Լուգա (ընձուղտ)
Լուգա (հոկտեմբերի 31, 1981, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 15, 2017, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), էգ ընձուղտ, լենինգրադյան կենդանաբանական այգու դիտարժան գլխավոր օբյեկտներից մեկը։ Ծնվել է Լենինգրադի կենդանաբանական այգում, որտեղ էլ ապրել է 35 տարի (չնայած այն բանին, որ անազատության մեջ ընձուղտներն ապրում են առավելագույնը 25 տարի)[1]։ Եղել է անազատության մեջ ամենածեր ընձուղտն աշխարհում[2][3]։
Լուգա | |
---|---|
![]() | |
Տեսակ | առանձնյակ |
Սեռ | իգական |
Ծնվել է | հոկտեմբերի 31, 1981 |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Սատկել է | փետրվարի 15, 2017 (35 տարեկան) |
Սատկելու վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Ձագեր | Սամսոն Համլետի Լենինգրադով |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԼուգայի ցեղի սկզբնավորումը պաշտոնապես սկսվում է 1956 թվականից։ Այդ նույն թվականին Հարավային Աֆրիկայից բերվել է երեքամյա ընձուղտների մի զույգ։ Նրանց անուններն էին Տղա և Ժուլետտա։ Լուգան Տղայի և Ժուլետտայի թոռնուհին է։ Ընձուղտն իր անունը ստացել է Լուգա քաղաքի պատվին[4][5]։
2016 թվականին Լուգան յոթ ընձուղտների մայր է դարձել, նրա ձագերից մեկը Սամսոն Համլետի Լենինգրադովն է։ Նրա ձագերի մեծ մասը բաշխվել են տարբեր կենդանաբանական այգիներին, մոր հետ մնացել է միայն դուստրը՝ Սոֆիան։ Լուգան տաքարյուն է, նա սիրում է սնունդ ընդունել այցելուներից, երբեմն խուլիգանություններ է անում։ Չնայած իր առաջացած տարիքին, ընձուղտի լավ տեսք ունի և լավ է զգում իրեն։ Ըստ կենդանաբանական այգու աշխատակցի՝
2014 թվականին կենդանաբանական այգին շքեղորեն տոնեց Լուգայի 33-ամյակը[6]։ 2016 թվականի նոյեմբերի 4-ին կենդանաբանական այգում տեղի ունեցավ տոնակատարություն 35-ամյա հոբելյարի պատվին։ Այցելուներին առաջարկվել են ինտերակտիվ խաղեր խաղալ, ինչպես նաև ցուցադրվել են կենդանաբանական այգու պայմաններում ապրող ընձուղտների կյանքի առանձնահատկությունները[7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Жираф Луга отметит 35-й день рождения в Ленинградском зоопарке». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «Самый старый жираф в мире отмечает юбилей в Ленинградском зоопарке». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ Жираф-долгожительница отметила юбилей в Ленинградском зоопарке
- ↑ Юбиляр из зоопарка. Как живет самый старый жираф в Европе
- ↑ «Жираф Луга из Ленинградского зоопарка отмечает юбилей». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ В Ленинградском зоопарке жираф Луга отмечает 33-летие
- ↑ 35 лет отметит жираф Луга в Ленинградском зоопарке