Լիտվին Ղազարյան

հայ ինժեներ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լիտվին Էլիգումի Ղազարյան (հունիսի 13, 1929(1929-06-13)[1], Դսեղ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - 2000), խորհրդային կուսակցական և պետական աշխատող, ՀԽՍՀ վաստակավոր ինժեներ (1975), ԽՄԿԿ անդամ (1952

Լիտվին Ղազարյան
Ծնվել էհունիսի 13, 1929(1929-06-13)[1]
ԾննդավայրԴսեղ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել է2000
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ (1952)[1]
Մասնագիտությունկուսակցական աշխատող և պետական գործիչ
ԱշխատավայրՀԿԿ[1] և Քանաքեռի ալյումինի գործարան[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն

խմբագրել
 
Լիտվին Ղազարյանի հուշատախտակը Երևանում

1952 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը։ 1960 թվականին ընտրվել է ՀԿԿ Երևանի Լենինյան (Օրջոնիկիձեի) շրջկոմի քարտուղար։ 1962 թվականից եղել է ՀԿԿ ԿԿ-ի կուսօրգանների բաժնի պատասխանատու կազմակերպիչ, 1963 թվականից՝ ՀԿԿ Երևանի 26 կոմիսարների շրջկոմի առաջին քարտուղար։ 1971-1980 թվականներին եղել է Քանաքեռի ալյումինի գործարանի տնօրեն, 1980 թվականից՝ ՀԽՍՀ շինանյութերի արդյունաբերության նախարար։ 1964-1971 թթ. եղել է ՀԿԿ ԿԿ-ի անդամության թեկնածու, 1976-1980 թթ.` ՀԿԿ ԿԿ-ի վերստուգիչ հանձնաժողովի անդամ, ՀԿԿ ԿԿ-ի անդամ (1981)։ ՀԽՍՀ VIII-X գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։

Պարգևներ

խմբագրել

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 2 և «Պատվո նշան» շքանշաններով։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 21