Լոգոգրաֆներ (հին հունարեն՝ λογογράφος, հոգնակի. λογογράφοι logographoi առաջացել է λόγος, logos՝ բառ, արձակ ստեղծագործություն և γράφω, grapho՝ գրում եմ[1]), հին հունական պատմական արձակի առաջին հեղինակները։ Լոգոգրաֆներ անվանումը տվել է Թուկիդիդեսը։ Լոգոգրաֆների հայրենիքը Հոնիան էր։

Տարբերում են ավագ (մ. թ. ա. 6-րդ դար - 5-րդ դարի առաջին կես) և կրտսեր (մ. թ. ա. 5-րդ դարի երկրորդ կես) սերնդի լոգոգրաֆներ։ Ավագ սերնդի լոգոգրաֆներից հայտնի էր Հեկատեոս Միլեթացին, կրտսեր սերնդից՝ Հելլանիկոս Միտիլենացին։

Լոգոգրաֆները գրել են հունական քաղաքների հիմնադրման, ավանդական հերոսների, «բարբարոսական» ցեղերի ծագումնաբանության, բարքերի, երկրների աշխարհագրության մասին։ Թեև գրել են արձակ, այնուամենայնիվ չեն կարողացել հաղթահարել հոմերոսյան էպիկական շունչը։ Նրանք նկարագրել են իրենց լսածներն ու տեսածները՝ առանց խորամուխ լինելու (մասնակի բացառությամբ) դրանց էության մեջ։ Լոգոգրաֆները պատմիչներ չէին բառի իսկական իմաստով, սակայն նախապատրաստել են հետագայի պատմագրության առաջացումը։ Հեկատեոս Միլեթացին (մ. թ. ա. մոտ 546-480) իր «Երկրի նկարագրությունը» գրքում որոշակի տեղեկություններ է տալիս նաև Հայկական լեռնաշխարհում ապրած հնագույն ցեղերի մասին։

Գրականություն

խմբագրել
  • The History of History; Shotwell, James T. (NY, Columbia University Press, 1939)
  • The Ancient Greek Historians; Bury, John Bagnell (NY, Dover Publications, 1958)
  • Georg Busolt, Griechische Geschichte (1893), i. 147-153.
  • C. Wachsmuth, Einleitung in das Studium der alten Geschichte (1895).
  • A. Schafer, Abriss der Quellenkunde der griechischen und romischen Geschichte (ed. Heinrich Nissen, 1889).
  • J. B. Bury, Ancient Greek Historians (1909).
  • J. W. Donaldson, A History of the Literature of Ancient Greece (1858), translation of K. O. Müller (ch. 18); and W. Mute (bk, iv. ch. 3).
  • C. W. Müller, Fragmenta historicorum Graecorum (1841–1870).

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 651