Լի Կա Ին
Լի Կա Ին (կորեերեն՝ 이가은; օգոստոսի 20, 1994, Սեուլ, Հարավային Կորեա[1], հայտնի է Կաին անվանմամբ), հարավկորեացի երգչուհի և մոդել։ Առավել հայտնի է, որպես After School աղջիկների խմբի նախկին անդամ (2012—2019) և «Պատրաստություն 48» (անգլ.՝ Produce 48) գոյատևման շոուի մասնակից։
Լի Կա Ին | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | օգոստոսի 20, 1994 (30 տարեկան) |
Ծննդավայր՝ | Սեուլ, Հարավային Կորեա |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | երգչուհի, դերասանուհի և մոդել |
IMDb։ | ID 8453068 |
Կյանք և կարիերա
խմբագրել1994-2011. Վաղ տարիներ և կրթություն
խմբագրելԿաինը ծնվել է 1994 թվականի օգոստոսի 20-ին Սեուլում, Հարավային Կորեա[2]։ Նա ընտանիքում միակ երեխան էր։ Կարողանում է ֆլեյտա նվագել։ Հաճախել է Ճապոնիայում գտնվող ավագ դպրոց, որի շնորհիվ էլ ազատ խոսում է ճապոներեն[3]։
Pledis Entertainment-ի սովորողների մեջ, Կաինը նշվել է որպես ամենահզոր վոկալիստ[4]։
2012-18. After School-ի հետ առաջնաելույթ և «Պատրաստություն 48»
խմբագրել2012 թվականի ապրիլի 9-ին Pledis Entertainment-ը Կաինին հայտարարեց որպես After School-ի նոր անդամ, և առաջիկա վերադարձի մանրամասները հայտնի դարձան նույն օրը[5]։ Առաջին անգամ աղջիկը խմբի կազմում ելույթ ունեցավ ապրիլի վերջին` խմբի ճապոնական համերգներին Playgirlz ալբոմի առաջխաղացման շրջանակներում։ Հունիսի 20-ին լույս է տեսել Flashback սինգլներից բաղկացած ալբոմը, որտեղ Կայինը հայտնի դարձավ կորեական հանրությանը[6]։ 2015 թվականին նա հանդես եկավ որպես DJ, երբ After School-ը երաժշտական ընդմիջում վերցրեց[7]։
2018 թվականի հունիսին կայացավ «Պատրաստություն 48» գոյատևման ռալիթի շոուի պրեմիերային շարքը, որտեղ Կաինը ներկայացրեց Pledis Entertainment-ը։ Աղջիկը նկարագրեց նախագծին մասնակցությունը որպես իր «երկրորդ հնարավորություն», ինչպես նաև խոսեց երկրպագուների շրջանում բավականին քննարկված թեմայի՝ After School-ի երկարատև ընդմիջման մասին։
Իմ վերջին ալբոմի առաջխաղացումը տեղի է ունեցել 2013 թվականին։ Անցել է հինգ տարի, և ես մտածում եմ. «Ես վերադառնալու՞ եմ ընդհանրապես»։ Ես սպասում էի մեր վերադարձին, ես շարունակում էի սպասել, բայց վերջում դա տեղի չունեցավ, այնպես որ...
Ճիշտն ասած, սկզբում երկարաժամկետ ընդմիջման գնալուն դրական արձագանքեցի, և ինձ թվում էր, որ դա նորմալ է։ Բայց հետո հասկացա, որ այն միևնույն ժամանակ ընդհանրապես նորմալ չէր[8]։ |
Մրցույթի մասնակիցների թվում Կայինը առաջին տեղում մնաց ավելի երկար, քան ցանկացած այլ մասնակից, բայց եզրափակչում նրան հաջողվեց գրավել միայն տասնչորսերորդ տեղը, և նա չկարողացավ մտնել IZ*ONE-ի վերջնական կազմի մեջ[9]։ Նախագծի մեկնարկից առաջ շատ ԶԼՄ-ներ և երկրպագուներ ասում էին, որ աղջկա մասնակցությունը կլինի After School-ի լիարժեք վերադարձի և հանրության ուշադրությունը գրավելու վերջին հնարավորությունը, ինչպես դա տեղի ունեցավ իրենց գործընկերների՝ NU'EST հետ «Պատրաստություն 101»-ի երկրորդ եթերաշրջանում[10][11]։ Հոկտեմբեր 18-ին, խմբի նախկին անդամ Լիզին իր հարցազրույցում ասաց, որ Քաինը պատրաստվում է կանանց նոր խմբում առաջնաելույթի[12]։
2019. Pledis Entertainment-ը լքելը և «Remember You»
խմբագրել2019 թվականի հուլիսի 4-ին հայտնի դարձավ, որ Կաինը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը Pledis Entertainment-ի հետ և կլքի գործակալությունը[13][14][15]։ Հուլիսի 5-ին նա թողարկեց իր առաջին թվային սինգլը՝ «Remember You (기억할게)»[16]։
Սկավառակագրություն
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «After School Profile». After School Japan. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «K-POP Now!: The Korean Music Revolution». Mark James Russel. 2014 թ․ ապրիլի 29. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Kaeun (After School) Profile And Facts». K-Pop Profiles. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Ka Eun Profile». After School Fandom. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «After School Introduces New Member Ga Eun». Soompi. 2012 թ․ ապրիլի 9. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «【TVPP】After School - Flashback (New Member: Ka-Eun), 플래쉬백 @ Comeback Stage, Show Music Core Live». TV-People. 2014 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «After School Kaeun's Mom Cries While Exposing The Truth About K-Pop Idol Life». Koreaboo. 2018 թ․ փետրվարի 21. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «After School's Lee Ga Eun Tears Up On "Produce 48" While Talking About Long Hiatus». Soompi. 2018 թ․ հունիսի 15. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «'프듀48' 장원영 1등·이채연 12등 아이즈원 데뷔 확정!…이가은 충격 탈락 [종합]». Nate. 2018 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Kaeun might be the last chance for an After School comeback». All K-Pop. 2018 թ․ ապրիլի 11. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Netizens Shocked That Kaeun Didn't Make It To The Winning Group Of "Produce 48"». Jazminemedia. 2018 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «After School's Kaeun allegedly joining new girl group». All K-Pop. 2018 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «After School's GaEun To Leave Pledis Entertainment After Expiration Of Contract». K-Pop Map. 2019 թ․ հուլիսի 4. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Kaeun leaves Pledis Entertainment after 8 years». All K-Pop. 2019 թ․ հուլիսի 4.
- ↑ «Produce 48's Lee Kaeun Leaves Pledis Entertainment». Koreaboo. 2019 թ․ հուլիսի 4. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «After School's Lee Ga Eun To Leave Pledis After Releasing Farewell Solo Track; Pens Heartfelt Letter To Fans». Soompi. 2019 թ․ հուլիսի 4. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.