Լծակ
Լծակ, պարզ մեխանիզմ, իրենից ներկայացնում է անշարժ կետի (հենարանի) շուրջը պտտվող ձող, կամ մարմին։
Պատմություն
խմբագրելՄ.թ.ա. հինգերորդ հազարամյակում մարդն օգտագործում էր կշեռքը, օգտագործելով լծակի կանոնը հավասարակշռության հասնելու համար[1][2]։ Ավելի ուշ Հունաստանում ստեղվեցին կշեռքներ, որոնցում հենման կետը հնարավոր էր փոխել, և կշռել տարբեր զանգվածներ։ Մ.թ.ա. 1500 թվականին Եգիպտոսում և Հնդկաստանում ստեղվեց կռունկը՝ ջրհորից ջուր հանելու համար[3]։ Մ.թ.ա. երրորդ դարում Արքիմեդը բացատրեց լծակի աշխատանքի մեխանիզմը։ Ըստ լեգենդի՝ Արքիմեդը, հասկանալով իր բացահայտման նշանակությունը, բացականչել է. «Տվեք ինձ հենման կետ, և ես կշրջեմ Երկիրը»[3]։
Ցանկացած մեխանիզմ, որը ձևափոխում է մեխանիկական շարժումը, իր կառուցվածքի մեջ լծակ ունի։
Աշխատանքի մեխանիզմ
խմբագրելԼծակի աշխատանքի մեխանիզմը հիմնված է էներգիայի պահպանման օրենքի վրա։ Առաջին բեռը բարձրացնող բազուկի վրա ազդող ուժը կատարում է աշխատանք, որը հավասար է
Երկրորդ ուժը կկատարի աշխատանք, որը հավասար է.
- ,
որտեղ — լծակի ծայրի տեղափոխուոթյունն է։
Աշխատանքները, ըստ պահպանման օրենքի իրար հավասար են.
- ,
- .
Նման եռանկյունների կանոնից.
- .
Նման մոտեցմամբ կարելի է հաշվարկել նաև ավելի բարդ համակարգերը,օրինակ n հատ լծակ ունեցող համակարգում,որտեղ կլինի 2n բազուկ։
- ,
որտեղ․
- — i-րորդ բազուկն է․
- — (i-1) բազուկից i բազուկին հաղորդվող ուժն է․
- — մոտքի և ելքի ուժերի հարաբերակցությունը.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ В. Н. Пипуныров. История весов и весовой промышленности в сравнительно-историческом, освещении. М, 1955 г.
- ↑ «История весов». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ 3,0 3,1 «Lever: World Invention Summary» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 06.05.2010-ին.
Գրականություն
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 638)։ |