Լորենց Առուշանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Առուշանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լորենց Սուլեյմանի Առուշանյան (հուլիսի 6, 1935, Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 26, 2017[1], Երևան, Հայաստան[2]), հայ դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ (2003), Հայաստանի թատերական գործիչների միության անդամ (1957)։
Լորենց Առուշանյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 6, 1935 |
Ծննդավայր | Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 26, 2017[1] (81 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1957) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Աշխատավայր | Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոն և Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն |
Ամուսին(ներ) | Ալվարդ Պետրոսյան |
Երեխա(ներ) | Զարինե Առուշանյան,Նարեկ Առուշանյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Հայաստանի թատերական գործիչների միություն |
Կենսագրություն
խմբագրել1957 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը (Վավիկ Վարդանյանի արվեստանոց)։ 1957-1962 թվականներին՝ Լենինականի դրամատիկական, 1962-1964 թվականներին՝ Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական, 1964-2017 թվականին՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային պետական թատրոնի դերասան։
Քաղաքական գործունեությունը
խմբագրելՀայ յեղափոխական դաշնակցության անդամ 1977 թ.:
Հասարակական գործունեությունը
խմբագրել1989 թվականին արքեպիսկոպոս Մեսրոպ Աշճյանի հետ ստեղծել է «Վարարկն» հիմնադրամը և Արցախ առաքել սննդամթերք, վառելանյութ, դեղորայք, դրամական ու նյութական օգնություն ցույց տվել զոհված ու վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին, բռնագաղթածներին։ Եղել է Բերդաձորի ինքնապաշտպանական խորհրդի ներկայացուցիչը Հայաստանում, մասնակցել կամավորական ջոկատների կազմավորման ու հանդերձավորման, Բերդաձոր զենք, զինամթերք առաքելու աշխատանքներին։
Ներկայացումներ
խմբագրելԴեր | Ներկայացում | Հեղինակ |
---|---|---|
Իշխան Միշկին | «Ապուշը» | Ֆյոդոր Դոստոևսկի |
Վանահայր | «Հին աստվածներ» | Լևոն Շանթ |
Կասիո | «Օթելլո» | Ուիլյամ Շեքսպիր |
Ադամյան | «Խաչմերուկ» | Ժորա Հարությունյան |
Վասիլ | «Ղազարը գնում է պատերազմ» | Ժորա Հարությունյան |
Գաև | «Բալի այգի» | Անտոն Չեխով |
Ոստիկան | «Ախացել» | Ա. Վարդանյան |
Կարլ Մոոր | «Ավազակներ» | Ֆրիդրիխ Շիլլեր |
Եզոպոս | «Եզոպոս (Աղվեսն ու խաղողը)» | Գիլհերմե Ֆիգեյրեդո |
Մորգենթաու | «Ոտքի, դատարանն է գալիս» | Պերճ Զեյթունցյան |
Տեր Հայկազուն | «Մուսա լեռան 40 օրը» | Ֆրանց Վերֆել |
Ֆիլմեր
խմբագրելՏարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1960 | Նվագախմբի տղաները | երաժիշտ |
1963 | Խաչատուր Աբովյան | Խաչատուր Աբովյան |
1965 | Բաքվի 26 կոմիսարները | Սուրեն Օսեպյան |
1970 | Ջրհորի մոտ | Կուրտ |
1972 | Այդ քաղցր բառը՝ ազատություն | Վալտեր Կոնդե |
1974 | Կարծր ապար | Խաչատուր |
1974 | Քսենյա՝ Ֆեոդորի սիրելի կինը | թղթակից |
1978 | Գաղտնի ծառայության գործակալ | մայոր Դոլգան |
1981 | Ձնծաղիկներ և էդելվեյսներ | Վազգեն |
1984 | Արքա Ջոն | Անժերի քաղաքացի |
1988 | Համբարձում | Վազգեն |
1989 | Եվ կրկնվելու է ամեն ինչ․․․ | դրվագ |
2000 | Կանգնե՛ք, դատարանն է գալիս | Մորգենթաու |
Պարգևներ, մրցանակներ
խմբագրել- Հայաստանի ժողովրդական արտիստ, 2003
- «Տարվա լավագույն տղամարդու դերի համար» մրցանակ, 2006
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |