Լույսի արագությունը վակուումում էլեկտրամագնիսական ալիքների տարածման բացարձակ մեծությունն է։ Ֆիզիկայում այն ընդունված է նշանակել լատին․՝ «c» տառով։ Լույսի արագությունը վակուումում հիմնարար հաստատուն է՝ անկախ հաշվարկման իներցիալ համակարգի ընտրությունից։ Այն վերաբերում է հաստատունների այն դասին, որոնք բնութագրում են ոչ թե պարզապես մարմիններ կամ դաշտեր, այլ տարածության և ժամանակի հատկություններն ընդհանուր առմամբ։ Լույսի արագությունը համարվում է մասնիկների շարժման և փոխազդեցությունների տարածման սահմանային արագությունը։

Արեգակի լույսին անհրաժեշտ է 8 րոպե 19 վայրկյան, որպեսզի հասնի Երկիր
Արագության չափման միավորը Թվային արժեքը
Մետր/վայրկյան 299 792 458
Կիլոմետր/ժամ 1, 08 մլրդ
Մղոն/ժամ 671 մլն
Պլանկի միավոր 1

Վակումում

խմբագրել

Լույսի արագության առավել ճշգրիտ չափումը էտալոնային մետրի հիման վրա անցկացվել է 1975 թ., որով ստացված տվյալը 299 792 458 ± 1, 2 մ/վ է։ Այժմ լույսի արագության չափման ամենաճշգրիտ մեթոդները հիմնվում են լույսի կամ այլ էլեկտրամագնիսական ճառագայթման   ալիքի երկարության և   հաճախության անկախ սահմանումների վրա՝ հաշվարկելով ըստ   =     արտահայտության[1]։

Ներկայումս համարվում է, որ լույսի արագությունը վակուումում հիմնարար ֆիզիկական հաստատուն է, որն ըստ սահմանման ճշգրիտ հավասար է 299 792 458 մ/վ կամ 1 079 252 848, 8 կմ/ժ։ Արժեքի ճշտությունը պայմանավորված է Միավորների միջազգային համակարգում մետրի սահմանումով. ըստ դրա՝ մետրը այն հեռավորությունն է, որն անցնում է լույսը վակուումում 1/299 792 458 վայրկյան ժամանակահատվածում[2]։ Մեծ ճշտություն չպահանջվող հաշվարկների համար գործածական է 300 000 000 մ/վ (3×108 մ/վ) արժեքը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Сажин М. В., Скорость света, , Физика космоса. Маленькая энциклопедия, год=1986, ст. 783,
  2. ГОСТ 8.417-2002. Չափման միավորների որոշման պետական համակարգ Արխիվացված 2012-11-10 Wayback Machine(ռուս.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 682