Լույսի ցրում, լույսի տարածման ուղղության փոփոխությունը նյութում, որը դրսևորվում է իբրև նյութի ոչ ինքնուրույն լուսարձակում։ Լույսն իր էլեկտրամագնիսական դաշտի ազդեցությամբ ստիպողական տատաանման մեջ է դնում միջավայրի էլեկտրոնները, ատոմները և մոլեկուլները, որոնք, դառնալով լույսի երկրորդային աղբյուրներ, լուսային էներգիան առաքում են հնարավոր բոլոր ուղղություններով։ Տարբերում են առաձգական ցրում, որը տեղի է ունենում առանց հաճախականության փոխակերպման, և ոչ առաձգական ցրում, որն ուղեկցվում է լույսի հաճախականության փոփոխությամբ։ Առաձգական ցրման դեպքում փուլային խիստ առնչություններ են պահպանվում սկզբնական և ցրված ալիքների միջև (կոհերենտ ցրում), մինչդեռ ոչ առաձգական ցրման դեպքում տեղի են ունենում ցրված ալիքի փուլի պատահական շեղումներ (ոչ կոհերենտ ցրում)։ Համասեռ միջավայրում Լույսի ցրում տեղի չունի, և փունջը չի փոխում սկզբնական ուղղությունը (լույսի ուղղագիծ տարածում)։ Լ. Ի. Մանդելշտամը ցույց է տվել (1907), որ Լույսի ցրումման երևույթի համար էական է հատկապես միջավայրի օպտիկական համասեռության խախտումը, այսինքն՝ բեկման ցուցչի ոչ հաստատուն լինելը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 683
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լույսի ցրում» հոդվածին։