Լի Էրմի
Ռոնալդ Լի Էրմի (անգլ.՝ Ronald Lee Ermey [ɑːr liː ˈɜːrmi][2][3], մարտի 24, 1944[1], Emporia, Կանզաս - ապրիլի 15, 2018[1], Սանտա Մոնիկա, Կալիֆոռնիա), ամերիկացի զինծառայող, ԱՄՆ-ի ծովային հետևակի կորպուսի զինվորական պատրաստության պաշտոնաթող հրահանգիչ, Վիետնամի պատերազմի մասնակից, զորացրվել է մի քանի վիրավորումից հետո, ավելի ուշ դարձել է դերասան, հնչյունավորման դերասան, ռազմական և զենքի թեմայով հաղորդման հաղորդավար։
Լի Էրմի անգլ.՝ Ronald Lee Ermey | |
---|---|
Ծնվել է | մարտի 24, 1944[1] |
Ծննդավայր | Emporia, Կանզաս |
Մահացել է | ապրիլի 15, 2018[1] (74 տարեկան) |
Մահվան վայր | Սանտա Մոնիկա, Կալիֆոռնիա |
Գերեզման | Արլինգտոնի ազգային գերեզմանատուն |
Կրթություն | University of Manila? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | drill instructor, դերասան, հեռուստատեսային պրոդյուսեր, սցենարիստ, հնչյունավորող, կատակերգու, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և ռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ | |
rleeermey.com | |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Կանզաս նահանգի Էմփորիա քաղաքում, և իր հինգ եղբայրների հետ մեծացել Կանզաս նահանգի Կանզաս Սիթիի սահմաններից դուրս գտնվող ագարակում[4]։ 1985 թվականին, երբ Էրմին 14 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվում է Վաշինգթոն նահանգի Թոփենիշ[4]։ Դեռահաս Էրմին հաճախ էր խնդիրներ ունենում ոստիկանության հետ, և 17 տարեկանում երկու անգամ ավազակության համար ձերբակալվել է[4]։ Երկրորդ ձերբակալությունից հետո դատարանը նրան ընտրության առաջ է կանգնեցնում․ կամ նա բանտ է ուղևորվում կամ գնում է զինված ուժեր։ Էրմին ընտրում է երկրորդ տարբերակը և խնդրում է, որպեսզի ծառայի նավատորմում, սակայն դատվածության պատճառով նրան չեն ընդունում։ Սակայն իրենց քաղաքային զորակոչային տեղամասում հերթապահում էր ծովային հետևակի սերժանտ (ագարակում մեծացած Էրմին չէր կարող պատկերացնել դա ինչ է)։ Նրա մոտ սենյակ մտնելով՝ պատանի Էրմին հանդիպեց ոտքը ոտքի վրա գցած ու «Mad» ամսագիրը կարդացող սերժանտին։ Վերջինս մի կողմ է դնում ամսագիրը, կանգնում է և, մատնացույց անելով դռնատեղի կողմնափայտին, ասաց․ «Բռնվիր յաս ձողից, տեսնենք՝ քանի անգամ կարող ես ձգվել»։ Էրմին ձգվեց տասնութ անգամ, որից հետո սերժանտն ասաց․ «Բավական է։ Դուրս գալուց առաջ, ստորագիրի այստեղ, փոքրիկ»,- ցույց տալով նորեկների անկետան[5]։
1961 թվականին 17 տարեկանում նա ընդունվեց ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի շարքերը և երկու տարի (1965—1967 թվականներ) որպես շարային պատրաստության հրահանգիչ ծառայեց Սան Դիեգոյի նորեկների ճամբարում[4] և Հարավային Կարոլինա նահանգի Փերիս-Այլենդի ճամբարում։ 1968 թվականին ուղևորվեց Վիետնամ, որտեղ ծառայեց 14 ամիս ավիացիոն աջակցության 17-րդ խմբում։ Հետագայում շարունակեց ծառայությունը Օկինավայում[4], որտեղ ստացավ շտաբ-սերժանտի կոչումը։
1972 թվականին զորացրվեց ծառայության ընթացքում ստացած վիրավորումներով[6]։ 2022 թվականի մայիսի 17-ին ծովային հետևակի կորպուսի պարետ Ջեյմս Լ․ Ջոնսը[Ն 1] Էրմիին ճանաչեց կոմենդոր-սերժանտ, որպես հարգանք նրա՝ «Ամբողջապես մետաղական թաղանթ» ֆիլմում կոմենդոր-սերժանտի դերի համար։ Այսպիսով, Էրմին ամերիկյան պատմության մեջ դարձավ առաջին պաշտոնաթող զինվորականը, որի կոչումը բարձրացրին, և առաջին պաշտոնաթող զինվորականը, որի կոչումը բարձրացրին հակառազմական գեղարվեստական ֆիլմում երկրորդ պլանի անտագոնիստական դեր խաղալու համար։
1975 թվականին ամուսնացավ և դարձավ չորս երեխաների հայր։
Կյանքի վերջին տարիներին դարձավ «Glock» ընկերության պաշտոնական դեմքը, կանոնավոր հայտնվելով ֆիրմային ապրանքների գովազդներում և որպես հաղորդավար ներկայանալով «Glock» ընկերության կողմից հովանավորվող հեղինակային զենքի թեմատիկայով ծրագրով, ժամանակ առ ժամանակ ներկայանում էր տարբեր հանրային մրջոցառումներին։
Մահացել է 2018 թվականի ապրիլի 15-ի առավոտյան թոքաբորբի բարդեցման հետևանքով[7] Կալիֆորնիա նահանգի Սանտա-Մոնիկա քաղաքի հիվանդանոցում, 74 տակրեկանում[8][9]։ Նրա աճյունը թաղվել է 2019 թվականի հունվարի 18-ին Արլինգոթսկի ազգային գերեզմանատանը[10][11]։
Կինոկարիերա
խմբագրելԻր առաջին դերը Էրմին կատարել է 1978 թվականին «Տղաները С վաշտից» դրամայում։ Այդ շրջանում նա սովորում էր Մանիլայի համալսարանում, որտեղ ընդունվել էր զինվորական արտոնությունների շնորհիվ։ Այս ֆիլմում իրա խաղը տպավորություն թողեց Սթենլի Կուբրիկի վրա։ Ֆրենսիս Ֆորդի պաշտանմունքային «Ապոկալիպսիսը հիմա» ֆիլմում[12] Էրմին համատեղում էր դրվագային ուղղաթիռի օդաչուի դերը ռազմա-տեխնիկական խորհրդատուի աշխատանքի հետ։
1987 թվականին Լի Էրմին մեծ ճանաչում ստացավ՝ «Ամբողջապես մետաղական թաղանթ» ֆիլմում խաղալով նորեկների խիստ հրահանգիչ սերժանտ Հարթմանի դերը[12]։ Իսկզբանե Էրմին եղել է միայն տեխնիկական խորհրդատու[12]։ Սակայն ռեժիսոր Կուբրիկը նրան տալիս է Հարթմանի դերը այն բանի հետո, երբ Էրմին լրացնում է այդ դերը մի քանի արտահայտություններով[12]։ Կուբրիկն իր ֆիլմի համար ավելի իրատեսական էր ուզում, այդ իսկ պատճառով Էրմիի համար խոսքեր չէին գրել, և նա իպրովիզացիա էր անում։ Ավելի ուշ Կուբրիկը Էրմիին անվանեց հիանալի կատարող, ում ընդհամենը երկու կամ երեք դուբլ է հարկավոր բեմի համար, ինչը անսովոր է Կուբրիկի համար[13]։
Այս աշխատանքը առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության երկրորդ պլանի լավագույն տղամարդու դեր անվանակարգում (այդ տարում մրցանակը բաժին հասավ Շոն Քոններիին «Անձեռնամխելիները» ֆիլմի համար)
Դերասանի ֆիլմագրությունը հաշվվում է մոտավորապես վաթսոն ֆիլմ։
Էրմին մասնակցել է մի քանի շրջագայությունների զինվորականների ոգին բարձրացնելու նպատակով՝ այցելելով Բագրամայի (Աֆխանստան) ավիաբազան և Դոհայի (Կատար) բազան (2003 թվականին), որտեղ նա զինվորականների առաջ ցուցադրեց Mail Call հեռուստաշոուից դրվագներ և խաղաց Հարթմանի դերը կատակերգական շոուում։
Ընտրված ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1979 | ֆ | Ապոկալիպսիսը հիմա | Apocalypse Now | Ուղղաթիռի օդաչու |
1987 | ֆ | Ամբողջապես մետաղական թաղանթ | Full Metal Jacket | Հարթման կոմենդոր-սերժանտ |
1987 | ս | Մայամիի ոստիկանություն | Miami Vice | Էռնեստ Հասկել |
1988 | ֆ | Միսիսիպին կրակների մեջ | Mississippi Burning | Քաղաքապետ Թիլման |
1989 | ֆ | «Գլորիա» բազայի պաշարումը | The Siege of Firebase Gloria | Բիլ Հաֆներ / պատմող |
1989 | ֆ | Ֆլեթչը ողջ է | Fletch Lives | Ջիմի Լի Ֆարնսուորթ |
1989 | ս | Չայնա-Բիչ | China Beach | Գնդապետ Բասթեր Դարլինգ |
1990 | ֆ | Պատանի | Kid | Լյուկ |
1991 | ֆ | Խաղալիքային զինվորներ | Toy Soldiers | Գեներալ Կրամեր |
1991 | ֆ | Անհատականության փոփոխություն | True Identity | Հյուսթոնի ղեկավար |
1992 | ս | Արդարադատության փողոցներ | Street Justice | Հատուկ գործակալ Լանդաու |
1993 | ֆ | Սոմմերսբի | Sommersby | Միք Միդ |
1993 | ս | Մարմինների գողացողը | Body Snatchers | Գեներալ Փլաթ |
1993 | ս | Բրիսկո Կաունթի-կրտսեր արկածները | The Adventures of Brisco County Jr. | Բրիսկո Կաունթի-ավագ |
1994 | ֆ | Մահացու գոտում | On Deadly Ground | Սթոուն |
1994 | ֆ | Մերկ ատրճանակ 33⅓․ Վերջին հարձակում | Naked Gun 33⅓: The Final Insult | Պահակ |
1994 | ֆ | Սերը զենք է | Love Is A Gun | Ֆրենկ Դիկոն |
1994 | ս | Հեքիաթներ դամբարանից | Tales from the Crypt | Շերիֆ |
1995 | ֆ | Առաջին մակարդակի սպանություն | Murder In The First | Կլոուսոն դատավոր |
1995 | ֆ | Սավատ | Savate | Բենետիկտ |
1995 | ֆ | Յոթ | Seven | Ոստիկանության կապիտան |
1995 | ֆ | Հեռանալով Լաս-Վեգասից | Leaving Las Vegas | Համաժողովի կազմակերպիչ |
1995 | ս | Տիեզերք․ Հեռավոր անկյուններ | Space: Above And Beyond | Սերժանտ-մայոթ Բուգուս |
1995 | մֆ | Խաղալիքների պատմություն | Toy Story | Սերժանտ |
1995 | խ | — | Toy Story | Սերժանտ |
1995 | ս | Գաղտնի նյութեր | The X-Files | Սրբազան Պատրիկ Ֆինդլի |
1995 | ֆ | Մեռյալն է գալիս | Dead Man Walking | Կլայդ Պերսի |
1995—2015 | մֆ | Սիմփսոնները | The Simpsons | Գնդապետ Լեսլի Հապաբլադ |
1996 | ֆ | Խրտվիլակներ | The Frighteners | Մահացած վարպետ-սերժանտ Հայլս |
1997 | ֆ | Պրեֆոնթեյն | Prefontaine | Բիլ Բաուերման |
1997 | ս | Ռազմա-իրավական գործակալությունը | JAG | սերժանտ-մայոր Սաուեր |
1997 | ֆ | Ամերիկյան բլուրներ | Switchback | Շերիֆ Բակ Օլմսթեդ |
1997 | մս | Բարկացած կուղբեր | Angry Beavers | Սերժանտ Հունթեր |
1997 | ֆ | Աստղային դեսնատ | Starship Troopers | բարձրախոսով խոսող ձայն |
1998 | մս | Բոլոր շներն ընկնում են դրախտ | All Dogs Go to Heaven: The Series | Սերժանտ Յորքի |
1999 | ֆ | Ցմահ | Life | Ավագ շերիֆ Փայք |
1999 | մֆ | Խաղալիքների պատմություն 2 | Toy Story 2 | Սերժանտ |
1999 | խ | — | Toy Story 2: Buzz Lightyear to the Rescue | Սերժանտ |
2000 | ֆ | Մինջև տասնվեց տարեկան երեխաներին | Skipped Parts | Սենատոր Կասպար Կալլահան |
2000 | մֆ | Բազ Լայթերը աստղային թիմից։ Արկածները սկսվում են | Buzz Lightyear of Star Command: The Adventure Begins | Սերժանտ |
2001 | ֆ | Զզվելի էակ | Saving Silverman | Նորթոն մարզիչ |
2001 | խ | — | Fallout Tactics: Brotherhood of Steel | Գեներալ Սայմոն Բարնակի |
2001 | ֆ | Այլոց կարծիք | Taking Sides | Գեներալ Ուոլլես |
2001 | խ | — | Crash Bandicoot: The Wrath of Cortex | Վա-Վա |
2001—2011 | մս | Գրիֆինների ընտանիքը | Family Guy | Վերահսկիչ-մարզիչ |
2002 | ֆ | Սոլթոնի ծովը | The Salton Sea | Վերն Փլամեր |
2002 | ս | Կլինիկա | Scrubs | Հավաքարարի հայրը |
2002 | մս | Զիմ զավթողը | Invader Zim | Սերժանտ Հոբո 678 |
2003 | ֆ | Ուլլիարդ | Willard | Պարոն Մարտին |
2003 | մս | Հրթիռային օգնություն | Rocket Power | Մեդիսոն |
2003 | ֆ | Բենզալարով Տեխասի կոտորածը | The Texas Chainsaw Massacre | Շերիֆ Հոյթ |
2003 | մս | Հինգ պլյուսով Քիմը | Kim Possible | Գեներալ Սիմս / լրացուցիչ ձայներ |
2004 | մս | Բիլի և Մենդիի սահմռկեցուցիչ արկածները | The Grim Adventures of Billy and Mandy | Սերժանտ |
2004 | մս | Հպարտության հայրը | Father of the Pride | Բաննի |
2005 | մս | Ռոբոտ-դեռահասի կայքն ու արկածները | My Life as a Teenage Robot | Սերժանտ |
2005 | ֆ | Տան տղամարդը | Man of the House | Կապիտան Նիկոլս |
2005—2008 | с | Դոկտոր Հաուս | House, M.D. | Ջոն Հաուս |
2006 | ս | Իքս մարդիկ։ Վերջին մարտը | X-Men: The Last Stand | Սերժանտ |
2006 | մֆ | Շնաձկան խայծ | Shark Bait | Ջեկ |
2006 | ֆ | Տեխասի ջարդը․ Սկիզբ | Texas Chainsaw Massacre: The Beginning | Շերիֆ Հոյթ / Չարլի Հյուիթ |
2007 | մս | Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ | SpongeBob SquarePants | Վերահսկիչ |
2008 | ֆ | Արևադարձ | Solstice | Լեոնարդ |
2008 | ս | Վերջին ակնթարթում | Eleventh Hour | Բոբ Հոնսոն |
2009—2011 | մս | Բեթմեն։ Քաջ և համարձակ | Batman: The Brave And The Bold | Դիկի Քոթ |
2010 | մֆ | Խաղալիքների պատմություն։ Մեծ փախուստ | Toy Story 3 | Սերժանտ |
2010 | ս | Օրենք ու կարգ։ Հատուկ կորպուս | Law & Order: Special Victims Unit | Ուոլթեր Բերլոք |
2012 | ֆ | Դրուժիննիկ | The Watch | Մանֆրեդ |
2012—2015 | մս | Կունգ-ֆու Պանդա։ Զարմանալի լեգենդներ | Kung Fu Panda: Legends of Awesomeness | Գեներալ Ցին |
2013 | խ | — | Call of Duty: Ghosts | շարային պատրասվածության հրահանգիչ |
Պարգևներ
խմբագրելԾառայությունից իր առաջին ազատվելուց հետո Էրմին ստացավ ծովային հետևակի շարային հրահանգչի ժապավեն, քանի որ նա զորակոչիների պատրաստվածության հրահանգիչն էր։ Էրմին ստացել է հետևյալ պարգևները[6]․
1-ին շարք | Բանակային զորամասի գովաբանական շնորհակալագիր | «Փայլուն ծառայության համար» մեդալ երկու արծաթե 3/16 դյույմանոց աստղերով մեդալ ծառայության համար | «Ազգային պաշտպանության ծառայության համար» մեդալ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2-րդ շարք | էքսպեդիցիոն զինված ուժերի մեդալ | «Վիետնամում ծառայության համար» մեդալ մեկ արծաթե 3/16 դյույմանոց աստղով | Marine Corps Drill Instructor Ribbon | |||||||||
3-րդ շարք | «Քաջության համար» խաչ արմավենու տերևով
(Հարավային Վիետնամ) |
Վիետնամի նախագահի շնորհակալագիր (Հարավային Վիետնամ) | Վիետնամական ընկերության մեդալ (Հարավային Վիետնամ) «1960» ժապավենով | |||||||||
Նշաններ | Rifle Marksmanship Badge | Pistol Sharpshooter Badge |
Երկու Service stripe |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Ինքը գերադասում էր, որ իրեն կոչեն զինվորական կոչումով և «Ար-Լի Ըրմի» սկզբնատառերով (լսել օրինակը՝ [1])
- ↑ @RLeeErmey (2018 թ․ ապրիլի 15). «Statement from R. Lee Ermey's long time manager, Bill Rogin». Twitter (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Gunny R. Lee Ermey Unplugged». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Gunny R. Lee Ermey: «Gun commercials can be funny»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ 6,0 6,1 «R. Lee Ermey's Bio». rleeermey.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «Умер актер, сыгравший сержанта в «Цельнометаллической оболочке»». ТАСС (ռուսերեն). 2018 թ․ ապրիլի 16. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ Stevens, Matt (2018 թ․ ապրիլի 15). «R. Lee Ermey, Harsh Drill Instructor in 'Full Metal Jacket,' Dies at 74». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
- ↑ «R. Lee Ermey, Golden Globe Nominee for 'Full Metal Jacket,' Dies at 74». The Hollywood Reporter. 2018 թ․ ապրիլի 15. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ Pawlyk, Oriana. «Family, Fans Attend R. Lee Ermey's Funeral at Arlington Cemetery». Military.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 18-ին.
- ↑ Burial Detail: Ermey, Ronald Lee Արխիվացված 2020-10-16 Wayback Machine — ANC Explorer
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 Clark, Doug (2010 թ․ օգոստոսի 31). «'Gunny' has a terrifying bark, but he won't bite». The Spokesman-Review. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «The Kubrick Site: The Rolling Stone Interview». Visual-memory.co.uk. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 3-ին.
Նշումներ
խմբագրել- ↑ 1999-2003 թվականներին զբաղեցրել է հրամանատարի պաշտոնը
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լի Էրմի» հոդվածին։ |