Լուարա Հայրապետյան

հայ երգիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հայրապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լուարա Գուրգենի Հայրապետյան (սեպտեմբերի 29, 1997(1997-09-29), Աստրախան, Ռուսաստան), հայազգի երիտասարդ երգչուհի։

Լուարա Հայրապետյան
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունԼուարա Գուրգենի Հայրապետյան
Նաև հայտնի է որպեսЛара
Ծնվել էսեպտեմբերի 29, 1997(1997-09-29) (27 տարեկան)
Աստրախան, Ռուսաստան
ԵրկիրՌուսաստան
ԺանրերՓոփ, Ջազ
ՄասնագիտությունԵրգչուհի
Գործիքներվոկալ
Գործունեություն2007 - անցյալ
Կայքlara-star.com

Կարիերա

խմբագրել

Լուարան արժանացել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակների։ Նա իր կարիերան սկսել է պարով։ 2003 թվականին արժանացել է գրան-պրիի «Փոքրիկ հրաշք» անվանակարգում, «Ծիածան» թատրոնում, որը Վոլգոգրադում էր։ 2005-ին արվեստի ու արհեստի համար մրցանակ է շնորհվել նրան Աստրախանի մարզի կառավարության կողմից։ 2006 թվականին արժանացել է Գրան-պրիի Համառուսական էստրադային երգի մրցույթում, Տուափսե քաղաքում։ Մասնակցել է նաև «Մանկական Եվրատեսիլ 2006» երգի մրցույթի ռուսաստանյան նախընտրական փուլին, գրավելով 2-րդ տեղը։

2008 թվականին մասնակցել է «Սլավյանսկի բազար» մրցույթին և հաղթանակ է բերել Հայաստանի համար։ «Մանկական Եվրատեսիլ 2009» երգի մրցույթին ներկայացրել է Հայաստանը «Բարսելոնա» երգով և գրավել է 2-րդ հորիզոնականը այն կիսելով Ռուսաստանի ներկայացուցիչ Եկատերինա Ռյաբովայի հետ։

Դեկտեմբերին նա մասնակցեց «Մանկական Նոր ալիք» մրցույթին և գրավեց 2-րդ հորիզոնականը։ Ունի տարբեր տեսահոլովակներ։