Լուիջի Քերուբինի
Լուիջի Քերուբինի (լրիվ անունը՝ Մարիա Լուիջի Կարլո Զենոբիո Սալվատորե Քերուբինի, իտալերեն՝ Maria Luigi Carlo Zenobio Salvatore Cherubini, սեպտեմբերի 14, 1760[1][2][3][…], Ֆլորենցիա, Իտալիա[4] - մարտի 15, 1842[5][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4]), իտալական ծագմամբ ֆրանսիացի երգահան և երաժշտական տեսաբան։
Լուիջի Քերուբինի ֆր.՝ Luigi Cherubini | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 14, 1760[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆլորենցիա, Իտալիա[4] |
Մահացել է | մարտի 15, 1842[5][2][3][…] (81 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա[4] |
Գերեզման | Luigi Cherubini's tomb |
Քաղաքացիություն | Ֆրանսիա, Տոսկանայի Մեծ դքսություն և Միացյալ Թագավորություն |
Երկեր | Les Abencérages?, Մեդեա, Ave Maria?, Les deux journées, ou Le porteur de l'eau? և Requiem in C minor? |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ և երաժշտության տեսաբան |
Աշխատավայր | Փարիզի կոնսերվատորիա |
Ամուսին | Anne-Cécile Cherubini? |
Զբաղեցրած պաշտոններ | տնօրեն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա և Գեղեցիկ արվեստների ակադեմիա[6] |
Luigi Cherubini Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՍովորել է Բոլոնիայում Ջուզեպպե Սարտիի մոտ, ստեղծագործել է մանկությունից, առաջին օպերան բեմադրել է 1778 թվականին՝ 18 տարեկան հասակում։ Քիչ անց Քերուբինին թողնում է Իտալիան՝ այլևս երբեք չվերադառնալով հայրենիք։ 1784-1786 թվականներին ապրում է Լոնդոնում՝ նշանակվելով արքունի երգահան, 1788 թվականին վերջնականապես հաստատվում է Փարիզում։ 1795 թվականին դառնում Փարիզի երաժշտանոցի դասախոս, 1816 թվականին՝ պրոֆեսոր, 1822 թվականին՝ տնօրեն։ Քերուբինիի մոտ ուսանել են Ֆրանսուա Օբերը, Ֆրոմենտալ Հալևին, նա ողջունել է երիտասարդ Մենդելսոնին։ Թաղված է Պեր-Լաշեզ գերեզմանատանը։
Քերուբինիի ստեղծագործություններից առանձնանում են՝ «Մեդեա» («Médée», 1797), «Երկու օր» («Les deux journées», 1800), «Անակրեոն կամ Վաղանցիկ սեր» («Anacreon, ou L'Amour fugitif», 1803) օպերաները։ Հայտնի է և հաճախ կատարվում է երգահանի «Ռեքվիեմը» (դո մինոր, 1816)։ Այն համարվում է տվյալ ժանրին պատկանող լավագույն ստեղծագործություններից մեկը և բարձր է գնահատվել մի շարք երգահանների, այդ թվում՝ Բեթհովենի կողմից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 ՎԱԳԹԱ նախկին անդամներ
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ www.academiedesbeauxarts.fr (ֆր.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիջի Քերուբինի» հոդվածին։ |