Լոզանի տաճար
Լոզանի Աստվածամոր տաճար (ֆր.՝ Cathédrale Notre-Dame de Lausanne), գոթական տաճար Շվեյցարիայի Լոզան քաղաքում։ Կառուցվել է 13-րդ դարում։
Լոզանի տաճար ֆր.՝ Cathédrale de Lausanne | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար |
Երկիր | Շվեյցարիա |
Տեղագրություն | Վո և Լոզան |
Հասցե | Place de la Cathédrale |
Դավանանք | Մայրցամաքային բարեփոխված բողոքականություն |
Հիմնական ամսաթվերը | 1170 |
Մասն է | Լոզանի մշակութային արժեքների ցանկ |
Ժառանգության կարգավիճակ | Շվեյցարիայի ազգային նշանակության մշակութային արժեք |
Ճարտարապետ | Jean Cotereel? |
Ճարտարապետական ոճ | Գոթական ճարտարապետություն |
Հիմնադրված | 1170 |
Cathédrale de Lausanne Վիքիպահեստում | |
cathedrale-lausanne.ch(ֆր.) |
Տաճարը կառուցվել է մի քանի փուլով, օծվել 1275 թվականին Գրիգոր X պապի կողմից կայսր Ռուդոլֆ I-ի ներկայությամբ։ Հետագայում զգալի փոփոխությունների է ենթարկվել հատկապես 19-րդ դարում ֆրանսիացի ճարտարապետ Վիոլե լե Դյուկի ղեկավարությամբ։ Վարդակ պատուհանի վիտրաժն արտացոլում է աշխարհի միջնադարյան պատկերը, որ կենտրոնացված է Աստծո շուրջ։ Տաճարի երգեհոնն ունի մոտ 7 հազար փող[1]։
Տաճարի շինարարությունը սկսվել է 1145-1159 թվականների միջակայքում և ավարտվել 13-րդ դարի կեսերին։ Տաճարը նվիրված է եղել կույս Մարիամին, ինչի համար էլ ստացել է Աստվածամոր տաճար (Notre-Dame) անվանումը։ Միջնադարում այն ուխտատեղի է եղել, որտեղ տարեկան մոտ 70.000 մարդ է այցելել։ Շինությունը նախ կառուցվել է ռոմանական ոճով, սակայն շինարարության ավարտին այն ավելի բնորոշվել է գոթական ոճով։ 1536 թվականից տաճարն օգտագործվում է ռեֆորմացիայի քարոզչության նպատակով։ Այդ շրջանում տաճարի իտերիերը թալանվել է, մասնավորապես անհետացել են քանդակեր ու նկարներ։ Տաճարի երկարությունը 99.75 մ է, բարձրությունը` 79.6 մ։
Տաճարի հարդարանքում առանձնանում է վարդակ պատուհանը, որ տեղադրված է տրանսեպտի հարավային պատին։ Նրանում իր արտացոլումն են գտել աշխարհաստեղծման միջնադարյան պատկերացումները` չորս տարերք, չորս քամի, դրախտի չորս գետեր, տարվա չորս եղանակեր, տարվա տասներկու ամիսեր և կեդանակերպի տասներկու նշաններ։ Ամիսների հերթագայությունը խորհրդանշում է ժամանակի ընթացքը։ Վիտրաժը թվագրվում է 13-րդ դարին, իսկ մնացած վիտրաժերը` 19-20-րդ դարերին։
Որպես շինանյութ կիրառվել է փափուկ ավազաքարից քարը, որի անկայուն լինելով են պայմանավորված մշտական վերանորոգումները։ 18-րդ դարում քննարկվել է շինության ամբողջական քանդումը և նրա տեղում նոր շինության կառուցումը։ 1874 թվականին ճարտարապետ Վիոլե լե Դյուկը մշակել է տաճարի վերականգնման համըդգրկուն նախագիծ։ Տաճարի պահպանմանն ուղղված աշխատանքները շարունակվում են նաև 21-րդ դարում։
1405 թվականից ձևավորված ավանդույթի համաձայն (այդ ժամանակ քաղաքը ցնցել էին հրդեհերը)` ամեն գիշեր պահակը տաճարի զանգակատնից Լոզանի չորս ուղղություններով բղավում է. «Սա գիշերային հսկիչն է. ժամը լրացավ»։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Средневековая Лозанна». // lausanne.ch. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 16-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոզանի տաճար» հոդվածին։ |