Լուոլ Դենգ
Լուոլ Աջու Դենգ (անգլ.՝ Luol Ajou Deng, ապրիլի 16, 1985[1][2][3], Վաու, Հարավային Սուդան[4][5]), հարավսուդանցի և բրիտանացի նախկին բասկետբոլիստ, բասկետբոլային մարզիչ։ Հայտնի է Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) անցկացրած մարզական տարիներից[6]։ Ներկա պահին զբաղեցնում է Հարավային Սուդանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի և Հարավային Սուդանի բասկետբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնները։
Լուոլ Դենգ | ||
Դիրքը | Թեթև հարձակվող | |
---|---|---|
Համար | № 9 | |
Ի ծնե տրված անունը | Լուոլ Աջու Դենգ Luol Ajou Deng | |
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 16, 1985 (39 տարեկան) | |
Ծննդավայր | Վաու, Սուդան (այժմ մտնում է Հարավային Սուդանի կազմում) | |
Ազգություն | Բրիտանացի | |
Հասակ | 2,06 մ | |
Քաշ | 100 կգ | |
Դպրոց | Բլեյրի ակադեմիա (Բլեյրսթաուն, Նյու Ջերսի) | |
համալսարան | Դյուկ (2003–2004) | |
Դրաֆթի տարի | 2004 / ռաունդ` 1 / ընտր.` 7-րդ | |
Դրաֆթ ակումբ | Ֆինիքս Սանս | |
Կարիերայի պատմություն
| ||
Չիկագո Բուլս (2004–2014) Կլիվլենդ Կավալիերս (2014) Մայամի Հիթ (2014-2016) Լոս Անջելես Լեյքերս (2016–2018) Մինեսոտա Թիմբերվուլվզ (2018–2019) | ||
Մրցանակներ
| ||
| ||
Ծնվել է Վաու քաղաքում, որն այժմ մտնում է Հարավային Սուդանի կազմի մեջ։ Պատկանում է Դինկա կոչվող էթնթլեզվական խմբին։ Փոքր տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Եգիպտոս, այնուհետև՝ Մեծ Բրիտանիա։ Հաճախել է Լոնդոնի հարավում գտնվող Սուրբ Մարիամի կաթոլիկ ավագ դպրոցը, որտեղ սկսել է հետաքրքվել ֆուտբոլով, ընդ որում մասնակցել է Անգլիայի մինչև 15 տարեկանների ֆուտբոլային առաջնությանը[7]։ 14 տարեկանում տեղափոխվել է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգ և հաճախել Բլեյրի ակադեմիան, որի բասկետբոլային թիմում հանդես գալով՝ թիմակցել է NBA-ի ներկայիս բասկետբոլիստ Չառլի Վիլանուևայի հետ։
Ուսանողական առաջնությունում մեկ ուսումնական տարի ներկայացրել է Դյուկի համալսարանը, որից հետո մասնակցության հայտ է ներկայացրել NBA-ի 2004 թվականի դրաֆթում, որտեղ ընտրվել է առաջին ռաունդի 7-րդ համարով՝ «Ֆինիքս Սանսի» կողմից և միանգամից տեղափոխվել «Չիկագո Բուլս»։ Տասը տարի «Չիկագոյում» հանդես գալուց հետո փոխանակվել է Էնդրյու Բայնեմի հետ և տեղ գտել «Կլիվլենդ Կավալիերսում»։
Մասնագիտական կարիերայի ընթացքում 2 անգամ ճանաչվել է NBA աստղ (2012 թ., 2013 թ.), ինչպես նաև ընդգրկվել «NBA All-Defensive» և «NBA All-Rookie» խորհրդանշական հավաքականներում։
Ակումբային կարիերայից զատ հանդես է եկել նաև Մեծ Բրիտանիայի բասկետբոլի ազգային հավաքականում։ Իրականացնում է բարեգործական գործունեություն և հանդիսանում է Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) խոսնակը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://espn.go.com/nba/player/photos/_/id/2429/luol-deng
- ↑ http://espn.go.com/nba/player/splits/_/id/2429/luol-deng
- ↑ http://espn.go.com/nba/player/videos/_/id/2429/luol-deng
- ↑ 4,0 4,1 http://ca.sports.yahoo.com/nba/news?slug=ycn-8357803
- ↑ 5,0 5,1 http://www.foxsports.com/nba/luol-deng-player-stats
- ↑ «Դենգը համաձայնում է £40 միլիոն արժողությամբ պայմանագիր կնքել «Չիկագոյի» հետ». «BBC». 2008 թ․ հուլիսի 30. Վերցված է 2008 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «ԲՈՒԼՍ։ Եռակի վտանգ»
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուոլ Դենգ» հոդվածին։ |