Լուիզա Բուրգուեն (ֆր.՝ Louise Bourgoin, իրական անունը Արիան Բուրգուեն (Ariane Bourgoin), ծնվել է 1981 թվականի նոյեմբերի 28-ին Վան քաղաքում` Ֆրանսիա) ֆրանսիացի դերասանուհի, մոդել և հեռուստահաղորդավարուհի ֆրանսիական հեռուստատեսությունում։

Լուիզա Բուրգուեն
Ծնվել էնոյեմբերի 28, 1981(1981-11-28)[1][2] (43 տարեկան)
ԾննդավայրՎան[3]
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, հեռուստահաղորդավարուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Tepr?[4] և Julien Doré?[5][6][7]
Պարգևներ և մրցանակներ
Արվեստի և գրականության շքանշանի սպա

Մանկություն և պատանեկություն

խմբագրել

Արիան Բուրգուենը ծնվել է 1981 թվականի նոյեմբերի 28-ին Ֆրանսիայի Վան քաղաքում։ Նրա հայրը եղել է փիլիսոփայության դասախոս  Վան քաղաքում, իսկ մայրը` հոգեբույժ։ Ծնողները բաժանվել են, երբ նա փոքր էր։ Նրա ծնողները ցանկանում էին, որ իրենց աղջիկն ունենա հիմնական մասնագիտություն։ Դրա համար նրանք աջակցեցին Լուիզային ընդունվելու Գեղարվեստի դպրոց Ռենեում և ստանալ կիրառական արվեստի դասավանդողի մասնագիտություն, քանի որ Լուիզան մանկուց հետաքրքրվում էր նկարչությամբ։ Այդ ընթացքում նա սկսում է աշխատել որպես մոդել և համագործակցում է հայտնի լուսանկարիչ Յանա Սանդերսոնի (Ian Sanderson) հետ։

Հաղորդավարի կարիերան

խմբագրել

2004 թվականին Լուիզա Բուրգուենը դառնում է «Kawaï!» հաղորդման հաղորդավարներից մեկը «Girls TV» հեռուստաալիքով, որտեղ նա գրում ու ներկայացնում էր իր տեսակետները։ Երկու տարի անց նա տեղափոխվում է «Direct 8» հեռուստաալիք։ Միաժամանակ հաղորդավար Մարկ Լակոմբոմի հետ նա պատրաստում էր փորձնական հաղորդագրություններ` «PLAYSTATION TV» հեռուստաալիքի համար։

2006-2008 թթ. հունիսին Լուիզան «Canal+» հեռուստաալիքով վարում է «Le Grand Journal» եղանակի տեսությունը, որի գլխավոր հաղորդավարը ղեկավար, լրագրող և պրոդյուսեր Միշել Դենիսոտն է (Michel Denisot): Արիան Մասսենետի հետ նույնացվելուց խուսափելու համար իր անունը դարձնում է Սալոմե, իսկ հետո վերցնում է Լուիզա Բուրգուեն կեղծանունը։ Իր ընտրությունը նա մեկնաբանում է որպես համակրանք նկարչուհի Լուիզա Բուրժուայի գործերի նկատմամբ։ 2008 թվականի սեպտեմբերից նա յուրաքանչյուր ուրբաթ վարում էր «Le Grand Journal» հաղորդումը «Lu à la télé» խորագրով, որտեղ նա ներկայացնում էր շատ ընթերցված գրքեր։

Արտիստի կարիերան

խմբագրել

2008 թվականին Լուիզա Բուրգուենը խաղաց իր առաջին դերը <<Աղջիկը Մոնակոյից>> ֆիլմում[8], որի ռեժիսորը Աննա Ֆոնտեն(Ann Fonten) է, որը ցուցադրվել է 2008 թվականի օգոստոսի 20-ին։ Ռեժիսորը փնտրում էր <<դեռատի մի աղջկա` ազատ և անկաշկանդ>>։ Այդ ֆիլմում Լուիզան կատարում էր եղանակի տեսության  հաղորդավարի դեր` Ֆաբրիս Լուկինիի հետ միասին։ 2010 թվականին նա գլխավոր  դերում խաղում է Ադել Բլան-Սեկ-ի կերպարը` «Ադելի անօրինակ արկածները» ֆիլմում` ռեժիսոր և սցենարի հեղինակ Լյուկ Բեսոն։ 2013 թվականին Լուիզան նկարահանվում է Գիոմա Նիկլուի <<Միանձնուհի>> ֆիլմում, որը ընդգրկվեց Բեռլինյան 63-րդ միջազգային կինոփառատոնի հիմնական ծրագրում։

Անձնական կյանք

խմբագրել

Լուիզան հանդիպում է երաժիշտ Թերփի հետ։ Նրանք ունեն մեկ որդի` Էթենը (ծնվ. 07.04.2016)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. filmportal.de — 2005.
  2. Discogs — 2000.
  3. Deutsche Nationalbibliothek Record #142361003 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Louise Bourgoin enceinte et rayonnante sur tapis rouge ! (9 PHOTOS) — 2016.
  5. Louise Bourgoin and Julien Doré
  6. Louise Bourgoin : pourquoi son couple avec Julien Doré n’a pas fonctionné ?
  7. Julien Doré : sa rela­tion avec Louise Bour­goin lui laisse un gros regret - Voici
  8. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիզա Բուրգուեն» հոդվածին։