Լի Լիլի
Լի Լիլի (չինարեն՝ 黎莉莉, հունիսի 2, 1915[1], Պեկին, Beiyang Government - օգոստոսի 7, 2005[1], Պեկին, Չինաստան), չինացի կինոդերասանուհի և երգչուհի։ Նրա ֆիլմերը՝ «Խաղալիքներ» (Playthings), «Մեծ ճանապարհ» (The Great Road) և «Փոթորիկ սահմանին» (Storm on the Border) 1930-1940 թվականների բլոկբաստերներն են[2][3]։ Երբեմն նրան անվանում էին նաև «Չինաստանի Մեյ Ուեսթ»[4]։
Լի Լիլի | |
---|---|
Ծնվել է | հունիսի 2, 1915[1] |
Ծննդավայր | Պեկին, Beiyang Government |
Մահացել է | օգոստոսի 7, 2005[1] (90 տարեկան) |
Մահվան վայր | Պեկին, Չինաստան |
Կրթություն | Ամերիկյան կաթոլիկ համալսարան |
Քաղաքացիություն | Չինաստան |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի և կինոդերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Չիեն Շուանֆեյ |
Ամուսին(ներ) | Ai Zhongxin? |
Նրա ֆիլմերը՝ «Հրաբխային կրքերը» (Volcanic Passions, 1932), «Խաղալիքներ» (1933), «Լուսաբաց» (Daybreak, 1933), «Սպորտի թագուհին» (Sports Queen, 1934) և «Մեծ ճանապարհը» (1934) անգլերեն ենթավերնագրերով հասանելի են YouTube հարթակում[5][6][7][8]։
Կենսագրություն
խմբագրելԼին (Քիան Ժենժեն) ծնվել է 1915 թվականին Պեկինում։ Նրա հայրը՝ Քիան Ժուանֆեին հայտնի գաղտնի գործակալ էր և Չինաստանի կոմունիստական կուսակցության անդամ[9]։ 1927 թվականին նա տեղափոխվեց Շանհայ, որտեղ հայրը խրախուսեց աղջկան միանալու Չինաստանի երգի և պարի թատերախումբ, որը հետագայում վերանվանվեց «Պայծառ լուսնի երգի և պարի թատերախումբ» (Bright Moon Song and Dance Troupe)։ Լի Ջինհուին (Li Jinhui), որը հետագայում համարվեց «Չինաստանի հայտնի երաժշտության հայր»[2], թատերախմբի դիրիժորն էր և ընդունել էր նրան որպես իր աստվածուհի, որն էլ փոխում է իր անունը՝ դառնալով Լի Լիլի[2]։
Թատերախումբը մեծ ճանաչում ստացավ 1920-ական թվականներին Շանհայում։ Լի Լիլին, Վանգ Ռենմեյը, Սի Լինգշիանը և Հյու Ջիան հայտնի են որպես «Պայծառ լուսնի չորս դիվաները» (Bright Moon's "Four Divas", 四大天王)[10][11]։ 1931 թվականին Լիանհուա կինոընկերությանը (Lianhua Film Company) միանալուց հետո, Լին դարձավ դերասանուհի։ Նա նկարահանվեց Սուն Յուի 1932 թվականի «Արյան սիրող հեղեղ» ֆիլմում, որը շարունակվել է Հարավային ծովերում պարային տեսարաններով, որի շնորհիվ Լիլին ցույց էր տալիս իր կարողությունները[12]։ Հետագայում Լին ու Վան Ռենմեյը միասին կատարեցին «Բանանի տերևի վրա գրված բանաստեղծությունները»[3]։
Սուն Յուն գրում է «Սպորտի թագուհին» և «Մեծ ճանապարհը», որում պետք է Լին նկարահանվեր, և նա իր նորաձև և էներգիայով լեցուն կերպարով կարողանում է շահել հանդիսատեսի համակրանքը՝ արժանանալով «հաճելի քույր» մականվանը։ Սուն Յուի «Լուսաբաց»-ը (1933) նրա աստղային մեքենաներից մեկն էր[13]։ Ամսագրերը բնութագրում էին նրա բուռն ցանկությունը դեպի գրքերն ու երգարվեստը[14]։ 1935-1937 թվականներին Լիանհուա կինոընկերությունում նա նկարահնվեց ավելի քան ութ ֆիլմերում[15]։
Լի Լիլին, «Պայծառ լուսին» թատերախմբի իր նախկին գործընկերներ Վանգ Ռենմեյին և Սու Լային ամենահին աստղերն էին, ովքեր ներկայացնում էին էներգիայով լեցուն, առողջ և սեքսուալ «գյուղական աղջկա» կերպարը, որը դարձել է չինական կինոարդյունաբերության ամենահայտնի կերպարներից մեկը, որն էլ հետագայում շարունակեց իր գործունեությունը Հոնկոնգի կինոթատրոնում[16]։
1937 թվականին Ճապոնիայի հետ պատերազմի ժամանակ Լին միացել է Չինաստանի պատերազմի ընթացքում մայրաքաղաք համարվող Չունցինի չինական կինոստուդիային։ Այնտեղ նա հանդիպեց ու ամուսնացավ բաժնի ղեկավար Լուո Ջինգյուի հետ, որը հետագայում դարձավ նաև ստուդիայի տնօրեն։ 1939 թվականին Հոնկոնգում նա նկարահանվեց ռեժիսոր Քաի Չուշենի (Cai Chusheng) «Որբերի կղզու դրախտը» ֆիլմում։ Վերադառնալով Չունցին քաղաք նա նակարահանվում է «Սահմանին փոթորիկը» ֆիլմում[3]։
1946 թվականին Լին ճափմորդեց դեպի Միացյալ Նահանգներ՝ սովորելով դերասանական վարպետություն Վաշինգտոնի Ամերիկյան կաթոլիկ համալսարանում, լեզուն և երգարվեստը՝ Նյու Յորքում և դիմահարդարումը Կալիֆոռնիայի համալսարանում։ Նա նաև ուսումնասիրեց ֆիլմարտադրության գործընթացը Հոլիվուդում[3]։
Լին վերադառնում է Չինաստան և շարունակում է իր գործունեությունը Պեկինի կինոստուդիայում։ 1955 թվականին նա սովորում է Պեկինի կինոակադեմիայում, իսկ ավելի ուշ դասավանդում է դերասանական բաժնում։ Նրա որդին՝ Լուո Դենը ամուսնանում է մարշալ Յե Ջիանինգի դստեր հետ։ 1970 թվականի վերջին Յեն դառնում է Չինաստանի պետության ղեկավար[9]։
Մշակութային հեղափոխության ընթացքում Lին ու իր ամուսինը դատապարտվել ու խոշտանգվել են Մաոյի կնոջ Ջիան Քինգի հրամանով։ Լին ներկայացում էր խաղացել նրա հետ ու գերազանցել նրան «Արյունը գայլի լեռան վրա» (Blood on Wolf Mountain) ֆիլմում։ Որոշ ժամանակ անց Լին ասաց իր ընտանիքին, որ հրաժարվում է դատապարտել որևէ մեկին։ Սակայն, Լուոյին արդեն սպանել էին[9]։
1991 թվականին նա արժանացավ Չինաստանի կինոարվեստի ակադեմիայի «հատուկ պատվավոր մրցանակ»-ի[3]։
Իր կյանքի վերջում Լի Լիլին համր կինոյի չինացի վերջին կինոաստղն էր։ Նա մահացավ սրտի կաթվածից Պեկինի Xuanwu հիվանդանոցում 2005 թվականի օգոստոսի 7-ին 90 տարեկան հասակում[3]։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Անգլերեն անվանում | Բնօրինակ վերնագիր | Դեր | Գրառումներ |
---|---|---|---|---|
1926 | «Յանշան լեռան վրա թաքնված հերոս» (անգլ․՝ A hero hidden in Yanshan Mountain) | 燕山俠隱 | Մա Մույինգ | |
1931 | «Ծաղկած սալորի ճյուղ» (անգլ․՝ A Spray of Plum Blossoms) | 一剪梅 | Դաշնամուր նվագող | չգրանցված |
«Երկու աստղ» (անգլ․՝Two Stars) | 銀漢雙星 | |||
1932 | «Բանանի ճյուղի վրա գրված բանաստեղծություն» (անգլ․՝ Poetry Written on the Banana Leaf) | 芭蕉葉上詩 | ||
«Ուժեղ կրքեր» (անգլ․՝ Volcanic Passions) | 火山情血 | |||
1933 | «Լուսաբաց» (անգլ․՝ Daybreak) | 天明 | Լինգ Լինգ | |
«Փոքր խաղալիքներ» (անգլ․՝ Little Toys) | 小玩意 | Zhu'er | ||
1934 | «Սպորտի թագուհի» (անգլ․՝ Queen of Sports) | 體育皇后 | Լին Յինգ | |
«Մեծ ճանապարհ» (անգլ․՝ The Big Road) | 大路 | |||
1935 | «Ազգային սովորույթներ» (անգլ․՝ National Customs) | 國風 | Zhang Tao | |
«Լքված կին» (անգլ․՝ An Abandoned Woman) | 秋扇明燈 | |||
1936 | «Վերադարձ դեպի բնություն» (անգլ․՝ Return to Nature) | 到自然去 | ||
«Արյունահեղություն գայլի լեռան վրա» (անգլ․՝ Bloodshed on Wolf Mountain) | 狼山喋血記 | |||
1937 | «Լիանհուա սիմֆոնիա» (անգլ․՝ Lianhua Symphony) | 聯華交響曲 | Հատված 6՝ «Ուրվական» (鬼) | |
«Կորած մարգարիտը» (անգլ․՝ The Lost Pearl) | 人海遺珠 | |||
«Չափազանց զբաղված» (անգլ․՝ So Busy) | 如此繁華 | |||
«Արվեստի տեսարաններ» (անգլ․՝ Vistas of Art) | 藝海風光 | Մաս 3։ "Երգի & Պարի Դաս" (歌舞班) | ||
1938 | Fight to the Last | 熱血忠魂 | ||
1939 | «Որբերի կղզու դրախտը » (անգլ․՝ Orphan Island Paradise) | 孤島天堂 | ||
1940 | «Փոթորիկ սահմանին» (անգլ․՝ Storm on the Border) | 塞上風雲 | Jin Hua'er | |
1944 | Undaunted Land | 氣壯山河 | Ma Fengqi | |
Blood on the Cherry Blossoms | 血濺櫻花 | |||
1954 | Capture by Stratagem Mount Hua | 智取華山 | ||
1963 | «Ֆեն գետը հոսում է» (անգլ․՝ Fen River Flows On) | 汾水長流 | օգնական ռեժիսոր |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Elaine Duan, Top 10 legendary Chinese women in the 1930s: Li Lili, China.org.cn, 2011-08-15. Retrieved 2012-05-06.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «A Jasmine Swinging In the Wind – Movie Star Li Lili's Screen Career». All-China Women's Federation. 2006 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ Xiao, Zhiwei; Zhang, Yingjin (2002). Encyclopedia of Chinese Film. Routledge. էջ 219. ISBN 978-1-134-74554-8.
- ↑ Rea, Christopher (1932 թ․ նոյեմբերի 7). «Volcanic Passions 火山情血 (1932)». Chinese Film Classics (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ Chinese Film Classics YouTube playlist: https://www.youtube.com/playlist?list=PLhA05Qf-09xBaz_t_ynYbyZ-Porcj7bui
- ↑ «Li Lili 黎莉莉». Chinese Film Classics (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ ապրիլի 22. Վերցված է 2021 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Li Lili 黎莉莉». Chinese Film Classics (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ ապրիլի 22. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 Shaun Rein (Li Lili's grandson-in-law) (2010 թ․ օգոստոսի 17). «What I Learned from China's Angelina Jolie». Forbes. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ Elaine Duan (2011 թ․ օգոստոսի 15). «Top 10 legendary Chinese women in the 1930s». china.org.cn. Վերցված է 2014 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ * Zhang, Yingjin (1999). Cinema and Urban Culture in Shanghai, 1922-1943. Stanford University Press. էջ 146. ISBN 9780804735728.
- ↑ «Silent Film Star Li Lili: a TV interview». English translation by Chinese Mirror. 2004 թ․ օգոստոսի 21. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ Rea, Christopher (2021). Chinese Film Classics, 1922-1949. New York: Columbia University Press. էջեր ch. 3.
- ↑ Michael G. Chang (Yingjin Zhang) (1999). Cinema and Urban Culture in Shanghai, 1922-1943. Stanford University Press. էջեր 148–9. ISBN 0-8047-3188-8.
- ↑ Top 10 women of old Shanghai: Li Lili, China.org.cn. Retrieved 2012-05-06.
- ↑ Ho, Sam (2004 թ․ հունվարի 1). Hong Kong Cinema: A Cross-cultural View. Scarecrow Press. էջ 267. ISBN 978-0-8108-4986-0.
Արտաքին հղումներ
խմբագրել- Chinese Film Classics - Li Lili - English-subtitled translations of four of Li's films, video lectures, and other materials
- Volcanic Passions (1932) with English subtitles (Chinese Film Classics website)
- Daybreak (1933) with English subtitles (Chinese Film Classics website)
- Playthings (1933) with English subtitles (Chinese Film Classics website)
- The Great Road (1934) with English subtitles (Chinese Film Classics website)
- Sports Queen (1934) with English subtitles (Chinese Film Classics website)
- Li-li Li Internet Movie Database կայքում
- Li Lili Արխիվացված 2023-03-02 Wayback Machine at the Chinese Movie Database
- Li Lili at China's Movie Database (zh)
- Li Lili at HKMania.com (fr), homage with photographs
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լի Լիլի» հոդվածին։ |