Լի Սին Գի
Լի Սին Գի (հանգըլ՝ 리승기, հոկտեմբերի 1, 1905, Դանյանգ, Կորեան Ճապոնիայի տիրապետության տակ - փետրվարի 8, 1996), կորեացի քիմիկոս (Օրգանական քիմիա), սինթետիկ մանրաթելի հայտնագործող՝ գյուտարար։
Լի Սին Գի հանգըլ՝ 리승기 | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 1, 1905 Դանյանգ, Կորեան Ճապոնիայի տիրապետության տակ |
Մահացել է | փետրվարի 8, 1996 (90 տարեկան) |
Քաղաքացիություն | ԿԺԴՀ |
Մասնագիտություն | քիմիկոս |
Հաստատություն(ներ) | Կիոտոյի համալսարան |
Գործունեության ոլորտ | օրգանական քիմիա |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Կիոտոյի համալսարան |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1905 թվականին Չոլլա-Նամջա նահանգի Թամյան գավառում, որը գտնվում է Կորեայի հարավում։ Սեուլում կենտրոնական դպրոցն ավարտելուց հետո նա շարունակում է կրթությունը Ճապոնիայում, որտեղ ավարտում է Մացույամա միջնակարգ դպրոցը և ընդունվում է Կիոտոյի անգլիական համալսարանը՝ ինժեներ-քիմիկի մասնագիտությամբ։ 1939 թվականին ստացել է դոկտորի աստիճան։ 1945 թվականին դասավանդել է Կիոտոյում և Տոկիոյում։ Մի ճապոնացի մարդու հավաստմամբ 1945 թվականին Լի ՍԻն Գին մի քանի ամիս անցկացրել է բանտում, այն մեղադրանքով, որ նա կոպիտ ձևով հայտարարել է կորեացի բանակային ոստիկանության ներկայացուցչին, որ ճապոնական իմպերիան «դատապարտված» է։
Բանտից ազատվեց միայն Ճապոնիայի կապիտուլացիայից հետո։
1945-1947 թվականներին oրգանական քիմիայի պրոֆեսոր և Կյոնսոն համալսարանի դեկանը, որտեղից իրեն հեռացրել են դիմադրության համար Սեուլի համալսարանում վերաուսուցման պատճառով ամերիկական զինվորական բազա։ 1950 թվականի օգոստոսին մինչ Կորեական պատերազմի սկսվելուց հետո, Յու Չոն Օկի (որը հետագայում զբաղեցնում է Հյուսիսային Կորեայի փոխվարչապետի պաշտոնը) հրավերով տեղափոխվել է հյուսիս Կորեայի Ժողովրդադեմոկրատական հանրապետություն, որտեղ գլխավորում էր գիտահետազոտական աշխատանքները, սինթետիկ մանրաթելի ստացման համար։ Իր մեկնումից հետո Լի Սին Գին հիշում է.
Գիտական աշխատանքներ
խմբագրելՀիմնական աշխատանքը կապված էր պոլիվինիլացետատի և պոլիվինիլ սպիրտի սինթեզի և կառուցվածքային հետազոտության հետ։ 1939 թվականի աշխատանքները խմբում Իտիրո Սակուրադի գլխավորությամբ, նա և իր ճապոնացի ընկերը ստացել են ջրում լուծվող մանրաթել պոլիվինիլ սպիրտի հիմքի վրա[2]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://terms.naver.com/entry.naver?cid=40942&docId=1167025&categoryId=34330
- ↑ Patent no. 147,958, February 20, 1941, Ichiro Sakurada, Yi Sung-ki [Lee. S.] and H. Kawakami, issued to Institute of Japan Chemical Fiber. Jun-Ichi Hikasa, "Poly(Vinyl Alcohol), " in Kirk-Othmer, Encyclopedia of Chemical Technology, fourth edition, Vol. 10 (New York: John Wiley & Sons, 1992) pp. 685—696. (Патент № 147,958 от 20 февраля 1941 года, Иширо Сакурада, Ли Сын Ги [Ли. С.] и Х. Каваками, выданный японскому Институту химических волокон. — Юн Ичи Хикаса «Поли(виниловый спирт» / в Кирк-Отмер «Энциклопедия химической технологии». — 4-е изд. — Т.10. — Нью-Йорк: Джон Вили и сыновья. — 1992 г. — С. 685—696.)