Լուկաս Լեյվա

բրազիլական Ֆուտբոլիստ

Լուկաս Պեցցինի Լեյվա (պորտ.՝ Lucas Pezzini Leiva, հունվարի 9, 1987(1987-01-09)[1][2], Դորադուս, Մատու Գրոսու դու Սուլ, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, որը հանդես է գալիս Բրազիլիայի հավաքականի և Լիվերպուլի կազմերում՝ որպես կիսապաշտպան։

Լուկաս Լեյվա
Քաղաքացիությունը  Բրազիլիա և  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 9, 1987(1987-01-09)[1][2] (37 տարեկան)
Ծննդավայր Դորադուս, Մատու Գրոսու դու Սուլ, Բրազիլիա
Հասակ 179 սանտիմետր
Քաշ 73 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Թիմային կարիերա

խմբագրել

Լուկասը իր կարիերան սկսեց Գրեմիո ֆուտբոլային ակումբում, որտեղ իր առաջին մրցաշրջանում օգնեց Գրեմիոյին ունենալու Բրազիլիայի բարձրագույն լիգայում խաղալու իրավունք։ Հաջորդ մրցաշրջանում Գրեմիոն հաղթեց Գաուշուի լիգայում, իսկ Լուկաս Լեյվան արժանացավ Placar ամսագրի հատուկ մրցանակի, որը նախկինում ստացել էին նաև Զիկոն, Ֆալկաոն, Կարեկան, Ռոմարիոն, Կական և Տևեեսը։ 2006 թվականի հոկտեմբերին նա խաղաց իր առաջին խաղը Բրազիլիայի հավաքականի կազմում։ Նրա խաղը 2006 թվականին հետաքրքրեց եվրոպական բազմաթիվ հայտնի թիմերի, որոնց թվում էին Պալերմոն, Ինտերը, Ատլետիկոն և Բարսելոնան։ 2007 թվականի հուլիսի 26-ին նա պաշտոնապես համարվեց Լիվերպուլի ֆուտբոլիստ։ Լուկասն Լիվերպուլի կազմում խաղացել է 18 խաղ և հիմնական կազմից դուրս է հանել կենտրոնական կիսապաշտպան Մոմո Սիսոկոյին։ 2010-2011 Մրցաշրջանին Լուկաս Լեյվան ճանաչվել է Լիվերպուլի լավագույն ֆուտբոլիստ։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուկաս Լեյվա» հոդվածին։