Լորենցո Մեդիչի (իտալ.՝ Lorenzo de' Medici, հունվարի 1, 1449[1][2], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[2][1] - ապրիլի 8, 1492[1], Կարեջի, Ֆլորենցիայի Հանրապետություն[1]), իտալացի պետական, քաղաքական գործիչ, դիվանագետ, գիտնականների, արվեստագետների, բանաստեղծների հովանավոր, Ֆլորենցիայի Հանրապետության փաստացի ղեկավար իտալական վերածննդի տարիներին։ Հայտնի է որպես Լորենցո Հոյակապ (Լորենցո Հրաշալի)։

Լորենցո Մեդիչի
իտալ.՝ Lorenzo di Piero de Medici
Դիմանկար
Ծնվել էհունվարի 1, 1449[1][2]
ԾննդավայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[2][1]
Մահացել էապրիլի 8, 1492[1] (43 տարեկան)
Մահվան վայրԿարեջի, Ֆլորենցիայի Հանրապետություն[1]
ԳերեզմանՄեդիչիների ժամատուն
Քաղաքացիություն Ֆլորենցիայի Հանրապետություն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունքաղաքական գործիչ, գրող, բանաստեղծ և բանկիր
ԱմուսինԿլարիչե Օրսինի
Ծնողներհայր՝ Պիեռո Մեդիչի, մայր՝ Լուկրեցիա Տորնաբուոնի
ԵրեխաներLucrezia de' Medici?, Piero the Unfortunate?, Maddalena de' Medici?, Լեոն X[3], Giuliano de' Medici, Duke of Nemours?, Contessina de' Medici?, Luisa de' Medici? և Կղեմես VII
Ստորագրություն
Изображение автографа
 Lorenzo de' Medici Վիքիպահեստում

Թերևս ամենից շատ հայտնի է արվեստում ունեցած իր մեծ ավանդով։ Նա հովանավորել է ժամանակի նկարիչներին՝ մեծ գումարներ հատկացրել, որպեսզի վերջիններս կարողանային ստեղծել իրենց գլուխգործոցները։

Լորենցո Մեդիչի կյանքը համընկավ հասուն իտալական Վերածննդի կիզակետին, իսկ մահը՝Ֆլորենցիայի ոսկեդարի ավարտին։ Նրա մահվան հետ փլուզվեց իտալական պետական կազմավորումների միջև ստեղծված խաղաղ դրությունը։

Մահացել է Ֆլորենցիայում և թաղված է Ֆլորենցիայի Մեդիչների Մատուռում (իտալ. Cappelle medicee)։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորենցո Մեդիչի» հոդվածին։