Լուարի երկիր (ֆր.՝ Pays-de-la-Loire, հայերեն հնչողությամբ՝ Պեի դը լա Լուար), Ֆրանսիայի 18 երկրամասերից մեկը; Գտնվում է այդ երկրի մայրցամաքային մասի արևմուտքում, Ատլանտյան օվկիանոսի Բիսկայան ծոցի ափին։ Զբաղեցնում է 32 082 կմ² տարածք։ 2011 թվականի հունվարի 1-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 3 601 113 (այդ ցուցանիշով հինգերորդ տեղն է զբաղեցնում Ֆրանսիային երկրամասերի շարքում)[2]։ Վարչական կենտրոնը Նանտն է՝ Ֆրանսիայի խոշոր քաղաքներից մեկը, և երկրամասը 1950-ական թվականներին կազմավորվել է, որ ծառայի որպես նրա ազդեցության գոտի։ Երկրամասի կազմի մեջ մտնում են Մայեն, Ատլանտյան Լուար, Մեն և Լուար, Սարթ և Վանդեա դեպարտամենտները։ Նրա տարածքով հոսում են Լուարա, Լուար, Սարթ և Մայեն գետերը։ Մասամբ այս երկրամասում է ընկած Լուարի հովիտը, որը հայտնի է իր պատմական դղյակներով ու խաղողի այգիներով[3] և 2000 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[4][5][6]։

Լուարայի երկիր
ֆր.՝ Pays-de-la-Loire
Դրոշ Զինանշան


ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մասն էWestern defense and security zone?
ԿարգավիճակՖրանսիայի երկրամասեր
Մտնում էՖրանսիայի մետրոպոլիս
ՎարչկենտրոնՆանտ
Ամենաբարձր կետMont des Avaloirs?
Օրենսդրական մարմինRegional Council of Pays de la Loire?
Խորհրդի նախագահԺակ Օզյեթ
ՊրեֆեկտԺան Դոբինյի
Պաշտոնական լեզուներֆրանսերեն
Բնակչություն (2013)
3 660 852 (8 տեղ)
Խտություն114,11
Տարածք32 082
Հիմնադրված էհունիսի 4, 1960[1] թ.
Սահմանակցում էԲրետան, Լուարի Կենտրոնական Հովիտ, Նոր Ակվիտանիա և Նորմանդիա
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ISO 3166-2 կոդFR-PDL
Անվանված էԼուար
paysdelaloire.fr(ֆր.)

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. décret n° 60-516 du 2 juin 1960 portant harmonisation des circonscriptions administratives (ֆր.) // Journal officiel de la République française — 1960. — ISSN 0242-6773
  2. «Population légale 2011 des régions». insee.fr. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  3. «Долина Луары: общая информация». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 7-ին.
  4. Val de Loire entre Sully-sur-Loire et Chalonnes
  5. Centre, UNESCO World Heritage. «The Loire Valley between Sully-sur-Loire and Chalonnes». whc.unesco.org (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
  6. Tockner, Klement; Uehlinger, Urs; Robinson, Christopher T. (2009). Rivers of Europe. Academic Press. էջ 183. ISBN 978-0-12-369449-2. Վերցված է 2011 թ․ ապրիլի 11-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուարի երկիր» հոդվածին։