Լոլո պինգվինի արկածները

Լոլո պինգվինի արկածները (ճապ.՝ 小さなペンギンロロの冒険), մուլտիպլիկացիոն եռագրություն, ստեղծված 1986-1987 թվականներին «Սոյուզմուլտֆիլմ» և «Սոնիֆիլմ» ընկերությունների աշխատակիցների և ճապոնական «Լայֆվոկ Կոռպոռեյշն», «Աիստ Կոռպոռեյշն» ընկերությունների կողմից։ Մուլտֆիլմը պատմում է Պեպե և Լոլո պինգվինների արկածների մասին։

Լոլո պինգվինի արկածները
ռուս.՝ Приключения пингвинёнка Лоло
ճապ.՝ 小さなペンギンロロの冒険
Տեսակմուլտիպլիկացիոն ֆիլմերի շարք
Ժանրարկածային ֆիլմ, մանկական ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ և դրամա
Թեմապինգվին
ՌեժիսորԳեննադի Սոկոլսկի և Kenjirō Yoshida?
ՍցենարիստՎիկտոր Մերեժկո
ՀնչյունավորումՌոլան Բիկով, Nevinny Vyacheslav Vyacheslavovich?, Եվգենի Լեոնով, Յուրի Վոլինցև, Ելենա Սանաևա, Նիկոլայ Գրաբբե, Վլադիմիր Ֆերապոնտով, Վյաչեսլավ Բոգաչյով, Վլադիմիր Սոշալսկի, Սվետլանա Ստեպչենկո, Կաջուկո Սուգիյամա, Սանաե Միյուկի, Վյաչեսլավ Նևիննի, Անատոլի Սոլովյով, Լյուդմիլա Գնիլովա, Tatyana Kuryanova? և Նատալյա Չենչիկ
ՊատմողԱլեքսեյ Բատալով
ՊրոդյուսերՏակեո Նիսիգուտի, Տոռու Կոմորի
Բեմադրող նկարիչՏատյանա Սոկոլսկայա, Խիռոյուկի Մորիտա, Յուկիո Աբե
ԵրաժշտությունMasahito Maruyama?
ՕպերատորԱլեկսանդր Չեխովսկի
Հնչյունային օպերատորՎլադիմիր Կուտուզով, Մացուուրա
Երկիր ԽՍՀՄ և  Ճապոնիա
Լեզուռուսերեն և ճապոներեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ, Սովինֆիլմ և Life Work?
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս
Տևողություն77,49 րոպե
Թվականհունիսի 26, 1987

Ստեղծման պատմություն

խմբագրել
  1973 թվականին Մոսկովյան ճանապարհորդություններում զարմանալիորեն ես ինձ համար բացահայտեցի ռուս մեծ վարպետների մուլտֆիլմերը։ Դառնալով ճապոնական գեղարվեստական ֆիլմերի պրոդյուսեր, 1980 թվականին ես համարձակվեցի առաջարկել խորհրդային կողմին՝ ձեռնամուխ լինել նոր լիամետրաժ ֆիլմի ստեղծմանը։ Իհա՛րկե, ես շատ համարձակ էի։ Ես ընտրեցի պատմություն, որը ոչ մի կապ չուներ երկրների հետ։ Եվ այն իսկապես հաջողված էր։ Ռուսների հետ համագործակցելը իսկական բացահայտում էր իմ ու ճապոնական խմբի համար։ Մեր մոտեցումները տարբեր էին, ինչն էլ նպաստեց գեղեցիկ մուտֆիլմի ստեղծմանը։ Ամեն օրը մի նոր անակնկալ էր։ Լոլո պինգվինի երկար ճանապարհորդությունը ավարտվեց 1988 թվականին։ Այն տևել է ութ տարի, և այդ ընթացքում մենք ականատես եղանք խորհրդային միության քաղաքական բոլոր փոփոխություններին։ Հարկ է նշել, որ մեր մուլտֆիլմը ԽՍՀՄ-ի և Ճապոնիայի միակ համատեղ աշխատանքն է։ Տակեո Նիսուգուծի, պրոդյուսեր[1]  

Սյուժե

խմբագրել

Անտարկտիդա... Ադելի պինգվինների ոչ մեծ ցեղ։ Էգերը գնում էին ձկնորսության, իսկ արուները բուն էին կառուցում։ Այնուհետև ցեղում ծնվում է տղա՝ Լոլո անունով։ Լոլոն շատ հետաքրքասեր էր և ցանկանում էր իմանալ ամեն ինչ։ Պինգվինների մեջ Լոլոն ընկերուհի ուներ՝ Պեպեն։ Լոլոն ու Պեպեն միշտ միասին էին։ Մի անգամ նրանք հանդիպեցին Դոն շնիկին։ Այնուհետև հերսները հայտնվում են որսագողական նավում, որի տերերը զբաղվում են պինգվինագողությամբ։ Ընկերներին հաջողվում է փախչել այնտեղից և ազատել նաև Մակ պինգվինին։ Ի վերջո նրանք վերադառնում են տուն։ Լոլոն արդեն մեծացել էր, իսկ Մակը գնաց փնտրելու իր հին ընկերներին։

Հնչյունավորում

խմբագրել
Դերեր Ռուսերեն տարբերակ
Լոլո Սվետլանա Ստեպչենկո
Պեպե՝ Լոլոյի ընկերը Լյուդմիլա Գլինովա
Մակ Նատալյա Չենչիկ
Տոտո՝ Լոլոյի հայրը Ռոլան Բիկով
Լալա՝ Լոլոյի մայրը Ելենա Սանաևա
Պիգո պապիկ Վյաչեսլավ Նիվիննի
Ջեք շնիկ Եվգենի Լեոնով
Կայարանի բևեռախույզը Նիկոլայ Գրաբբե
Որսագողեր Յուրի Վոլինցև
Վեչիսլավ Բագաչով
Վլադիմիր Սոշալսկի

Պրեմիերա

խմբագրել

Պրեմիերան սովետական հեռուստաընկերությունում տեղի է ունեցել 1986 թվականի հունվարի 1-ին։ Ճապոնիայում եռագիրը ցուցադրվել է ՕՎԱ ֆորմատով՝ 1988 թվականի մարտի 27-ին

Տարբերակներ

խմբագրել

Սովետական և ճապոնական տարբերակների միակ տարբերությունը լեզուն է։ Մուլտֆիլմը մեծ ճանաչում ունի ամբողջ աշխարհում։ Այն թարգմանվել է տարբեր լեզուներով, սակայն թարգմանությունների մեծ մասը ակնհայտորեն տարբերվում են բնօրինակից։

Ամերիկյան տարբերակ

խմբագրել

ԱՄՆ-ում մուլտֆիլմը ի սկզբանե լույս է տեսել «Enoki Films USA» ընկերության կողմից, որը ԱՄՆ-ում զբաղվում էր Ճապոնական ֆիլմերով։ Այսինքն մուլտֆիլմը ստեղծվել է ճապոնացիների մոտև ամերիկյան տարբերակը ստեղծվել է հենց Ճապոնականի հիման վրա, այլ ոչ թե ռուսականի։ Ամերիկյան տարբերակը ստեղծվել է «Jim Terry Production» ընկերության կողմից, որը հայտնի է անիմեների հետ իր աշխատանքներով, ինչպիսիք են․ «Վայրի ձիերը», «Բուռատինոյի արկածները» և այլն։ Ամերիկական տարբերակում որոշ հատվածներ մոնտաժվել են, ավելացվել են խոսակցություններ հերոսների միջև, փոփոխվել են որոշ երաժշտական հատվածներ։ Ամբողջովին հանվել էին արյունհեղության կադրերը, որոնցում պինգվինները մահանում էին որսագողերի կրակոցներից, ինչպես նաև Լոլոյի հոր մահվան կադրերը։ Դրա փոխարեն բոլոր պինգվինները ապրում են երկար ու երջանիկ։

Արաբական տարբերակ

խմբագրել

Ամենաքիչը գոյություն ունեն արաբական երեք տարբերակներ։ Առաջինը ստեղծվել է օրիգինալի հիման վրա, սակայն որոշ կադրեր ջնջվել էին, իսկ երաժշտությունը արաբական ոճով էր։ Հերոսների անունները նույնպես փոփոխման չեն ենթարկվել։ Մնացած երկու արաբական տարբերակները ավելի մոտ են ամերիկյան տարբերակին։ Առաջինում երաժշտությունը վերցված էր ամերիկյանից, իսկ երկրորդում հիմնականում բացակայում էր։

Հոլանդական տարբերակ

խմբագրել

Հոլանդական եռագրությունը ի սկզբանե ցուցադրվել է հեռուստատեսությամբ, երկու մասով։ Պրեմիերան եղել է 1988 թվականի դեկտեմբերի 21-ին և դեկտեմբերի 27-ին։ Մեկ տարի անց եռագրությունը հոլանդական հեռուստաընկերությունում ցուցադրվել է որպես քառասերիալ մուլտֆիլմ։ Հոլանդական տարբերակը ևս մոտ է օրիգինալին։ Հեղինակային խոսքը ներկայացնում է կանացի ձայն։ Ակնհայտ են նաև ձայնային նույնացումները։ Օրինակ Լոլոն խոսում էր Տոտոյի ձայնով։

Ֆրանսիական տարբերակ

խմբագրել

Ֆրանսիայում եռագրությունը առաջին անգամ ցուցադրվել է կինոթատրոններում, որպես մեկ ամբողջական լիամետրաժ մուլտֆիլմ։ Մուլտֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2005 թվականի ապրիլի 13-ին (համեմատաբար ավելի ուշ, քան մյուս տարբերակները)։

Ծանոթագրություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել