Լյուպիտա Նիոնգո
Լուպիտա Նիոնգո (lang-en|Lupita Nyong'o, մարտի 1, 1983[1][2][3], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), քենիական դերասանուհի, ռեժիսոր և պրոդյուսեր, մեծաթիվ մրցանակների կրող, արժանացել է Օսկարի` «12 տարվա ստրկություն» պատմական դրամայում ստրուկ Պեթսիի դերը տանելու համար։
Լյուպիտա Նիոնգո | |
---|---|
Ծնվել է | մարտի 1, 1983[1][2][3] (41 տարեկան) |
Ծննդավայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Կրթություն | Եյլի դրամայի դպրոց, Համփշիրի քոլեջ, St. Mary's School? և Maisha Film Lab? |
Քաղաքացիություն | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ և Քենիա |
Մասնագիտություն | կինոդերասանուհի |
Ընտրանի | Sulwe? |
Ծնողներ | հայր՝ Պիտեր Նյոնգո, մայր՝ Dorothy Ogada Nyong'o (neé Buyu)? |
Համատեղ ապրող(ներ) | Sal Masekela? և Ջոշուա Ջեքսոն |
Պարգևներ և մրցանակներ | [4][5] [6] Բրոդքասթ կինոքննադատների ընկերության մրցանակ երկրորդ պլանի կանացի լավագույն դերակատարման համար ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ՝ «խաղարկային կինոյում լավագույն դերասանական կազմ» անվանակարգում ևNAACP Image Award for Outstanding Actress in a Motion Picture? [7] |
Կյանքը և կարիերան
խմբագրելԼուպիտա Նիոնգոն ծնվել է Մեքսիկայում, բայց մեծացել է Քենիայում, որտեղից էլ սերում են իր ծնողները։ Նա տեղափոխվել է ԱՄՆ և Եյլի համալսարանում հմտացրել է իր դերասանական արվեստը։ Համալսարանն ավարտել է բակալավրի աստիճանով[8]։ Ուսմանը համընթաց Նիոնգոն ելույթ է ունեցել թատերական բեմադրություններում, ինչպես նաև հանդիսացել է հեռուստաֆիլմերի նկարահանման անձնակազմի անդամ[9][10]։
Որպես դերասանուհի Նիոնգոն առաջին անգամ նկարահանվել է 2013 թվականին նկարահանված 12 տարվա ստրկություն ֆիլմում, որտեղ խաղացել է ստրուկի և գլխավոր կանացի դերը[10]։ Ֆիլմի պրեմիերայից անմիջապես հետո քննադատները Նիոնգոյին սկսեցին դիտարկել որպես Օսկար մրցանակաբաշխության հավակնորդ` 2014 թվականի ընթացքում[11][12][13] երկրորդ պլանի լավագույն կանացի դերը տանելու համար, որի արդյունքում ի վերջո նա Օսկար ստացավ։
2014 թվականին People ամսագիրը Նիոնգոյին ընդգրկեց ամենագեղեցիկ կանանց ցանկի մեջ[14]։
2015 թվականին Նիոնգոն մասնակցություն է ունեցել Դանայ Գուրիերայի Eclipsed պիեսում և իր դերի համար ստացել է Թոնի մրցանակը` պիեսում լավագույն կանացի դերը տանելու համար։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Ռուսական անվանումը | Անգլիական անվանումը | Դերը | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
2005 | Հավատարիմ այգեպանը | The Constant Gardener | Վանդակի տեքստ | Պրոդյուսերի օգնական |
2008 | Իսթ-Րիվեր | East River | Կարճամետրաժ ֆիլմ | |
2009 | Իմ գեներում | In My Genes | Փաստագրական ֆիլմ, որպես ռեժիսոր, պրոդյուսեր և մոնտաժոր | |
2009 | Սղոն | Shuga | Էյրա | մինի սերիալ |
2013 | 12 տարվա ստրկություն | 12 Years a Slave | Պեթսի | |
2014 | Օդային մարշալ | Non-Stop | Գվեն | Կարճամետրաժ ֆիլմ |
2015 | Աստղային պատերազմներ։ Էպիզոդ VII։ Ուժի արթնացում | Star Wars: The Force Awakens | Մազ
Կանատա|| | |
2016 | Թագուհի Կատվեն | Queen of Katwe | Հարիետ Մուտեսի | |
2016 | Ջունգլիների գիրքը | The Jungle Book | Ռակշա | թարգմանություն |
2017 | Խելամիտ կյանք | Intelliqent Lite | ||
2018 | Սև հովազ | Black Panther |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Academy Awards ceremony
- ↑ https://www.oscars.org/oscars/ceremonies/2014
- ↑ 2016-2017 Theatre World Award Recipients — Theatre World Award.
- ↑ https://www.billboard.com/music/awards/2020-naacp-image-awards-winners-8551677/
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ http://www.africafilms.tv/en/personnes/1342(չաշխատող հղում)
- ↑ 10,0 10,1 http://www.dailymail.co.uk/tvshowbiz/article-2413414/Fiennes-start-career-Lupita-Nyongo-female-star-hottest-movie-year.html
- ↑ http://www.indiewire.com/article/2014-oscar-predictions-best-supporting-actress
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ http://www.goldderby.com/news/4721/12-years-a-slave-fassbender-brad-pitt-telluride-films-news-13579086.html
- ↑ http://people.com/celebrity/sneak-peek-2014s-worlds-most-beautiful-list/#30141652/2014-oscar-predictions-best-supporting-actress
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուպիտա Նիոնգո» հոդվածին։ |