Լուիս Էնրիկե
Լուիս Էնրիկե Մարտինես Գարսիա (իսպ.՝ Luis Enrique Martínez García), ավելի հայտնի է Լուիս Էնրիկե անունով (իսպ.՝ Luis Enrique, մայիսի 8, 1970[1], Խիխոն, Օվիեդո, Իսպանիա ), նախկին իսպանացի ֆուտբոլիստ, 2011-2012 մրցաշրջանում մարզել է իտալական Ռոման։ Բարսելոնայի գլխավոր մարզիչ։ Մարզչական կարիերան սկսել է 2008 թվականին Բարսելոնա Բ-ից այնուհետև Ռոմա, Սելտա և Բարսելոնա։
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ամբողջական անուն | Լուիս Էնրիկե Մարտինես Գարսիա | ||
Քաղաքացիությունը | Իսպանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 8, 1970[1] (54 տարեկան) | ||
Ծննդավայր | Խիխոն, Իսպանիա | ||
Հասակ | 180 սմ | ||
Քաշ | 73 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան, հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Բարսելոնա | ||
Համար | Գլխավոր մարզիչ | ||
Պատանեկան կարիերա | |||
1981–1988 1984–1988 |
Սպորտինգ Խիխոն → Դեպորտիվո Լա Բրանյա | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1988–1990 1989–1991 1991–1996 1996–2004 Ընդհանուր |
Սպորտինգ Խիհոն B Սպորտինգ Խիխոն Ռեալ Մադրիդ Բարսելոնա |
? (?) 36 (14) 157 (15) 207 (73) 400 (102) | |
Ազգային հավաքական | |||
1990–1991 1991–1992 1991–2002 |
Իսպանիա Մ-21 Իսպանիա Մ-23 Իսպանիա |
5 (0) 14 (3) 62 (12) | |
Մարզչական կարիերա | |||
2008–2011 2011–2012 2013-2014 2014- |
Բարսելոնա B Ռոմա Սելտա Բարսելոնա | ||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կարիերա
խմբագրելԱկումբային
խմբագրելԼուիս Էրիկեի ակումբային կարիերան սկիզբ է առել խիխոնյան «Սպորտինգ» ակումբում, որից հետո նա հանդես է գալիս երկու աշխարհահռչակ իսպանական ակումբներում՝ «Ռեալ Մադրիդ» (1991—1996) և այդ ակումբի գլխավոր մրցակից կատալոնական «Բարսելոնայում», որտեղ եկել է ազատ տրասֆերի միջոցով։
Կապտանռնագույնի երկրպագունները շատ զգույշ էին խոսում նոր տրասֆերի մասին, սակայն արդեն Լուիս Էնրիկեն հասցրել էր նվաճել նրանց սրտերը և ակումբում մնաց ևս 8 տարի (1996—2004), նույնիսկ դարձավ թիմի ավագը։ 2004 թվականի օգոստոսի 10-ին, 34 տարեկան հասակում, նա հայտարարեց իր կարիերայի ավարտի մասին, զգալով, որ այլևս չի կարողանում խաղալ այսպիսի բարձր մակարդակի ակումբում և ավագի կոչումը հանձնեց Կառլես Պույոլին։
Խաղացել է աջև հարձակվողական կիսապաշտպանի դիրքում, սակայն նա եղել է ունիվերսալ խաղացող, այսինքն կարող է խաղալ ցանկացած դիրքում, բացի կենտրոնական պաշտպանի և դարպասապահի։
Լուիս Էնրիկեն իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում խաղացել է 400 խաղ և խփել է 102 գոլ։
Լուիս Էնրիկեն ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո որոշ ժամանակ ապրել է Ավստրալիայում, զբաղվել է արշավով։ Նա նաև մասնակցել է մի շարք փառատոննների՝ Նյու Յորքում (2005), Ամստերդամում (2006), Ֆլորենցիայում (2007) և Մարոկկոյում անցկացվող ավազային մարաթոնին։
Հավաքականում
խմբագրելԻսպանիայի ազգային հավաքականում Լուիս Էնրիկեն մասնակցել է երեք աշխարհի առաջնություններին (1994, 1998 и 2002) և 1996 թվականի Եվրոպայի առաջնությանը։ 62 ազգային թիմի խաղերում նա խփել է 12 գոլ։ Նա նաև եղել է օլիմպիական թիմի կազմի մեջ, և մեկ անգամ Բարսելոնայի կազմում խաղալով դարձել է 1992 թվականի ամառային Օլիմպիական խաղերի հաղթող։
1994 թվականի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի ժամանակ, երբ նա խաղում էր Իտալիայի դեմ, Մաուրո Տասոթին արմունկով հարվածում է նրա դեմքին։ Էնրիկեն տեղեկությունների համաձայն կորցրել է ավելի քան կես լիտր արյուն։ Տասոթին այդ խաղի ժամանակ ոչ մի տեսակի նկատողություն չի ստանում, սակայն հետագայում նրան որակազրկում են վեց խաղով։
Մարզչական
խմբագրել2008 թվականի հունիսին վերադառնում է «Բարսելոնա» արդեն, որպես մարզիչ, սակայն մարզում է ակումբի երկրորդ կազմը։ 2011 թվականի ամռանը ԶԼՄ-ները սկսում են ակտիվորեն Լուիսին կապել իտալական «Ռոմայի» և իսպանական «Ատլետիկո Մադրիդ»-ի հետ։
2011 թվականի հունիսի 8-ին Լուիս Էնրիկեն պաշտոնապես դառնում է «Ռոմայի» գլխավոր մարզիչը։ Պայմանագիրը կնքվում է 2 տարվա ժամկետով[2][3]։ Արդյունքում 2011-12 թվականների մրցաշարում «Ռոման» զբաղեցնում է ընդամենը 7-րդ տեղը, և Լուիս Էնրիկեն հեռանում է իր պաշտոնից[4]։ 2013 թվականի հունիսի 8-ին դառնում է իսպանական «Սելտայի» գլխավոր մարզիչ, ստորագրելով 2 տարվա պայմանագիր[5][6]։ Մրցաշարի վերջնական արդյունքով «Սելտա»ն զբաղեցնում է Պրիեմերայի 9-րդ հորիզոնականը, իսկ Լուիս Էնրիկեն հայտարարում է, որ նա կլքի ակումբը[7]։
2014 թվականի մայիսի 19-ին Լուիս Էնրիկեն դառնում է իսպանական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը[8]։ Պայմանագիրը կնքվում է 3 տարվա ժամկետով, Էնրիկեն իր աշխատանքը թիմում սկսում է հունիսի 7-ից։ Առաջին իսկ մրցաշարը դառնում է ավելի քան հաջողությունը. թիմը կարողանում է հաղթել թրեբլ, հերթական անգամ հաղթելով Լա Լիգան և Իսպանիայի գավաթը, ինչպես նաև Չեմպիոնների Լիգան։
Մարզչական վիճակագրություն
խմբագրելԹիմ | Երկիր | Աշխատանքի սկիզբ | Աշխատանքի ավարտ | Արդյունքներ | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Խ | Հ | Ո | Պ | Պ % | ||||
Ռոմա | 2011 թվականի հունիսի 8 | 2012 թվականի մայիսի 10 | 40 | 17 | 8 | 15 | 42.50 | |
Սելտա | 2013 թվականի հունիսի 8 | 2014 թվականի մայիսի 16 | 40 | 15 | 7 | 18 | 37.50 | |
Բարսելոնա | 2014 թվականի մայիսի 19 | ներկա ժամանակ | 99 | 79 | 11 | 9 | 79.79 | |
Ընդհանուր | 179 | 111 | 26 | 42 | 62.01 |
2016 թվականի փետրվարի 3-ի տվյալներով
Պարգևներ
խմբագրելՊարգևներ խաղացողի կարգավիճակում
խմբագրել- Լա Լիգա։ 1994/95
- Հաղթող Իսպանիայի գավաթ։ 1992/93
- Հաղթող Իսպանիայի սուպերգավաթ։ 1993
- Արդյունք։ 3 տիտղոս
- Իսպանիայի չեմպիոն (2)։ 1997/98, 1998/99
- Հաղթող Իսպանիայի գավաթ (2)։ 1996/97, 1997/98
- Հաղթող Իսպանիայի սուպերգավաթ։ 1996
- Հաղթող ՈՒԵՖԱ-ի հաղթողների գավաթ։ 1996/97
- Հաղթող ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ։ 1997
- Արդյունք՝ 7 տիտղոս
- Օլիմպիական չեմպիոն։ 1992
- Արդյունք։ 1 տիտղաս
- Անձնական
- Իսպանիայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ «Don Balon»-ի կարծիքով։ 1990/91
- Իսպանիայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ «El Pais»-ի կարծիքով։ 1990/91
- Իսպանիայի լավագույն ֆուտբոլիստ «El Pais» թերթի կարծիքով։ 1997/98
- ՖԻՖԱ 100-ի անդամ
Պարգևներ մարզչի կարգավիչոկում
խմբագրել- Իսպանիայի չեմպիոն։ 2014/15
- Հաղթող Իսպանիայի գավաթ։ 2014/15
- Հաղթող ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգա։ 2014/15
- Հաղթող ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ։ 2015
- Հաղթող Աշխարհի ակումբային առաջնություն։ 2015
- Արդյունք։ 5 տիտղոս
- Անձնական
- ՖԻՖԱ-ի տարվա մարզիչ։ 2015
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Ufficiale: Luis Enrique è il nuovo tecnico della Roma» (իտալերեն). Corriere dello Sport. 8.06.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Roma, ufficializzato l'ingaggio di Luis Enrique» (իտալերեն). Corriere dello Sport. 20.06.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «L'addio di Luis Enrique: "Lascio la Roma"» (la Repubblica). it. 10.05.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 5 Juny 2012-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Luis Enrique, nuevo entrenador del RC Celta» (իսպաներեն). Sitio oficial del Real Club Celta de Vigo. 2013 թ․ հունիսի 8. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Главным тренером "Сельты" назначен Луис Энрике». Чемпионат.com. 2013 թ․ հունիսի 8. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Луис Энрике объявил об уходе из «Сельты»
- ↑ Луис Энрике назначен главным тренером футбольного клуба «Барселона»
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիս Էնրիկե» հոդվածին։ |