Լոբնոր
Լոբնոր[1][2][3] (ույգուրերեն՝ لوپنۇر, չինարեն՝ 罗布泊), անհոսք ցամաքող աղի լիճ Չինաստանի արևմուտքում, Սինցզյան-Ույգուրական ինքնավար մարզի տարածքում գտնվող Կաշգարյան հարթավայրի (Թարիմի հարթավայր) արևելյան մասում, ծովի մակարդակից 780 մ բարձրության վրա։ Ժամանակին լինելով աղի լիճ, ինչպիսին Արալի ծովն է, Լոբնոր լիճն աստիճանաբար սկսեց փոքրանալ և աղակալել մարդու տնտեսական գործունեության արդյունքում։
Լոբնոր
ույգուրերեն՝ لوپنۇر, չինարեն՝ 罗布泊 | ||
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | Արևելյան Ասիա | |
Երկիր | Չինաստան | |
Տեսակ | աղի | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 780 մ | |
Ավազանի մակերեսը | 3100 կմ² | |
Վիքիպահեստում |
Անվանում
խմբագրելԱնվանումն առաջացել է տիբեթերեն լոբ «տղմոտ» և մոնղոլերեն նոր «լիճ» բառերից[4]։
Նկարագրություն
խմբագրելԼճի մակերեսը խիստ ցամաքային անապատի պայմաններում կախված է և միշտ կախված է եղել լիճը թափվող Թարիմ գետի ջրերից, որոնք ժամանակին լցնում էին ավելի խոշոր Թարիմի լիճը։ Լոբնորից դեպի հյուսիս գտնվում է Արևելյան Ասիայի ամենացածր կետը՝ Թուրֆանյան իջվածքը (-154 մ)։
Չնայած նրան, որ ոչ վաղ անցյալում լիճը գոյություն է ունեցել, որպես մեկ միասնական լիճ, որը 1928 թվականին ուներ մինչև 3100 կմ² մակերես, արհեստական ոռոգման զարգացումը և Սինցզյան-Ույգուրական ինքնավար մարզի բնակչության թվի արագ աճը (ներկա դրությամբ բնակչության թիվը կազմում է մոտ 20 միլիոն մարդ) և հողմային էրոզիան հանգեցրել են լճի տրոհմանը մի քանի փոքր լճերի և ճահիճների, որոնք վերջին 40 տարիների ընթացքում տեղափոխվել են դեպի արևմուտք 30-40 կիլոմետրով։ Սակայն, լճի ոչնչացման գլխավոր պատճառն է հանդիսացել բարդիների, ուռենիների, եղեգի ինտենսիվ հատումը բնակավայրերի ջեռուցման նպատակով։
Ատոմային փորձարկումներ
խմբագրել1964 թվականին Լոբնորում անցկացվել են Չինաստանի առաջին ատոմային փորձարկումները, նախագծի կոդային անվանումը «596» էր։ 1964 թվականից լճի հատակն օգտագործվում էր ատոմային հրաձգարան։
1967 թվականից անցկացվել է Չինաստանի ջրածնային ռումբի առաջին փորձարկումը՝ № 6 ատոմային փորձարկումը, ինքնաթիռից արձակված ռումբի օդում փայթյունը կատարվել է Լոբնորի հրաձգարանում։
Մինչև 1996 թվականը հրաձգարանում անցկացվել է 45 ատոմային փորձարկում[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Աշխարհագրական հանրագիտարանային բառարան, էջ 285
- ↑ Карта Китая, масштаб 1:6 000 000, Роскартография, 2008 год.
- ↑ Словарь географических названий Китая. М.: Наука, 1984.
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
- ↑ База ядерных испытаний Лобнор Արխիվացված 2007-09-27 Wayback Machine (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոբնոր» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 650)։ |