիե Լուկին, 1581 թվականին պաշարեց Պսկովը։ Նույն թվականին շվեդները գրավեցին Նարվանը և Կորելան։ Պսկովի 1581-1582 թվականների հերոսական պաշտպանությունը կանխորոշեց Լ. պ-ի նպաստավոր ելքը Ռուսաստանի համար։ 1582 թվականին կանխվեց տասնամյա զինադադար, որով Ռուսաստանը հրաժարվեց Պոլոցկից ու Լիվոնիայից և ետ ստացավ լեհական թագավորի գրաված ռուս, հողերը։ 1583 թվականին զինադադար կնքվեց շվեդների հետ, որով նըրանց անցան Նարվա, 6ամ, Կոպորիե և Իվանգորոդ քաղաքները։ Мати Лаур 'История раннего современного Ирландии 1550-1800 ". Таллинн 1999, с 29-45

Տես նաև

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիվոնյան պատերազմ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 627