Լյուչիա դի Լամերմուր (իտալ.՝ Lucia di Lammermoor), իտալացի երգահան Գաետանո Դոնիցետտիի օպերան երեք գործողությամբ։ Իտալերեն լիբրետտոյի հեղինակ՝ Սալվատորե Կամմարանո՝ Վալտեր Սքոթի «Լամերմուրի հարսնացուն» վեպի հիման վրա։ Օպերայի առաջնախաղը կայացել է 1835 թ. սեպտեմբերի 26-ին Նեապոլի «Սան-Կարլո» թատրոնում։ Հետագայում Դոնիցետտին գրել է օպերայի ֆրանսերեն տարբերակը, որը բեմադրվել է 1839 թ. օգոստոսի 6-ին Փարիզի «Ռենեսանս» թատրոնում։

Լյուչիա դի Լամերմուր
իտալ.՝ Lucia di Lammermoor[1]
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
ԺանրՈղբերգական օպերա
ԿոմպոզիտորԳաետանո Դոնիցետտի
Լիբրետտոյի
հեղինակ
Սալվատորե Կամմարանո
Սյուժեի աղբյուրՎալտեր Սքոթ. «Լամերմուրի հարսնացուն» վեպ
Գործողությունների քանակ3 արար[1]
Գործողության տեղՇոտլանդիա
Տևողություն2,5 ժամ
ԿերպարներLucia Ashton?, Sir Edgardo di Ravenswood?, Sir Edgardo di Ravenswood?, Normanno?, Lord Enrico Ashton?, Lord Arturo Bucklaw?, Alisa? և Q63676813?
Առաջնախաղի տարեթիվսեպտեմբերի 26, 1835[1]
Առաջնախաղի վայրՆեապոլ
Հրատարակման տարեթիվ19-րդ դար
 Lucia di Lammermoor Վիքիպահեստում

Օպերան համարվում է բելկանտո ոճի լավագույն ստեղծագործություններից մեկը և իր կայուն տեղն է զբաղեցրել աշխարհի լավագույն օպերային թատրոնների խաղացանկում։ Անվանադերերգի լավագույն կատարողների շարքում են Մարիա Կալլասը և Ջոան Սազերլենդը։ Օպերան բեմադրվել է նաև Երևանի օպերային թատրոնում, որտեղ գլխավոր դերերգը կատարել է Գոհար Գասպարյանը։

Սյուժե

խմբագրել

Լյուչիան սիրում է Էդգար Ռավենսվուդին, ով նրա ընտանիքի թշնամին է։ Լյուչիայի եղբայր Էնրիկո Աշթոնը արգելում է այս ամուսնությունը և խաբեությամբ համոզելով քրոջը Էդգարի անհավատարմության մեջ, պարտադրանքի տակ ամուսնացնում է նրան հարուստ Արթուր Բաքլոյի հետ։ Ամուսնության արարողության ժամանակ հայտնվում է Էդգարը որ մեղադրում է Լյուչիային հավերժ սիրո և նշանի խոստումը դրժելու և դավաճանության մեջ։ Հոգեկան հավասարարակշռությունը կորցրած Լյուչիան ամուսնության առաջին գիշերը սպանում է Արթուրին, ապա խելագարվում է և մահանում։ Նրա գերեզմանի մոտ Էդգարը ինքնասպանություն է գործում։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուչիա դի Լամերմուր» հոդվածին։