Լուի Բրայլ
Լուի Բրայլ (ֆր.՝ Louis Braille, հունվարի 4, 1809[1][2][3][…], Կուվրե, Սեն-է-Մարն, Ֆրանսիա - հունվարի 6, 1852[1][2][3][…], Փարիզ, Սենա, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի տիֆլոմանկավարժ, գյուտարար՝ Բրայլի գրերի հեղինակը։
Լուի Բրայլ ֆր.՝ Louis Braille | |
---|---|
Ծնվել է | հունվարի 4, 1809[1][2][3][…] |
Ծննդավայր | Կուվրե, Սեն-է-Մարն, Ֆրանսիա |
Մահացել է | հունվարի 6, 1852[1][2][3][…] (43 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Սենա, Ֆրանսիա[4] |
Գերեզման | Պանթեոն (Փարիզ)[5] և Կուվրե[5] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Կրոն | կաթոլիկություն |
Մասնագիտություն | երգեհոնահար, գյուտարար և educator of the blind |
Louis Braille Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԼուի Բրայլը ծնվել է 1809 թվականի հունվարի 4-ին ֆրանսիական փոքրիկ Կուվրե քաղաքում։
3 տարեկան հասակում Բրայլը սկսեց կուրանալ աչքերի բորբոքման հետևանքով, որը սկսվեց, երբ հոր արհեստանոցում վնասվեց դանակով։ Վերջնականապես կուրացավ 5 տարեկանում։
10 տարեկանում Լուիին հանձնեցին Կույր երեխաների ազգային դպրոց (ֆր.՝ Institut national des jeunes aveugles), որտեղ նա սովորեց նվագել դաշնամուր և երգեհոն։
1824 թվականին մշակեց մինչ այժմ ամբողջ աշխարհում գործածվող կույրերի կետառելիեֆային այբուբենը (Բրայլի գրեր)։ Ու քանի որ նաև տաղանդավոր երաժիշտ էր, Բրայլը բացի տառերից ու թվերից նույն սկզբունքներով մշակեց նոտագրություն և երաժշտություն էր դասավանդում կույրերին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 4,0 4,1 4,2 Брайль Луи // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 https://actu.fr/societe/ces-celebrites-enterrees-en-seine-et-marne_46112692.html
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուի Բրայլ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 554)։ |