Լոառեի ամրոց

իսպանական ամրոց

Լոառե (իսպ.՝ Castillo de Loarre), ամրոց Իսպանիայի Արագոն տարածաշրջանում[1]։

Լոառեի ամրոց
Castillo de Loarre
Նկարագրություն
Տեսակդղյակ, վանք, rock castle? և տուրիստական վայր
Տեղագրություն42°19′32″ հս․ լ. 00°36′43″ ամ. ե.HGЯO
Վարչական միավորLoarre?
ԵրկիրԻսպանիա
Կառուցված1020
ՊատվիրողՍանչո I
Ճարտարապետական ոճռոմանական ճարտարապետություն
Կայքcastillo-loarre.es(իսպ.)
Քարտեզ
Քարտեզ
 Loarre castle Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Ամրոց-համալիրը հիմնականում կառուցվել է 11-12-րդ դարերի ընթացքում, քանի որ ունեցել է ռազմավարական նշանակության շատ հարմարավետ դիրք քրիստոնյա և մուսուլման ազգերի հողերի միջև։ Շինարարության առաջին փուլը սկսվել է մոտավորապես 1020 թվականին Նովարայի արքա Սանչո 3-ի կողմից, երբ նա կրկին զավփեց մուսուլմանների հողատարածքները։

1070-ական թվականներին ամրոցի նշանակությունը գնալով ավելի էր կարևորվում։ 1073 թվականին Սանչո արքան ստեղծում է համայնքի գաղափարը և պատրաստվում է Հեսկա քաղաքի նվաճմանը 1094 թվականին։ 1097 թվականին նրա հետնորդ Պյոտր 1-ինը Լոառե ամրոցի հարստությունը տրամադրում է նոր ստեղծված Մոնտեարագոն վանական համալիրին։ Սույն տվյալներից հետևում է, որ ամրոցի շինարարության երկրորդ փուլը իրականացվել է 1073-1097 թվականների միջև ընկած ժամանակահատվածում։ Այլ հուշարձանների հետ համեմատելիս նկատվում է, որ ամրոցի շինությունների մի մասի ճարտարապետությունը թվագրվում է 12-րդ դարի շինությունների հետ։

Ճարտարապետություն

խմբագրել

Ամրոցի ֆունդամենտը հանդիսանում է այն կրաքարից բլուրը, որի վրա նա կանգնած է։ Ամրոցի համար դա ահռելի առավելություն է, քանի որ այդպիսի կոնստրուկցիան չի թույլատրում պայթեցնել ամրոցի պատերը ներսից կամ ստորգետնյա թունելները։ Ամրոցի միջուկը՝ հրապարակը, շրջապատված է բարձր պարիսպներով, որը ունի 200 մ երկարություն և գլանաձև աշտարակներ։ Ամրոցի ներքին մուտքը (որը զբաղեցնում է 1 հա) կարելի է մտնել միայն մեկ դարպասի շնորհիվ, որի կողքերով վեր են սլանում երկու աշտարակներ։ Դարպասից քիչ հեռու գտնվում է քառակուսաձև դիտակետ-աշտարակը։ Մեծ կորաձև կամարի տակով, որը հենված է երկու շքեղ սյունների վրա, անցնում է համալիր մտնող սանդուղքը։

Ամրոցի շինությունները պատկանում են երեք տարբեր ժամանակաշրջանների։ Հին ամրոցի շինություններից, որոնք կառուցվել էին Սանչո 3-րդ արքայի կողմից հռոմեական ոճով, շատ քիչ բան է պահպանվել։ Այդ ժամանակաշրջանի շինություններից է միջուկը և նրան շրջապատող աշտարակներից մի քանիսը, որոնք հետագայում վերակառուցվել և փոխել են իրենց նշանակությունը։ Այդ շինություններից աչքի է ընկնում Սուրբ Մարիամ Աստվածածնի եկեղեցին (Capella de Santa María de Valverde), որը ունի անհավանական ակուստիկա։

Ներկայումս ամրոցը իրենից ներկայացնում է թանգարան, իսկ որոշ հատվածները հաճախ օգտագործվում են ֆիլմեր կամ հեռուստածրագրեր նկարելու համար։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Y. A. (2013 թ․ մայիսի 12). «Loarre, a la espera de que Castilla sea Patrimonio de la Humanidad». ABC. Vocento. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել

http://www.castlesguide.ru/spain/loarre.html www.cult-turist.ru/place-interes/one-place/3081/?q=497&plint=3081

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոառեի ամրոց» հոդվածին։