Լոռի բերդի կամուրջ
Լոռի բերդի կամուրջ, միջնադարյան կամուրջ Լոռու մարզի Լոռի բերդ գյուղի Լոռե բերդաքաղաքի տարածքում։ Ընդգրկված է Լոռի Բերդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Լոռի բերդի կամուրջ | |
---|---|
Լոռի բերդի կամուրջը | |
Երկիր | Հայաստան[1] |
Տեղանք | Լոռու մարզ, Լոռի բերդ գյուղ, Լոռե բերդաքաղաք |
Նշանակություն | հանրապետական |
Տեսակ | կամուրջ և մշակութային արժեք |
Նյութ | քար |
Թռիչքների քանակ | 1 |
Ճանապարհ | Թաղամաս Շահաստան |
Երկարություն | 9 մետր |
Լայնություն | 2,8 մետր |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Պատմություն
խմբագրելՄիջնադարյան Լոռե բերդաքաղաքի նշանավոր հուշարձաններից է Ուռուտ գետի վրա կառուցված կամուրջը, որը Հայաստանի միջնադարյան կամրջաշինության լավագույն օրինակներից է։ XI—XII-րդ դդ. կառուցված միաթռիչք կամուրջը մինչ օրս կանգուն է։ Կառուցված է գետի ափերի վրա գտնվող, իրարից 9 մետր հեռավորությամբ մեծ ժայռազանգվածների վրա։ Կամրջի թռիչքը կազմում է 8,5 մ, կամարի բացվածքը՝ 3,8 մ, լայնությունը՝ 2,8 մ։ Կամուրջը կառուցված է բազալտե հղկված քարերով։ 1918 թվականի ջրհեղեղի պատճառով վնասվել էր կամրջի աջ կողմի հենասյան մի մասը, որը հետագայում բնակիչները նորոգել էին կոպտատաշ քարերով։ Լոռե բերդաքաղաքի միջնադարյան կամուրջը վերանորոգվել է և ստացել իր նախնական տեսքը[2]։
Գրականություն
խմբագրել- Ղարիբյան Ի., Լոռե բերդաքաղաքը և նրա պեղումները, Երևան, 2009։
- Շխկյան Գառնիկ, Լոռի. պատմության քարակերտ էջերը, Երևան, 1986։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ «Լոռի բերդի կամուրջը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոռի բերդի կամուրջ» հոդվածին։ |