Լուիզ Բագեր Դյու (ապրիլի 23, 1982(1982-04-23), Dronninglund, Brønderslev Municipality, Հյուսիսային Դանիա տարածաշրջան, Դանիա), դանիացի հանդբոլիստուհի, դարպասապահ, 2002 թվականի Եվրոպայի և 2004 թվականի օլիմպիական խաղերի չեմպիոն։

Լուիզ Դյու
Դիմանկար
Ծնվել էապրիլի 23, 1982(1982-04-23) (42 տարեկան)
ԾննդավայրDronninglund, Brønderslev Municipality, Հյուսիսային Դանիա տարածաշրջան, Դանիա
ՔաղաքացիությունԴանիա
Մասնագիտությունհանդբոլիստ
 Louise Bager Due Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Լուիզ Դյուն 7 տարեկանից զբաղվում է հանդբոլով։ Եղել է «Հյալերուպ» ակումբին կից դպրոցի սան։ Դանիայի առաջնությունում նորամուտը նշել է 2000 թվականին «Սեբյու» ակումբի կազմում, մեկ մրցաշրջանից հետո տեղափոխվել է «Վիբորգ», որտեղ անցկացրել է ամբողջ կարիերան։ 2002, 2004, 2006, 2008 և 2009 թվականներին եղել է Դանիայի չեմպիոն, 2003, 2006, 2007, 2008, 2010 2011 թվականներին՝ Դանիայի գավաթակիր։ Լուիզ Դյուի ակումբը 2006 և 2009 թվականներին դարձել է Եվրոպական հանդբոլի ֆեդերացիայի Չեմպիոնների լիգայի հաղթող, 2004 թվականին՝ գավաթակիր։

Լուիզ Դյուն իր կարիերան ավարտել է 2012 թվականի ամռանը[1]։

Հավաքականում

խմբագրել

Լուիզ Դյուն Դանիայի ազգային հավաքականում անցկացրել է 55 խաղ և խփել մեկ գոլ[2]։ 2004 թվականին նրա հավաքականը դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն, 2002 թվականին՝ Եվրոպայի չեմպիոն, 2004 թվականին՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։

Անձնական կյանք

խմբագրել

2006 թվականին Լուիզն ամուսնացել է Ռոբերտ Դյուի հետ[3], 2009 թվականի օգոստոսին նա հայտարարել է, որ նա սպասում է երեխայի, ինչի պատճառով դադարեցնում է իր մարզումները[4]։ Երեխայի ծնվելուց որոշ ժամանակ անց նա վերադարձել է ակումբ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. www.vhk.dk: Louise Bager stopper sin aktive karriere Արխիվացված 2015-06-10 Wayback Machine (դան.)
  2. www.dhf.dk: Datenbankabfrage Louise Bager Due Արխիվացված 2011-07-19 Wayback Machine (դան.)
  3. «www.europamester.dk: Bager gift med Due». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 6-ին.
  4. www.tvmidtvest.dk: Louise Bager Due gravid(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիզ Դյու» հոդվածին։