Լոմ (գետ)
Լոմ, գետ Բուլղարիայի հյուսիսարևմտյան հատվածում, Դանուբի աջ վտակը։ Ակունքը գտնվում է Միջուր լեռան լանջերին (Արևելասերբական լեռներ, Ստարա Պլանինա լեռնաշղթա)՝ Չուպրենե արգելոցի սահմանի մոտ։ Ստարա Պլանինա լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը։
Լոմ | |
---|---|
![]() Կամուրջ Լոմ գետով։ | |
![]() | |
Բնութագիր | |
Երկարություն | 415 |
Ավազանի մակերես | 1140 կմ² |
Ջրի ծախս | 4,7 |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Չուպրենե (համայնք) |
Գետաբերան | Դանուբ |
Գետաբերանի տեղակայում | Լոմ քաղաք |
Բարձրություն | 0 մ |
Կոորդինատներ | |
Գետի թեքություն | 18,3 % մ/կմ |
Տեղակայում | |
Երկրամաս | Մոնտանայի մարզ |
Ջրահավաք | 1140 կմ² |
Լոմի վտակներն են Լյավա Րեկան, Բյալատա Վոդան և Կրաստվիչկան[1]։
Գետի երկարությունը կազմում է 93 կմ, ջրահավաք ավազանը՝ 1140 կմ², միջին թեքությունը՝ 18,3 %, տարեկան ջրհոսքը՝ 202 106 մ³: Դրենովեց գյուղի մոտ ջրի միջին տարեկան ծախսը կազմում 4,7 մ³/վ, գետաբերանում՝ 6,4 մ³/վ, ամենաշատը՝ 11 մ³/վ, իսկ ամենաքիչը՝ 2,19 մ³/վ։ Լոմ Բուլղարիայի այն քիչ գետերից է, որը խուսափել է արդյունաբերական ախտոտվածությունից[2]։
Գետը հիմնականում հոսում է հյուսիսարևելյան ուղղությամբ, բայց հարթավայրային մասում՝ ստորին հոսանքում, հյուսիսային ուղղությամբ։ Գետի վրա գտնվում են մի շարք գյուղեր, որոնցից են Գորնի Լոմը, Դոլնի Լոմը, Սրեդոգրիվը, Ռուժինցին, Դրաժինցին, Բելո Պոլեն, Ռոգլեցը, Դրենովեցը, Տոպոլովեցը, Դինկովոն, Կրիվա Բարան, Դոնդուկովոն, Վասիլովցին, Ստալիսկա Մահալան, Տրայկովոն, Մոմին Բրոդը (Լոմ քաղաքի թաղամաս), Զամֆիր և Գոլինցին (Լոմ քաղաքի թաղամաս)։ Գետաբերանի մոտ տեղակայված է Լոմ քաղաքը, որտեղ գետին նաև անվանում են «Լիման»։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Биосферный резерват «Чупрене»». www.bgmab.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 17-ին.(բուլղ.)
- ↑ Statistical Yearbook 2017, National Statistical Institute (Bulgaria), p. 17