Լյուդովիկոս XIII Արդար

(Վերահղված է Լյուդովիկոս XIIIից)

Լյուդովիկոս XIII Արդար (ֆր.՝ Louis XIII le Juste, սեպտեմբերի 27, 1601(1601-09-27)[4][5][2][…], Ֆոնտենբլո, Ֆրանսիայի թագավորություն - մայիսի 14, 1643(1643-05-14)[1][2][3][…], Սեն-Ժերմեն-ան-Լե, Ֆրանսիայի թագավորություն), Ֆրանսիայի և Նավառայի թագավոր Բուրբոնների դինաստիայից։

Լյուդովիկոս XIII
ֆր.՝ Louis XIII
Դրոշ
Դրոշ
Ֆրանսիայի և Նավառայի թագավոր
Դրոշ
Դրոշ
մայիսի 14, 1610 - մայիսի 14, 1643
Թագադրություն հոկտեմբերի 17 1610, Ռեյմս
Նախորդող Հենրի IV Բուրբոն
Հաջորդող Լյուդովիկոս XIV
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն ֆրանսիացի
Դավանանք կաթոլիկ
Ծննդյան օր սեպտեմբերի 27, 1601
Ծննդավայր Ֆոնտեբլո, Ֆրանսիա
Վախճանի օր մայիսի 14, 1643 (41 տարեկան)
Վախճանի վայր Սեն-Ժերմեն-ան-Լե, Ֆրանսիա
Թաղված Սեն Դենի աբբայություն
Դինաստիա Բուրբոններ
Քաղաքացիություն  Ֆրանսիայի թագավորություն և Նավառայի թագավորություն
Հայր Հենրի IV Բուրբոն
Մայր Մարիա Մեդիչի
Ամուսին Աննա Ավստրիացի
Զավակներ Լյուդովիկոս XIV
Ֆիլիպ Օռլեանցի
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Սուրբ հոգու շքանշան

Իր ինններորդ տարելիցից մի քանի ամիս առաջ Լյուդովիկոսը դարձավ Ֆրանսիայի և Նավառայի թագավոր, այն բանից հետո երբ Լյուդովիկոսի հայրը՝ Հենրի IV-ը սպանվեց։ Նրա մայրը՝ Մարիա դե Մեդիչին, նշանակվեց երկրի կառավարիչ մինչև Լյուդովիկոսի չափահաս դառնալը։ Մարիա դե Մեդիչիի ոչ արդյունավետ կառավարման և քաղաքական ինտրիգները իր սիրելի իտալական անձնակազմի հետ բերեցին նրան, որ Լյուդովիկոսը ժամկետից շուտ 1617 թվականին իր վրա վերցրեց երկրի կառավարումը և առաջին հերթին վտարեց իր մորը և մահապատժի ենթարկեց նրա հետևորդներին, այդ թվում Կոնչինո Կոնչինիին, ով Ֆրանսիայի դատական համակարգում ամենաազդեցիկ մարդն էր։

Լյուդովիկոս XIII-ը շատ էր վստահում իր գլխավոր իշխաններին, սկզբում Շառլ դ'Ալբերին, այնուհետև Կարդինալ Ռիշելիե, ում հանձնել էր երկրի կառավարումը։ Թագավորը և կարդինալը հիշվում են Ֆրանսիական ակադեմիայի հիմնադրմամբ և Ֆրանսիական ազնվականության ապստամբության ճնշմամբ։ Լյուդովիկոսին տրվել է «արդար» մականունը Հուգենոտների և Հաբսբուրգյան Իսպանիայի դեմ պայքարելու համար[6]։

Հաբսբուրգների կայսրության դեմ Ֆրանսիայի խոշորագույն հաղթանակը եղավ 1635-59 թվականների ընթացքում Ռոկռոյի ճակատամարտում (1643 թվական), որից հինգ օր անց Լյուդովիկոսը մահացավ թոքախտից տուբերկուլոզից։ Այս ճակատամարտը հայտնի էր նրանով, որ վերջ դրվեց Իսպանիայի գերիշխանությանը Եվրոպայում և սկսվեց Ֆրանսիայի գերիշխանությունը, որը ամրապնդեց նրա որդին և իրավահաջորդը՝ Լյուդովիկոս XIV[7]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 Lundy D. R. The Peerage
  4. https://rkd.nl/explore/artists/51009
  5. Louis XIII de France (նիդերլ.)
  6. «Schneider, Robert A. ''History 1450–1789: Louis XIII.''». Answers.com. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 23-ին.
  7. «Battle of Rocroi». Britannica.com. 2010. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 23-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդովիկոս XIII Արդար» հոդվածին։